Պատերազմը կնոջ դեմք չունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերազմը կնոջ դեմք չունի
ռուս.՝ У войны не женское лицо
ՀեղինակՍվետլանա Ալեքսիևիչ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն և վեպ
ԹեմաԽՍՀՄ կանայք երկրորդ համաշխարհային պատերազմում
Մասն էVoices of Utopia?
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1983
Էջեր320
ՇարքVoices of Utopia?
ՀաջորդՎերջին վկաները
Երկիր Բելառուսական ԽՍՀ
Հրատարակման վայրՄինսկ
ՀրատարակիչMastatskaya Litaratura?
Հրատարակման տարեթիվ1985
Թվային տարբերակalexievich.info/knigi/U_voiny.pdf
Պարգև(ներ)

«Պատերազմը կնոջ դեմք չունի»[1] (բելառուս․՝ У вайны не жаночае аблічча), բելառուս գրող, 2015 թվականի Գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի վավերագրական-ակնարկային գիրքը։ Այդ գրքում հավաքված են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած կանանց պատմությունները։ Վեպի վերնագիրը բելառուս գրող Ալես Ադամովիչի «Պատերազմը տանիքների տակ է» գրքի առաջին տողերից է վերցված[2]։

«Ուտոպիայի ձայները» գեղարվեստավավերագրական շարքի առաջին մասն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը գրվել է 1983 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Հոկտեմբեր» ամսագրում, 1984 թվականի սկզբին (ամսագրային տարբերակով), ևս մի քանի գլուխ նույն տարում լույս են տեսել «Նյուման» ամսագրում։ Հիշողությունների մի մասը դուրս են մնացել գրքից խորհրդային գրաքննության պատճառով (հեղինակը մեղադրվել է պացիֆիզմի, նատուրալիզմի և խորհրդային կնոջ հերոսական կերպարը նսեմացնելու համար) կամ էլ հանվել են հեղինակի կողմից[3][4]։ Հետագա հրապարակումներում գրեթե բոլոր բացթողումները վերականգնված են[4]։

1985 թվականին գիրքն առանձին հրատարակությամբ լույս է տեսել միանգամից մի քանի հրատարակչատներում։ Առաջին մինսկյան հրատարակությունը վերնագրված է «Պատերազմը կնոջ դեմք չունի»[5]։ Գրքի ընդհանուր տպաքանակը 1980-ական թվականներին եղել է 2 միլիոն օրինակ[6]։ Թարգմանված է մի քանի լեզուներով, այդ թվում՝ հայերեն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքի համար ստացել է մի շարք մրցանակներ.

  • ԽՍՀՄ Գրողների միության Նիկոլայ Օստրովսկու անվան գրական մրցանակ (1984)[7]
  • «Հոկտեմբեր» ամսագրի մրցանակ (1984)[7]
  • ԽՍՀՄ Գրողների միության Կոնստանտին Ֆեդինի անվան գրական մրցանակ (1985)[7]
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1986)[7]
  • Կենտրոնական Եվրոպայի Անգելուս գրական մրցանակ (2011)[8]
  • Ռիշարդ Կապուշինսկու անվան մրցանակ (2011)[9]

«Պատերազմը կնոջ դեմք չունի» ֆիլմերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հրատարակվելուց հետո ստեղծվել է «Պատերազմը կնոջ դեմք չունի» 7 սերիաներից բաղկացած վավերագրական հեռուստաֆիլմը, որը նկարահանվել է Սվետլանա Ալեքսիևիչի սցենարով, ռեժիսորը Վիկտոր Դուշակն է։ Նկարահանվել է 1981-1984 թվականներին, «Բելառուսֆիլմի» «Լետոպիս» ստուդիայում։ Ռեժիսոր Վ. Ն. Դուշակը «Ես կրակե գյուղից եմ» և «Պատերազմը կնոջ դեմք չունի» վավերագրական հեռուստաֆիլմերի համար 1985 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Ֆիլմը Լայպցիգի կինոփառատոնին ստացել է «Արծաթե աղավնի»[10]։

Սև-սպիտակ հեռուստաֆիլմերը ընդմիջվում էին Հայրենական մեծ պատերազմի մասնակից հերոսուհիների խոսքը պատմող վավերագրական նկարահանումներով։ Բելառուս գրող և պատերազմի մասնակից Վասիլ Բիկովը Սվետլանա Ալեքսիևիչի և Վիկտոր Դաշուկի աշխատանքն օրինակ է բերում որպես պատերազմին չմասնակցած սերնդի մոտեցում պատերազմին. «ազնիվ, ճշմարտացի, առանց հնարումների ու հորինվածքների, հարգանքով այն մարդկանց գործի ու խոսքի հանդեպ, ում համար անցյալ պատերազմը իրենց դժվարին կյանքն էր ու առմիշտ ճակատագիրն էր դարձել»[11]։

