Պաոլա Սևերինո
Պաոլա Սևերինո իտալ.՝ Paola Severino | |
![]() | |
Կրթություն՝ | Հռոմի Սապիենզա համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 22, 1948 (72 տարեկան) |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իտալ.՝ Paola Severino |
Պարգևներ |
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» |
Պաոլա Սևերինո (իտալ.՝ Paola Severino, հոկտեմբերի 22, 1948, Նեապոլ, Իտալիա), իտալացի իրավաբան, Մոնտիի կառավարության արդարադատության նախարար (2011-2013):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաոլա Սևերինոն ծնվել է 1948 թվականի հոկտեմբերի 22-ին Նեապոլում, Իտալիա: Նա իրավունք է սովորել Հռոմի Սապիենցա համալսարանում՝ միաժամանակ հաճախելով Քրեական իրավունքի և քրեաբանության մասնագիտացված դպրոց (իտալ.՝ Scuola di Specializzazione in Diritto Penale e Criminologia): Համալսարանը ավարտել է 1971 թվականին: 1975-1987 թվականներին աշխատել է ալմա մատերի քրեական իրավունքի ամբիոնում: 1987 թվականին պրոֆեսորի տեղ է ստացել Պերուջայի համալսարանի տնտեսության և քրեաբանության ֆակուլտետի քրեական մեկուսախմբային իրավունքի ամբիոնում, իսկ 1995 թվականին դարձել է այդ համալսարանի քրեական իրավունք ամբիոնի իսկական պրոֆեսոր: 1998 թվականին ստացել է Հռոմի Գվիդո Կառլիի անվան Հասարակական գիտությունների ազատ միջազգային համալսարանի (LUISS) քրեական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը, 2003 թվականին դարձել է այդ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, 2006 թվականին` համալսարանի պրոռեկտոր[1]:
1997-2001 թվականներին Սևերինոն եղել է պատմության մեջ առաջին կինը Իտալիայի ռազմական դատարանների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում (ավելի ուշ նա դարձել է պատմության առաջին տիկինը Իտալիայի արդարադատության նախարարի պաշտոնում): Սևերինոն աշխատել է Իտալիայում քրեական գործերով առավել հայտնի փաստաբաններից մեկի՝ Ջովանի Մարիա Ֆլիկի հետ միասին: Նա Cirio պահածոյի ընկերության սնանկացման գործի ընթացքում ներկայացրել է Ռոմանո Պրոդիի և խոշոր ձեռնարկատեր Չեզարե Ջերոնցիի շահերը, ինչպես նաև Imi-Sir Ջովանի Ակամպորայի դատական գործընթացում (Giovanni Acampora) հանդես է եկել որպես Fininvest ընկերության փաստաբան: Նրա հաճախորդներից են եղել Eni ընկերությունը և խոշոր ձեռնարկատեր Ֆրանչեսկո Կալտաջիրոնեի խումբը: Գերմանացի հանցագործ Էրիխ Պրիբկեի գործի ընթացքում Սևերինոն ներկայացրել է եվրոպական համայնքի շահերը[2]:
2011 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2013 թվականի ապրիլի 28-ը Սևերինոն Մոնտիի անկուսակցական կառավարությունում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը[3]:
2013 թվականի ապրիլի 18-ին Իտալիայի նախագահական ընտրությունների երկրորդ շրջափուլում Պաոլա Սևերինոն շրջանների ներկայացուցիչների և խորհրդարանի երկու պալատների միասնական նիստի ժամանակ հավաքել է 5 ձայն[4]: 2015 թվականի հունվարի 30-ին նոր նախագահական ընտրությունների երկրորդ շրջափուլում նորից հավաքել է 5 ձայն[5]:
2016 թվականի հոկտեմբերի 3-ին զբաղեցրել է Հռոմի Գվիդո Կառլիի անվան Հասարակական գիտությունների ազատ միջազգային համալսարանի (LUISS) ռեկտորի պաշտոնը[6]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաոլա Սևերինոն ամուսնացած է Պաոլո Դի Բենեդետոյի հետ (իտալ.՝ Paolo Di Benedetto), որը մինչև 2010 թվականը Բաժնետիրական ընկերությունների և բորսայի հարցերով ազգային հանձնաժողովի անդամ էր հանդիսանում (իտալ.՝ Commissione nazionale per le società e la Borsa): Ունի մեկ աղջիկ` Էլեոնորա անունով (նա նույնպես իրավաբան է աշխատում): Հիվանդության պատճառով Սևերինոն զրկվել է աջ ձեռքից[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Paola Severino»։ Chi sono (իտալերեն)։ Libera Università Internazionale degli Studi Sociali "Guido Carli"։ Վերցված է 2015-07-09
- ↑ 2,0 2,1 Giorgio Dell’Arti, Daniela Doremi (2014-09-08)։ «Paola Severino»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2015-07-09
- ↑ «Governo Monti (dal 16 novembre 2011 al 27 aprile 2013)» (իտալերեն)։ Governo Italiano։ Վերցված է 2015-11-29
- ↑ «Elezioni presidente della Repubblica» (իտալերեն)։ Corriere della Sera։ 2013-04-18։ Վերցված է 2015-07-11
- ↑ «Votazione 2, Aula di Montecitorio, Plenum Camere Riunite»։ ELEZIONE DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն)։ la Repubblica։ 2015-01-30։ Վերցված է 2015-07-11
- ↑ Viola Giannoli (2016-10-03)։ «Roma, l'ex ministro Severino rettore della Luiss: è la prima donna» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2018-05-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Paola Severino. Esperienza prestata al Paese» (իտալերեն)։ BiografieOnline։ Վերցված է 2015-07-09
|
- Հռոմի Սապիենզա համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նեապոլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի իրավաբաններ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Իտալացի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի իտալացիներ
- 21-րդ դարի իտալացիներ
- Իտալիայի բուհերի ռեկտորներ
- Իտալիայի արդարադատության նախարարներ
- Իտալացի փաստաբաններ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