Չոր տերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չոր տերև[1] (պորտ.՝ folha seca, իսպ.՝ gol olímpico), ֆուտբոլում այսպես է կոչվում գնդակն իր թեք առանցքի շուրջը պտտելը։ «Չոր տերև» ասելով առավել հաճախ հասկանում են անկյունայինից ոտնաթաթի արտաքին կամ ներքին կողմի ուղիղ հարվածով խփված գոլը[2]։ Լայն իմաստով, folha seca տերմինը, որն անգլալեզու միջավայրում knuckleball-ի հոմանիշն է, նշանակում է նաև ոտնաթաթի հարված, որպես կանոն, տուգանային հարվածից, որի տարբերակիչ առանձնահատկությունը գնդակի կտրուկ անկումն է[3]։

«Չոր տերևի» ֆիզիկան բացատրվում է Մագնուսի էֆեկտով[4]։

«Չոր տերևի» հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում այս տերմինը նշանակում էր հարված, որից հետո գնդակը թռչում է բարդ հետագծով, այնուհետև կտրուկ ընկնում ներքև՝ հիշեցնելով չոր տերևի անկումը։ Բրազիլիայում «չոր տերև» (պորտ.՝ folha seca) կոչվող հարվածի հեղինակը, լրագրող Իգոր Ֆեսունենկոյի կարծիքով, Ռուբենս Սալեսն է, որն այն կատարել է 1914 թվականի Ռոքի գավաթի խաղում Արգենտինայի հավաքականի դեմ[5]։ «Չոր տերև» անվանումը առաջացել է շնորհիվ բրազիլացի Դիդիի, ով առաջին անգամ այդ հարվածը կատարել է 1956 թվականին և հետագայում հաճախ գոլեր է խփել այդ հարվածով[6][7]։

ԽՍՀՄ-ում այս տերմինը հայտնի է դարձել Վալերի Լոբանովսկու պատճառով, որը համարվում էր այդ հարվածի կատարման վարպետ և հաճախ «չոր տերևով» գոլեր էր խփում անկյունայիններից[4][8]։ Ժամանակի ընթացքում ռուսալեզու միջավայրում «չոր տերև» տերմինը սկսել է ավելի ու ավելի հաճախ նշանակել հենց այն գոլը, որը խփվել էր ուղիղ անկյունային հարվածից՝ առանց այլ ֆուտբոլիստների կողմից գնդակին դիպչելու[9][10][2]։

Գոլ անկյունայինից[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գոլը անկյունայինից կատարած հարվածով խփել է Սեսարեո Անսարին Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականների խաղում 1924 թվականին

Ի սկզբանե ֆուտբոլային կանոններում չէր խոսվում անկյունային հարվածից գոլի մասին, բայց 1875 թվականին այն արգելվել է, իսկ 1924 թվականի հունիսի 14-ին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը թույլատրել է հաշվել անկյունայինից ուղիղ հարվածից հետո խփած գոլը 1924/25 մրցաշրջանից սկսած[11]։ Անկյունայինից առաջին գոլը համարվում է արգենտինացի Սեսարեո Օնսարիի հարվածը Ուրուգվայի հավաքականի դեմ ընկերական խաղում «Սպորտիո Բարակասում» 1924 թվականի հոկտեմբերի 2-ին[12]։ Քանի որ ուրուգվայցիները մի քանի ամիս առաջ առաջին անգամ դարձել էին օլիմպիական չեմպիոն, Օնսարիի գոլը նրանց դարպասը անվանվել է «օլիմպիական գոլ» (իսպ.՝ gol olímpico), իսկ հետագայում Լատինական Ամերիկայում այդպես սկսել են անվանել անկյունայինից կատարած հարվածով խփած ցանկացած գոլ[13][14]։

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ եղել է երկու «չոր տերև»։ Առաջինը խփել է կուբացի Խոսե Մագրինյան Ռումինիայի հավաքականի դարպասը 1938 թվականին[15], երկրորդը՝ կոլումբիացի Մարկոս Կոլը՝ գրավելով Լև Յաշինի պաշտպանած դարպասը 1962 թվականին ԽՍՀՄ հավաքականի դեմ խմբային մրցաշարի խաղում[16]։

