Կա Դարիո
Կա Դարիո իտալերեն՝ Ca' Dario, Palazzo Dario | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Քաղաք | Վենետիկ |
Շինարար | Լոմբարդո Պյետրո |
Հիմնադրման թվական | 1479 թվական |
Շինարարության սկիզբ | 1479 |
Շինարարության վերջ | 1487 |
![]() | |
![]() |
Կա Դարիո , կամ Պալացցո Դարիո, (իտալերեն՝ Ca' Dario, Palazzo Dario), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Դորսոդուրո շրջանում։ Պալատն իրենից տերկայացնում է Վերածննդի դարաշրջանի հիանալի նմուշ։
Մի կողմից դուրս է գալիս դեպի Մեծ ջրանցք, իսկ մյուս կողմից՝ Բարբարոյի հրապարակ։ Պալատի դիմաց տեղակայված է Սանտա Մարիա դե Գիլյոն։շ
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատը կառուցվել է 1487 թվականին Պյետրո Լոմբարդոյի հետևորդի կողմից՝ Ջիովաննի Դարիոյի, վենետիկյան Սենատի քարտուղարի, վաճառականի և դիվանագետի համար[1]։ 1494 թվականին Դարիոյի մահից հետո, պալատի սեփականատերն է դարձել նրա դուստր Մարիետան, որն ամուսնացել է Վինցենզո Բարբարոյի՝ մոտակայքում գտնվող Պալացցո Բարբորոյի սեփականատիրոջ հետ[2][3]։ Դրանից հետո պալատը Մարիետայի երեխաներին է անցել 1522 թվականին։ Դրանից առաջ որոշ ժամանակով Սենատը պալատը վարձակալել էր թուրք դիվանագետների համար[4]։
Առանձնատան տերերի թվում եղել է ֆրանսիացի բանաստեղծ Անրի դը Ռենյեն, որն այստեղ ապրել է 19-րդ դարի վերջին։ Պալատը նաև հայտնի է նրանով, որ այստեղ տեղի է ունեցել հայտնի կինոռեժիսոր Վուդի Ալենի ամուսնություններից մեկը։
Պալատն անիծված տան վատ համբավ ունի։ Առանձնատան տերերը բազմիցս բռնության են ենթարկվել, սնանկ են դարձել կամ ինքնասպանություն արել։ Վերջին մահը տեղի է ունեցել 1993 թվականին, երբ այստեղ ինքնասպան է եղել իտալացի ամենահարուստ արդյունաբերողներից մեկը՝ կոռուպցիոն սկանդալից հետո։ Ըստ երեևույթի՝ խոսքը Ռաուլ Գարդինիի մասին է, ով այդ ժամանակ պալատի սեփականատերն էր, բայց ինքնասպան է եղել Միլանի Belgioioso պալատում։
2005 թվականին գերմանացի գրող Պետրա Ռեսկեն հրատարակել է «Պալացցո Դարիո» բեսթսելլեր գիրքը՝ հեգնական դետեկտիվ սյուժեով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tiepolo, MF. 2002. "I Greci nella Cancelleria veneziana: Giovanni Dario", I Greci à Venezia: Atti del convegno internazionale di studio, 5–7 November 1998. Venice. 257-314.
- ↑ ASV Atti Notarile b.1183 f.248, b. 1185 f.51v.
- ↑ Mehmed the Conqueror and His Time, pg.370, Franz Babinger, Translated by Ralph Manheim, 1978, Princeton University Press
- ↑ Marino Sanudo, in Diarii, XX:543, 540, for August 1515; XXII: 455, for August 1516; and XXIII:361 for December 1515.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Венеция: Ка' Дарио (Ca' Dario)
- Dario Palace. Venice. JC-R Net retrieved 3 October 2007
- Norwich, John Julius (1989). A History of Venice. New York, Vintage Books 0-679-72197-5
- Buckley, Jonathan. "The Rough Guide to Venice & the Veneto" retrieved 3 October 2007
- Tiepolo, Maria Francesca. 2002. "I Greci nella Cancelleria veneziana: Giovanni Dario", I Greci a Venezia: Atti del convegno internazionale di studio, 5–7 November 1998. Venice. 257-314.
- High resolution image of Palazzo Dario Archived 2011-08-20 at the Wayback Machine.