Պատը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատը
գերմ.՝ Die Wand
Երկիր Ավստրիա
 Գերմանիա
Ժանրդրամա[1][2][3][…], հետապոկալիպսիսյան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմամենություն
ՀիմքՊատը (վեպ)
Թվականփետրվարի 12, 2012[4] և հոկտեմբերի 11, 2012[5]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՅուլիան Պյոլսլեր[3][6]
ՊրոդյուսերՌայներ Քյոլմել և Վասիլիկի Բլեսեր
Սցենարի հեղինակՅուլիան Պյոլսլեր և Մառլեն Հաուսհոֆեր
ԴերակատարներՄարտինա Գեդեկ, Կարլհայնց Հաքլ, Ուլրիկա Բայմփոլդ, Ջուլիա Գշնիցեր, Հանս Մայքլ Ռեբերգ և Վոլֆգանգ Մարիա Բաուեր
ՕպերատորՄարտին Գշլախտ, Բերնհարդ Կելլեր, Հելմուտ Պիրնատ և Հանս Սելիկովսկի
ՄոնտաժՆատալի Շվագեր և Թոմաս Կոլեր
Նկարահանման վայրԱվստրիա
Տևողություն108 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Die Wand (film) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատը (այլ կիրառումներ)

«Պատը» (գերմ.՝ Die Wand), 2012 թվականի ավստրիա-գերմանական ֆիլմ-դրամա ֆանտաստիկայի տարրերով, ժամանակակից ռոբինզոնադա՝ նկարահանված ռեժիսոր Յուլիան Պյոլսլերի կողմից։ Ֆիլմի սցենարն ստեղծվել է ավստրիացի գրող Մառլեն Հաուսհոֆերի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերում նկարահանվել է գերմանացի դերասանուհի Մարտինա Գադեկը։

Ֆիլմը նկարահանվել է Դախշտայն լեռներում (գերմ.՝ Dachsteingebirge), որ տեղակայված են Ալպերի ավստրիական հատվածում։ Նկարահանումն անցկացվել են 2011 թվականի փետրվարից մինչև 2012 թվականի հունվար մի քանի փուլերով (դրանով է բացատրվում ֆիլմի օպերատորների մեծ քանակը)[7]։

Ֆիլմն Ավստրիայի կողմից ներկայացվել է որպես «Օսկարի» առաջադրման թեկնածու որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[8], բայց այն չի ընդգրկվել ինը ֆիլմեր ներառող կարճ ցանկում[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհին կին է, որի անունը չի նշվում ֆիլմի ընթացքում։ Գործողություններն սկսվում են գարնանը։ Ծեր ամուսինների (Հյուգո և Լուիզա) հետ նա գնում է ավստրիական լեռներում՝ մեկուսի մի վայրում գտնվող որսորդական տնակ։ Երեկոյան Հյուգոն ու Լուիզան գնում են զբոսնելու հարևան գյուղում, իսկ կինը պառկում է քնելու՝ չսպասելով նրանց վերադարձին։ Առավոտյան նա տեսնում է, որ իր ուղեկիցները չեն վերադարձել, և գնում է նրանց որոնելու։

Գյուղ հասնել նրան չի հաջողվում, որովհետև ճանապարհին նա բախվում է անտեսանելի թափանցիկ պատի, որը նրան բաժանում է արտաքին աշխարհից։ Այն հաղթահարելու բոլոր փորձերն անօգուտ են լինում։ Նա մնում է մենակ Լուխս շան և այլ ընտանի կենդանիների հետ։

Մենակության մեջ նա պայքարում է գոյությունը պահպանելու համար՝ ուտելիք հավաքելով իր և կենդանիների համար, աճեցնում է կարտոֆիլ, փայտ պահեստավորում։ Նա նույնիսկ ստիպված է լինում օգնել ծնող կովին։ Նրա գլխավոր ընկերն ու զրուցակիցը դառնում է շունը։ Անցնում են ամռան ամիսները, վրա է հասնում աշունը։ Սակայն գլխավոր փորձությունը դեռ առջևում է[7][10]։

Թղթի մնացորդների վրա նա սկսում է գրել իր պատմությունը[7][11].

