Պաուլ Շադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Շադ
Paul Melissus.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Paul Schad
Ծնվել էդեկտեմբերի 20, 1539(1539-12-20)[1][2][3]
ԾննդավայրՄելրիխշթաթ, Ռյոն Գրաբֆելդ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա
Վախճանվել էփետրվարի 3, 1602(1602-02-03)[1][2][3] (62 տարեկան)
Վախճանի վայրՀայդելբերգ, Electoral Palatinate[3]
Մասնագիտությունգրադարանավար, կոմպոզիտոր, թարգմանիչ, գրող և բանաստեղծ
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունԳերմանիա
Commons-logo.svg Paulus Melissus Վիքիպահեստում

Պաուլ Շադ (գերմ.՝ Paul Schad), կամ Պավել Մելիս, Պավել Մելիս Շեդի (լատ.՝ Paulus Melissus Schedius, դեկտեմբերի 20, 1539(1539-12-20)[1][2][3], Մելրիխշթաթ, Ռյոն Գրաբֆելդ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա - փետրվարի 3, 1602(1602-02-03)[1][2][3], Հայդելբերգ, Electoral Palatinate[3]), գերմանացի գրող-մարդասեր, բանաստեղծ, թարգմանիչ և երգահան, գրադարանավար, դիվանագետ։ Նա իր ստեղծագործությունները գրել է լատիներենով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունն ստացել է Ցվիկաուի դպրոցում, այնուհետև, 1557-1559 թվականներին բանասիրություն է ուսումնասիրել Էրֆուրտում և Յենում։ 1559 թվականին դարձել է պալատական երգիչ, 1560 թվականին տեղափոխվել է Վիեննա, որտեղ մեկ տարի անց դարձել է պալատական բանաստեղծ և որտեղ ապրել է մինչև 1564 թվականը։ Այնուհետև ապրել է Պրահայում, Վիտենբերգում և Լայպցիգում, որոշ ժամանակ գտնվել է Վյուրցբյուրգյան եպիսկոպոսի նստավայրում, Հունգարիայում մասնակցել է մարտական գործողությունների։ Մաքսիմիլան II և Ռուդոլֆ II կայսրերի մոտ ծառայել է որպես դիվանագետ և 1567-1586 թվականներին նրանց հանձնարարություններով ուղևորություններ է կատարել դեպի Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալյա և Անգլիա։ Կյանքի վերջին տարիներին եղել է Հայդելբերգի Պալատինյան գրադարանի գլխավոր գրադարանավար։

Կարևոր ստեղծագործություններն են` «Pauli Melissi schediasmata poëtica» (Հայդելբերգ, 1574), «Odae palatinae» (նույն վայրում, 1588), «Meletematum piorum libri VIII» (1595): Հրապարակել է նաև «Psalmen in deutschen Gesangreimen» աշխատությունը (նույն վայրում, 1572), որը Դավիթի սաղմոսների գերմաներեն թարգմանությունն է ։ Նա գերմաներեն է թարգմանել նաև Կլեման Մարոյի և Թեոդոր Բեզայի ստեղծագործությունները։ Համարվում է գերմանական սոնետների և տերցինների, ինչպես նաև` լատիներենով գերմանական սիրային քնարերգության սկզբնավորողներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]