Պալացցո Կոնտարինի Դալ Ցաֆֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Կոնտարինի Դալ Ցաֆֆո
Տեսակպալատ
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԴորսոդուրո
Հասցեcallesela Rota, 875, Dorsoduro
Քարտեզ
Քարտեզ
Կլոդ Մոնեի Պալացցո Կոնտարինին, 1908 թվական:

Պալացցո Կոնտարինի Դալ Ցաֆֆո (իտալ.՝ Palazzo Contarini Dal Zaffo կամ իտալ.՝ Palazzo Contarini Polignac), մեծ պալատ Վենետիկում, տեղակայված Դորսոդուրոյի շրջանում, hայտնի է նաև որպես Պալացցո Կոնտարինի Պոլինյակ[2][3][4]։

Վերագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը հավանաբար կառուցվել է 15-րդ դարի երկրորդ կեսին։ Պալատի ճարտարապետը հայտնի չէ, բայց դիզայնը հաճախ վերագրվում է Գիովանի Բուորայի, Մաուրո Կոդուսսիի կամ Պիետրո Լոմբարդոյի հետ։ Ճարտարապետը ամենայն հավանականությամբ ոգեշնչված էր Գրավատան ճարտարապետական ոճից։ Պալացցո Դարիոյի հետ միասին շենքը քաղաքում Վերածննդի ճարտարապետության առաջին կառույցների օրինակներից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտարինի Դալ Զաֆֆոյի ընտանիքը[5], որին պատկանում էին շատ այլ հայտնի պալատներ, կառույցը վերակառուցեց 1562-1582 թվականներին ընկած ժամանակահատվածում ՝ առանց արտաքին տեսքի փոփոխման։ Պալատը անվանակոչվեց Գիորգիո Կոնտարինի անունով, որը Յաֆայի (Զաֆո) կոմսն էր Պաղեստինում։ Սկսած 1758 թվականից կառույցը պատկանում էր մի քանի հարուստ ընտանիքների. նախ ՝ Մանցոնիի կողմից, հետո Անգարանի, իսկ հետո Պոլիգնացի կողմից։ 1901 թվականին շենքը գնել է Վինարետտա Զինգերը, որը Այզեկ Զինգերի դուստրն է և Պոլիգնացի արքայադուստրը[6][7] : Պոլիգնացի սեփականության պատճառով պալատը կրում է իր կրկնակի անունը` Կոնտարինի Պոլիգնաց։ Երբ պալացցոն բնակավայր էր Պոլիգնացի արքայադստեր համար, այն դարձավ մեծ մտավոր կյանքի սրահ, որը հյուրընկալում էր արվեստի ոլորտի կարևոր անհատներին (հատկապես երաժշտության), Իգոր Ստրավինսկիի նման։ Այսօր պալացցոն դեռ մասնավոր նստավայր է և Պոլիգնացի ընտանիքի սեփականությունը վերականգնվել է 2004-ից 2007 թվականներին։

Վենետիկի բիենալե միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների ժամանակ, մեծ պալացցոն տարբեր արվեստի միջոցառումների հաճախակի վայր է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի տիպի երեք մակարդակով է ծածկված ճակատային մասը, ամբողջությամբ հղկված է մարմարե սալիկներով, որոնք շենքին տալիս են առանձնահատուկ գեղեցկություն և հռչակ։ Պալացցոյի տեսքը երևում է որպես բյուզանդական արվեստի, Վերածննդի ճարտարապետության և տոսկանական ծագման բաղադրիչներից ներշնչված տարրերի խառնուրդ, այսպիսով ստեղծելով միություն, որի խստությունն ու շնորհը շատ գնահատեց նույնիսկ Ջոն Ռասկինը[8]։

Կառույցը գտնվում է նակին բյուզանդական գործարանի տեղում, որից միայն պատուհանների ձևն ու կլոր զարդարանքներն են, որ հարստացնում են ճակատային մասը։ Կան երկու հիանալի հարկեր, երկուսն էլ նույն դասավորությամբ, որոնք զարդարված են հենակետերով` կենտրոնական մասում, և կողք կողքի մեկ-երկու ժապավենային պատուհաններով են պատված։ Առաջին հարկում կան նաև կլոր կամարներով բացվածքներ, ընդհանուր առմամբ վեցը, գումարած կենտրոնական պորտալը դեպի ջրանցք անմիջական մուտքով։ Շենքի աջ կողմի պատերը կիսում է Պալացցո Բրանդոլին Ռոտան, մինչդեռ ձախ կողմում կա գեղեցիկ կողմնային ճակատ` երկրորդ հարկում գտնվող երեք լուսավոր պատուհանի և առաջինում ծածկված պատշգամբի տեսքով, որը նայում է դեպի Մեծ ջրանցք բացվող պարտեզ և սահմանակից է Պալացցո Բալբի Վալիերի հետ։ Ետևի կողմում շենքը զարդարված է մեկ այլ պոլիֆորայով։

Ներքին մասը զարդարված է Ջովանի Տեպոլոյի որմնանկարներով[9]':

Մշակութային պատկերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ Մոնեի նկարը, որը թվագրվում է 1908 թվականին, ցույց է տալիս շենքի ճակատային մասը։ Մոնեն նկարել է նաև Կա Դարիոյին և Դա Մուլա Մորոսինիին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Buckley, Jonathan (2013). The Rough Guide to Venice & the Veneto (անգլերեն). Rough Guides UK. էջ 124. ISBN 9781409366461. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  3. Lauritzen, Peter; Zielcke, Alexander (1978). Palaces of Venice: 2 (անգլերեն). Viking Press. էջ 139. ISBN 9780670537242. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  4. Dammicco, Mariagrazia (2007). Venetian Gardens (անգլերեն). Flammarion. էջ 28. ISBN 9782080305480. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  5. Guides, Rough (2019). The Rough Guide to Venice & Veneto (Travel Guide eBook) (անգլերեն). Apa Publications (UK) Limited. ISBN 9781789195385. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Palazzo Contarini Polignac. Art Destination Venice». universes.art (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  7. «Palazzo Contarini dal Zaffo on the Grand Canal in Venice and the Polignac princes». www.venetoinside.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  8. Ashmolean Museum, University of Oxford. «Ashmolean − The Elements of Drawing, John Ruskin's teaching collection at Oxford». ruskin.ashmolean.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Venice and its lagoons :: Palazzo Contarini dal Zaffo». www.venicethefuture.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Կոնտարինի Դալ Ցաֆֆո» հոդվածին։