Պալեխ (ռուս.՝ Па́лех ), քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում՝ Իվանովոյի մարզում, երկրի մայրաքաղաք Մոսկվայից մոտավորապես 350 կմ դեպի հյուսիս-արևելք, Պալեշկա գետի ափին։ Նույնանուն շրջանի և համայնքի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 5,8 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4821։ Պալեխը արվեստների և արհեստների ավանդական կենտրոն է և պատմական այլ քաղաքների պես երբեմն ներառվում է Ռուսաստանի ոսկե օղակ անվանումով հայտնի զբոսաշրջային երթուղում։
Տասնչորսերորդ և տասնհինգերորդ դարերում Պալեխը եղել է գավառային իշխանությունների կենտրոն, հետագայում պատկանել է Բուտուռլինների ազնվականական տոհմին։ 1762–1774 թվականներին բնակավայրում կառուցվել է Տիրոջ Համբարձման ուղղափառ եկեղեցին, որը բարոկկո ոճի ճարտարապետության գեղեցիկ նմուշ է։ 18-րդ դարից գյուղը համբավվել է նաև որպես սրբապատկերների ստեղծման կենտրոն[3]։ Բոլշևիկների իշխանության գալուց հետո տեղի արվեստագետները ստիպված են եղել կենտրոնանալ աշխարհիկ թեմաների վրա, ստեղծել են գունավոր լաքապատ պապիե-մաշե տուփերի նոր, ինքնատիպ ժանր։ 1947 թվականին Պալեխն ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ[4] (մինչ այդ՝ խորհրդային առաջին տարիներին նրան տրվել էր բանավանի՝ բանվորական ավանի կարգավիճակ[5]): Խորհրդային Միության փլուզումից հետո այստեղ տեքստիլ և սննդի արդյունաբերությունը գրեթե վերացել է, ուստի քաղաքն ապրում է հիմնականում զբոսաշրջության, հուշանվերների արտադրության հաշվին։
Պալեխում է ծնվել նշանավոր նկարիչ Պավել Կորինը, ում տունը վերածվել է թանգարանի[6]։ Քաղաքում գործում է նաև լաքապատ մանրանկարչության թանգարան։
Жидков Г. В. Пушкин в искусстве Палеха. — М.; Л.: Гос. изд-во изобр. иск-в, 1937. — 168 с. — 5000 экз.
Пильняк Б. А. Собрание сочинений в 6 томах. — М.: Терра, 2004. — Т. 6: Рассказы; Созревание плодов; Соляной амбар. — ISBN 5-275-01045-1
Колесова О. А. Палех: Путеводитель. — Иваново: Референт, 2016. — 116 с. — ISBN 978-5-902022-94-7
Котов В. Т.(Kotov V.) Палех. Государственный Музей Палехского искусства. (The State Museum of Palekh Art). Альбом. На русском и английском языках. — М.: Изобразительное искусство, 1975. — 370 с., илл.
Кривошеина Н. В. «Вятский Палех» в монументальной церковной живописи конца XIX века [Текст] : (монография). – Киров : Лобань, 2009. – 152 с., илл.