Պավլոս Մատեսիս
Պավլոս Մատեսիս հուն․՝ Παύλος Μάτεσις | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1933 |
Ծննդավայր | Lampeia, Ancient Olympia Municipality, Էլիդա, Արևմտյան Հունաստան, Հունաստան |
Մահացել է | հունվարի 20, 2013[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Խրիստո Վախլիոտիի անվան դրամատիկական դպրոց |
Երկեր | The Daughter? |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() |
Պավլոս Մատեսիս (հուն․՝ Παύλος Μάτεσις, հունվարի 12, 1933, Lampeia, Ancient Olympia Municipality, Էլիդա, Արևմտյան Հունաստան, Հունաստան - հունվարի 20, 2013[1], Աթենք, Հունաստան), հույն վիպասան, դրամատուրգ և թարգմանիչ։ «Շան մայրը» վեպի հեղինակն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Պելոպոնեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Դիվրի գյուղում, Էլիդա նոմոսում։ Մինչև 19 տարեկանը ապրել է մայրցամաքային Հունաստանի բազմաթիվ գավառական քաղաքներում, մինչև վերջնականապես չի հաստատվել Աթենքում որպես բանկի ծառայող։ Քրիստոս Վախլիոտիսի դրամատիկական ուսումնարանում սովորել է դերասանական արվեստ, ինչպես նաև երաժշտություն (ջութակ) և շատ օտար լեզուներ։ Սովորել է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն և հետագայում հունարենով թարգմանել է Համաշխարհային դասական գրականության գլուխգործոցներ։ Թողել է բանկի ծառայողի կարիերան հանուն թատրոնի և գրականության։ Դասավանդել է Լիկուրգ Ստավրակոսի[2] (1963-1964 թվականներ) կինոյի և հեռուստատեսության դպրոցում և Հունաստանի ազգային թատրոնում (1971-1973 թվականներ) աշխատել է որպես ռեժիսորի օգնական ։
Առաջին գրական համբավը նրան բերել է Կայարան պիեսը (հուն․՝ Ο σταθμός), որին հաջորդել է Արարողություն պիեսը (հուն․՝ Η τελετή), որն էլ 1966 թվականին թատերական արվեստի ոլորտում արժանացել է պետական մրցանակի։ 1989 թվականին Պավլոսը ստացել է Կառոլոս Կունի մրցանակներին Բույսի մասին հոգ տանողը (հուն․՝ Περιποιητής φυτών) պիեսի համար։
1974-1976 թվականներին գրել է երկու հեռուստասերիալների սցենար՝ դրանք նաև բեմադրելով։ Սերիալները ցուցադրվել են ΥΕΝΕΔ պետական հեռուստաալիքով։ Ինչպես նաև եղել է Տիկին Արսենիա, ես Ձեզ սիրում եմ (հուն․՝ υρία Αρσενία σ' αγαπώ) հեռուստասերիալի սցենարի հեղինակն ու ռեժիսորը, որն անփառունակ վախճան ունեցավ Հունաստանի Կանանց միության նախագահ Մարգարիտա Պապանդրեուի կտրուկ արձագանքի պատճառով, և պլանավորած 13 սերիաներից ներկայացվել է միայն վեցը։
Մատեսիսը շատ թարգմանություններ է կատարել։ Թարգմանել է այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Ուիլյամ Շեքսպիրը, Բենջամին Ջոնսոնը, Արիստոփանեսը, Մոլիերը, Հենրիկ Իբսենը, Պիեռ Բոմարշեն, Ռոժե Վիտրակը, Անտոնեն Արտոն, Հարոլդ Փինթերը, Դավիթ Մեմետը և ուրիշներ։
1978 թվականին արձակ ժանրում հանդես է եկել «Պատմվածքներ» պատմվածքներ ժողովածուով (հուն․՝ Διηγήματα), որին հաջորդել է Աֆրոդիտե ((հուն․՝ Αφροδίτη) վեպը 1988 թվականին։ Բայց այժմյան համբավը ստացել է Շան մայրը (հուն․՝ Η μητέρα του σκύλου) վեպի հրապարակումից հետո 1990 թվականին։ Վեպը թարգմանվել է տարբեր օտար լեզուներով և 1998 թվականին արժանացել է Հարավային Իտալիայի հունալեզու համայնքի մրցանակին, ինչպես նաև 2000 թվականին արժանացել է քննադատների մրցանակին, իսկ 2002 թվականին արժանացել է իտալացի Ջուզեպպե Աչերբիի մրցանակին[3]։
Մահացել է 2013 թվականի հունվարի 20-ին Աթենքում 80 տարեկան հասակում։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեսներ
- Կայարան (հուն․՝ Ο σταθμός), 1964 թվական
- Արարողություն (հուն․՝ Η τελετή), 1966 թվական
- Բիոքիմիա (հուն․՝ Βιοχημεία), 1971 թվական
- Ռամոն Նովարրոյի ուրվականը (հուն․՝ Το φάντασμα του κυρίου Ραμόν Νοβάρο), 1973 թվական
- Η ποδοσφαιρική βραδιά της μεγαλειοτάτης, 1973 թվական
- Μικροαστικό δίκαιο, 1983 թվական
- Աքսոր (հուն․՝ Εξορία), 1983 թվական
- Գայլ, գայլ (հուն․՝ Λύκε-λύκε), 1984 թվական
- Բույսերի մասին հոգ տանողը (հուն․՝ Περιποιητής φυτών), 1989 թվական
- Էլևսինի ուղղությամբ (հուն․՝ Προς Ελευσίνα), 1995 թվական
- Դղրդյուն (հուն․՝ Η βουή), 1997 թվական
- Պահապան հրեշտակը վարձակալությունում (հուն․՝ Ενοικιάζεται φύλακας άγγελος), 2002 թվական
Արձակ
- Պատմվածքներ (հուն․՝ Διηγήματα), 1976 թվական
- Աֆրոդիտե (հուն․՝ Αφροδίτη), 1988 թվական
- Շան մայրը (հուն․՝ Η μητέρα του σκύλου), 1990 թվական
- Հին օրերը (հուն․՝ Ο παλαιός των ημερών), 1994 թվական
- Միշտ լավ է (հուն․՝ Πάντα καλά), 1998 թվական
- Մութ ուղեկցորդը (հուն․՝ Σκοτεινός οδηγός), 2002 թվական
- Միրտոս (հուն․՝ Μύρτος), 2004 թվական
- Ալդեբարան (հուն․՝ Αλδεβαράν), 2007 թվական
- Գրաֆիտո, 2009 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Author and playwright Pavlos Matesis dies
- ↑ «Author and playwright Pavlos Matesis dies - Embassy News»։ www.mfa.gr։ Վերցված է 2021-05-08
- ↑ Σαν Σήμερα .gr։ «Παύλος Μάτεσις»։ Σαν Σήμερα .gr (հունարեն)։ Վերցված է 2021-05-08
|