Պաուլ Վոլֆ Մատերնիխ
Պաուլ Վոլֆ Մատերնիխ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1853[1] |
Ծննդավայր | Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 29, 1934[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Հեպինգեն, Bad Neuenahr-Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կոմս Պաուլ Վոլֆ Մատերնիխ զուր Գրախտ (դեկտեմբերի 2, 1853[1], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - նոյեմբերի 29, 1934[1], Հեպինգեն, Bad Neuenahr-Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց), գերմանացի դիվանագետ, Պրուսիայի և Գերմանիայի դեսպանը Լոնդոնում (1901-1912) և Կոստանդնուպոլսում (1915-1916)։ Նա եղել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության դեմ պայքարող գերմանական պաշտոնյա։
Դիվանագիտակա կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմս Մատերնիխը իր դիվանագիտական գործունեությունը սկսել է աշխատելով Լոնդոնում, Բրյուսելում և Հարավային Ամերիայում։
Նա նշանակվել է Գերմանական Կայսրության Արտակարգ դեսպանորդ Սուրբ Ջեյմսի արքունիքում 1901 թվականի սեպտեմբերին, փոխարինելով հիվանդության պատճառով բացակայող Դեսպան Փոլ ֆոն Հատցֆիլդտին[2]։ Պաշտոնապես նշանակվել է որպես Գերմանիայի դեսպան Սուրբ Ջեյմսի արքունիքում նույն թվականի նոյեմբերին։
1915 - 1916 թվականներին նշանակվել է Գերմանիայի Կայսրության դեսպան Կոստանդնուպոլսում։ Վկա է եղել Հայոց Ցեղասպանության դեպքերին։
Հատված նրա հաշվետվությունից ուղղված Կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգին, 1916 թվականի հուլիսի 10-ին՝ «Թուրքական կառավարությունը իրականացրեց Հայկական Հարցը լուծելու իրենց նախագիծը ոչնչացնելով հայկական ռասան, նրանց չկանգնեցրեցին ոչ մեր ներկայացուցիչների ջանքերը և ոչ էլ արևմտյան հասարակության կարծիքը»։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
։ Վիկտորիայի թագավորական միաբանության ասպետի խաչ, GCVO - 1 փետրվարի 1901.[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118770047 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ LondonGazette 1 October 1901
- ↑ LondonGazette 12 February 1901
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պաուլ Վոլֆ Մատերնիխ Վիքիպահեստում |
---|
- "Modern Genocide: The Curse of the Nation State and Ideological Political Parties: The Armenian Case" Archived 2010-08-18 at Archive-It
- Letter of Wolff Metternich to Bethmann Hollweg, Feb 17, 1916 (ger)
- "Wer am Leben blieb, wurde nackt gelassen" - Die Zeit, March 23, 2005 No 13 Archived July 5, 2007, at the Wayback Machine. (ger)
|