Ես գրում եմ ոչ այն պատճառով, որ ինձ հաճույք է պատճառում գրելը. պարզապես պատահել է այնպես, որ ես պետք է գրեմ, եթե չեմ ուզում զրկվել բանականությունից։ Այստեղ ախր ոչ ոք չկա, որ կարող էր մտածել ու հոգ տանել իմ մասին։ Ես բոլորովին մենակ եմ և ինչ-որ կերպ պետք է դիմանամ երկար մութ ձմռանը։

Ֆիլմում արծարծվում են այն հոգեբանական խնդիրները, որոնք ի հայտ են գալիս այն մարդու մոտ, որը հանկարծակի հայտնվել է լիակատար մենակության մեջ, փաստացիորեն մենակ բնության դեմ։ Գործողությունների նկատմամբ հետաքրքրությունը պահվում է սյուժեի անսպասելի շրջադարձերով։ Դրանից բացի, այդ ամենը տեղի է ունենում ալպիական գեղեցիկ բնանկարների ֆոնին[12]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մարտինա Գադեկ (Martina Gedeck) կին (գլխավոր դեր) կին (գլխավոր դեր)
Կարլհայնց Հաքլ (Karlheinz Hackl) Հյուգո Հյուգո
Ուլրիկա Բայնփոլդ (Ulrike Beimpold) Լուիզա Լուիզա
Վոլֆգանգ Մարիա Բաուեր (Wolfgang Maria Bauer) տղամարդ տղամարդ
Յուլյա Գշնիտցեր (Julia Gschnitzer) քարացած կին քարացած կին
Հանս-Միխայել Ռեբերգ (Hans-Michael Rehberg) քարացած տղամարդ քարացած տղամարդ

Լուխս շան դերում նկարահանվել է ռեժիսոր Յուլիան Պյորլսլերի բավարական լեռնային բարակը, որն իրականում նույնպես կոչվել է Լուխս[7]։

Մարտինա Գադեկն ու Յուլիան Պյոլսլերը Վիեննայում ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Գերմանիայում 2012 թվականի փետրվարի 12-ին՝ Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Գերմանիայում ֆիլմի վարձույթն սկսվել է 2012 թվականի հոկտեմբերի 11-ին։

ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունն սկսվել է 2013 թվականի մայիսի 31-ին։

Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2013 թվականի փետրվարի 27-ին՝ «Ավստրիայի նոր կինոն» փառատոնի ընթացքում, որն անցկացվել է Մոսկվայում 2013 թվականի փոտրվարի 27-ից մինչև մարտի 3-ը[12][13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի էկումենյան ժյուրիի «Պանորամա» մրցանակ, Բեռլին, Գերմանիա, 2012 թվականի փետրվար[14][15].
  • Deutscher Filmpreis ոսկե մրցանակ ձայնի լավագույն մոնտաժի համար, Գերմանիա, 2013[16].
  • Romyverleihung 2013 մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Յուլիան Պյոսլեր), Վիեննա, Ավստրիա, 2013 թվականի ապրիլ[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2013/05/31/movies/the-wall-directed-by-julian-polsler.html?_r=0
  2. http://www.nytimes.com/2013/05/31/movies/the-wall-directed-by-julian-polsler.html
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1745686/
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Alexandra Seitz. «Die Jetzt-Zeit-Frau» (գերմաներեն). Ray Filmmagazin — www.ray-magazin.at. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  8. Scott Roxborough. «Oscars: Austria Goes to 'The Wall' for Foreign-Language Entry» (HTML) (անգլերեն). The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «9 Foreign Language Films Advance in Oscar Race» (HTML) (անգլերեն). www.oscars.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. Ulrich Greiner. «Film "Die Wand": Zurück zur Natur» (HTML) (գերմաներեն). Die Zeit — www.zeit.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  11. Марлен Хаусхофер Стена / перевод Елены Крепак. — Санкт-Петербург: Фантакт, 1994. — 285 с. — ISBN 978-5-85976-043-5
  12. 12,0 12,1 «Автор фильма "Стена" Юлиан Пельслер: "Индивидуализм – как дракон"» (HTML) (ռուսերեն). www.m24.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «Мастер-класс Юлиана Пельслера» (ռուսերեն). www.moscowfilmschool.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «62. Internationale Filmfestspiele Berlin — Die Preise» (PDF) (գերմաներեն). www.berlinale.de. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Die Wand: Regisseur Julian Roman Pölsler gewinnt den Preis der Ökumenischen Jury» (գերմաներեն). www.berlinale.de. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «Deutsche Filmpreise von 1951 bis heute» (HTML) (գերմաներեն). www.deutsche-filmakademie.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  17. «ORF gratuliert den Romy-Preisträgern 2013» (գերմաներեն). kundendienst.orf.at. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատը (ֆիլմ)» հոդվածին։