Պակ Ջին Յոնգ (երգիչ)
Պակ Ջին Յոնգ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 박진영 |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1994[1] (30 տարեկան) Չանգվոն, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, հեռուստատեսային դերասան, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր և փոփ երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Հովոն համալսարան և Կյունգի ավագ դպրոց |
Անդամակցություն | JJ Project (խումբ) և GOT7 |
Կայք | jinyoung0922.jp |
Park Jin-young (born 1994) Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Պակ Ջին Յոնգ (կորեերեն՝ 박진영, չինարեն՝ 朴珍榮, սեպտեմբերի 22, 1994[1], Չանգվոն, Հարավային Կորեա, ավելի հայտնի է որպես Ջինյոնգ), հարավկորեացի երգիչ և դերասան[2][3]։ Համարվում է JJ Project զույգերգի և GOT7 բոյ բենդ անդամ, որոնք գտնվում են JYP Entertainment-ի ենթակայության տակ։ Փակը առաջնաելույթ է կատարել որպես դերասան «Դեպի երազանք» (2012 թվական) դորամայում, հետագայում մասնակցել է «Երբ սիրահարվում է տղամարդը» (2013) և «Իմ սեր՝ Ըն Դոնգ» (2015) դորամանների նկարահանումներին։ 2016 թվականին նկարահանվել է «Անտուն այծ» լիամետրաժ ֆիլմի գլխավոր դերում, որի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 1-ին։
Ի սկզբանե Ջինյոնգը առաջնաելույթ է կատարել Jr. բեմական կեղծանունով, քանի որ նրա և Պակ Ջին Յոնգի (JYP հիմնադիրը) անունները նույն են։ 2015 թվականի մայիսին դարձել է Ջունիոր, մականվան արտասանությանը բարդության ինչպես երկրպագուների, այնպես էլ ՍՄիների մոտ[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսին Ջին Յոնգ և ՋեյԲին առաջնաելույթ են կատարել, որպես զույգերգ JJ Project-ում «JJ Project Slot Machine» ալբոմով[5]։ Մայիսի 19-ին թողարկվել է տեսահոլովակ «Bounce» սինգլի համար, և նրանք սկսելեն առաջխաղացման ծրագրերըմայիսի 24-ից M! Countdown-ի[6] եթերում:2013 թվականի դեկտեմբերի 24-ին նրանք դարձել են նոր բոյ բենդի՝ GOT7-ի[7] անդամ։ Առաջնաելույթը կայացել է 2014 թվականի հունվարի 14-ին «Got It?»[8][9] մինի ալբոմով։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի Ջին Յոնգը մասնակցել է «Դեպի երազանք 2» դորամայում՝ Չոնգ Յու Բոնգի դերում[10]։ 2013 թվականի մարտի 11-ին հայտնի է դարձել, որ Ջեյ Բիի հետ նա նկարահանվելու է «Երբ սիրահարվում է տղամարդը» դորամայում, որի ցուցադրումը սկսվել է ապրիլի 3-ից[11]։ 2015 թվականին հաստատվել է «Իմ սեր՝ Ըն Դոնգը» հեռուստասերիալի երկրորդական դերում, որի ցուցադրումը կայացել է մայիսի 29-ից մինչ հուլիսի 18-ը։
2016 թվականին Փակը նկարահանվել է «Անտուն այծ» լիամետրաժ ֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր հերոսի դերում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Ջոնգջույի միջազգային փառատոնի ժամանակ։ 2017 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան Կորեայի կինոթատրոններում։ Ինչպես նաև, 2016 թվականին նա խաղացել է Լի Մին Հոյի հերոսի երիտասարդ նմանակին «Կապույտ ծովի լեգենդը» հեռուստասերիալում։
Հաղորդավարի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Ջին Յոնգը ԲեմԲեմի և Լի Ջոնգ Շինի հետ դարձել է M! Countdown հեռուստահաղորդման հաղորդավար[12]։ 2016 թվականին նա լքել է հաղորդումը, որպեսզի կենտրոնանա խմբի գործունեության վրա և պատրաստվի համաշխարհային շրջագայությանը[13]։
2017 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է Inkigayo հեռուստահաղորդման հաղորդավար NCT խմբի անդամ Դոյոնի և Blackpink խմբի անդամ Ջիսույի հետ[14]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաունդթրեկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Զբաղեցրած հորիզոնական |
Վաճառք (DL) |
Ալբոմ |
---|---|---|---|---|
KOR Gaon [15] | ||||
2012 | «B급 인생 (We are the B)» |
|
Dream High 2 OST |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր և հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր |
---|---|---|---|
2012 թվական | Դեպի երազանք 2 | Dream High 2 | Չոնգ Յու Բոնգ |
2013 թվական | Երբ տղամարդը սիրահարված է | When a Man Falls in Love | Դոլ Յու |
2015 թվական | Երազանքի ասպետը | Dream Knight | Ջունիոր |
2015 թվական | Իմ սեր՝ Ըն Դոնգը | Beloved Eun-dong | Փակ Յոնգ Սո |
2016 թվական | Կապույտ ծովի լեգենդը | The Legend of the Blue Sea | երիտասարդ Հո Ջուն Ջե |
2016 թվական | Անտուն այծ | A Stray Goat | Ջո Մին Սիկ |
Երաժշտական ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հեռուստահաղորդում | Հեռուստաալիք |
2015–16 թվականներ | M! Countdown | Mnet |
2017 թվական | Inkigayo | SBS |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «[스타캐스트] 자기 소개 해볼까요?…'갓세븐', 자필로 쓴 '나'». Naver (Archive). 2014 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «[더★프로필] 갓세븐(GOT7) JB-마크-잭슨-JR, 형라인 4인방의 수집품은?». The Star (Archive). 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «From today…». Twitter (Archive). 2016 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «JJ프로젝트 '바운스', 아이튠즈 10위 '성공적 데뷔 신고식'». Chosun. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «JJ Project Takes Over Youtube Charts». MWave. 2012 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «JYP, 포스트 2PM 그룹명은 '갓세븐(GOT7)'..16일 데뷔무대». Osen. 2014 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Hyorin Earns Third K-Pop No. 1, GOT7 Tops World Albums». Billboard. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «2014년 05주차 Album Chart». Gaon. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Full Cast of 'Dream High 2' Unveiled!». MWave. 2012 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «JJ Project′s JB to Appear as Shin Se Kyung′s Little Brother in ′When a Man Falls in Love′». MWave. 2013 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «키 이정신 '엠카' 새 MC 전격발탁…특별무대 첫선». Naver. 2015 թ․ մարտի 19. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «갓세븐 주니어-뱀뱀, '엠카운트다운' MC 떠난다..마지막 인사». Newsen. 2016 թ․ մարտի 3. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «JinYoung, DoYoung, JiSoo Confirmed as the New SBS Inkigayo MCs». KPOPMan. 2017 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Gaon Chart» (Korean). Gaon Chart.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gaon Chart: 2012-03-04~2012-03-10».
- ↑ Суммарные продажи для «We are the B»:
- «Gaon Download Chart 2012-02-26~2012-03-03». Gaon Chart.
- «Gaon Download Chart 2012-03-04~2012-03-10». Gaon Chart.
- «Gaon Download Chart 2012-03-11~2012-03-17». Gaon Chart.
- «Gaon Download Chart 2012-03-18~2012-03-24». Gaon Chart.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Ջին Յոնգ (երգիչ)» հոդվածին։ |
|
|