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի մոտիվներով բեմադրվել են մի շարք ներկայացումներ, այդ թվում և` ըստ Սվետլանա Ալեքսիևիչի գրած պիեսի։

  • «Պատերազմը կնոջ դեմք չունի», Օմսկի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն, 1985։ Ռեժիսոր` Գենադի Տրոստյանեցկի[12]. 1985 թվականին ներկայացումն ստացել է Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական մրցանակ։ 1988 թվականին թողարկվել է ներկայացման հեռուստատեսային տարբերակը[13]։
  • «Պատերազմը կնոջ դեմք չունի», Տագանկայի թատրոն, 1985։ Ռեժիսոր` Անատոլի Էֆրոս[12], կոմպոզիտոր` Բուլատ Օկուջավա, սցենոգրաֆիա` Դմիտրի Կռիլով։ Ներկայացումն ըստ Ս. Ալեքսիևիչի պիեսի է, ներկայացման բեմադրական աշխատանքներին մասնակցել է նաև հեղինակը։ 1988 թվականին թողարկվել է ներկայացման հեռուստատեսային տարբերակը (ռեժիսորներ` Անատոլի Էֆրոս, Բորիս Գլագոլին[13]։
  • «Պատերազմը կնոջ դեմք չունի», Վոլգոգրադի երիտասարդական թատրոն, 2008։ Ռեժիսորը Ալեքսեյ Սերովն է[14]։
  • «Պատահական վալս» (Ալեքսանդր Ռեմեզի պիեսը` ըստ Ս. Ալեքսիևիչի գրքի), ռեժիսորը Եվգենի Ռադկևիչն է, Մոսկվայի պետական էստրադային թատրոն[15]։
  • «Ընկերուհիներ», Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին, 2012, ռեժիսոր` Մարինա Օդինա[16]։
  • «Հաղթանակածները», Տոմսկի պատանի հանդիսատես թատրոն, 2015։ Ռեժիսորն է Դմիտրի Եգորովը[17]։
  • «Քանի դեռ հնչում են նրանց ձայները», Նիժնետագիլի տիկնիկային թատրոն, 2015։ Ռեժիսորը Նիկիտա Շմիտկոն է։
  • «Պատերազմը կնոջ դեմք չունի», Նովոսիբիրսկի քաղաքային դրամատիկական թատրոն, 2016։ Ռեժիսոր` Դարյա Սուպրունովա[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Նոր գիրք» 3/23. Սվետլանա Ալեքսիևիչ, «Պատերազմը կնոջ դեմք չունի»». armenpress.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. Сивакова Н. А. Функции заглавий в повествовательной структуре документальных произведений С. Алексиевич Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Известия Гомельского гос. ун-та им. Ф. Скорины. — 2011. — 2(65). — С. 179—181:
    «Պատերազմը կնոջ դեմք չունի» առաջին գրքի վերնագիրը մեջբերում է Ա. Ադամովիչի «Պատերազմը տանիքների տակ է» վեպից։ «Պատերազմը կնոջ դեմք չունի... Սակայն այդ պատերազմից ոչինչ այդքան շատ, դաժան, սարսափելի ու սքանչելի չի հիշվում, որքան մեր մայրերի դեմքերը»։ Հեղինակը վերջում բազմակետեր է դնում` որպես անկատարության նշան։
  3. Биография С. Алексиевич Արխիվացված 2015-12-22 Wayback Machine.
  4. 4,0 4,1 «У войны не женское лицо, стр. 14-20» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. Алексиевич, Светлана Александровна У войны — не женское лицо…. — Минск: Мастацкая літаратура, 1985. — 317 с.
  6. «Светлана Алексиевич получила Нобелевскую премию по литературе — первую в истории Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Сергей Чупринин: Русская литература сегодня: Зарубежье. М.: Время, 2008 г. ISBN 978-5-9691-0292-7
  8. «Białoruska pisarka zdobyła nagrodę Angelusa». PolskieRadio.pl.
  9. «Nagroda im. Ryszarda Kapuścińskiego». www.press.pl.
  10. Алексіевіч Святлана // Беларускія пісьменнікі (1917—1990). Даведнік.
  11. Василь Быков Ставшее жизнью и судьбой // Собрание сочинений в четырех томах. — Молодая гвардия, 1986. — Т. 4.
  12. 12,0 12,1 Svetlana Alexievich - Светлана Алексиевич. Персональная страница. Театрю
  13. 13,0 13,1 А. Ю. Соколова, А. В. Балукова, Анатолий Высторобец Фильмы-спектакли: аннотированный каталог. — Гостелерадиофонд, 2002.
  14. http://molod-theatre.ru/u-voynyi-ne-zhenskoe-litso/
  15. «Роли 80-х-2000-х годов :: Биография :: сайт актрисы Элины Быстрицкой». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  16. Подруги
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. «У войны не женское лицо». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.