Երկու անգամ անկյունայիններից գոլեր են խփվել Գավաթակիրների գավաթի եզրափակիչներում, և եթե 1969 թվականին Կարլես Ռեշակի «չոր տերևը» Բրատիսլավայի «Սլովանի» դարպասը չի ազդել խաղի արդյունքի վրա[17], ապա 1964 թվականին Ժուան Մորաիշի «չոր տերևը» հաղթանակ է բերել «Սպորտինգին» ՄՏԿ-ի նկատմամբ[18]։

«Չոր տերևների» քանակով ռեկորդակիրը, հավանաբար, թուրք Շյուքրյու Գյուլեսինն է, ով անկյունային հարվածներով խփել է 32 գնդակ[19]։ «Չոր տերևներ» կատարել են նաև Ռոբերտո Կառլոսը[20], Պիեռ Լիտբարսկին[21], Ջորջ Բեսթը[22], ինչպես նաև Դեյան Պետկովիչը, որն անկյունայիններից 9 գոլ է խփել միայն Բրազիլիայում ելույթների ժամանակ[23] և այլք[24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Молодой ученый, 2013
  2. 2,0 2,1 Williams, 2018
  3. «O Efeito «Folha Seca»» (PDF) (պորտուգալերեն). sbfisica.org.br. 19 сентября 1977. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 Андрей Вдовин (18 февраля 2018). «Расчетный лист. Проверяем «Теорему Лобановского»». Футбол. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Фесуненко, 2003
  6. «Didi, o inventor da «folha seca»» (պորտուգալերեն). conmebol.com. 21 апреля 2016. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Didi… o príncipe da folha seca» (պորտուգալերեն). tardesdepacaembu.wordpress.com. 25 февраля 2013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. Николай Остров. (15 мая 2002). «Траектория сухого листа» (ռուսերեն). Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. «Что такое «сухой лист» в футболе?». Аргументы и факты. 30 июня 2018. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. Марк Бессонов (6 января 2018). «Кто придумал «автобус», «рабону» и «сухой лист»? Ответы здесь». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  11. «Minutes of the AGM of the IFAB» (PDF) (անգլերեն). ssbra.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  12. Waldemar Iglesias (15 января 2014). «El fundador del gol olímpico» (իսպաներեն). Clarín. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. Álvaro Lamela (27 июля 2021). «¿Qué es el gol olímpico? Historia y cosas que no sabías sobre marcar desde el córner» (իսպաներեն). DAZN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. «Getting to grips with the 'gol olímpico'» (անգլերեն). fifa.com. 2 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. Jorge Tovar (6 апреля 2021). «El gol olímpico de Cuba en Francia 1938» (իսպաներեն). elespectador.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  16. Андрей Рабинович (15 июня 2021). «Неудачники финалов. СССР-1964: камбэк Льва Яшина и победа диктатуры». Eurosport. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. Mònica Planas (7 сентября 2011). «El gol olímpico de Rexach». Mundo Deportivo. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. «O Cantinho de Morais: O gol olímpico que deu um título europeu ao Sporting». ofutebologo.com.br. 18 марта 2020. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  19. Marcus Christenson (28 марта 2012). «Has anyone scored more than Lionel Messi in one season?». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  20. Leandro Canônico (16 января 2001). «Roberto Carlos vibra com gol olímpico: 'Gostoso de fazer'». Globo. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  21. Alex Livie. «Shilts overlooks his own mistakes». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  22. Cris Freddi (3 марта 2003). «Gol olimpico». When Saturday Comes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  23. «Em alta, Petkovic afirma que é recordista mundial de gols olímpicos». uol.com.br. 9 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  24. "Kings of the free-kick" Արխիվացված 2015-05-12 Wayback Machine. FIFA.com. Retrieved 20 May 2014
  25. Tidey, Will (2013 թ․ մարտի 23). «Pele to Zico to Beckham to Ronaldo: Evolution of the Free-Kick Masters». Bleacher Report. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  26. "The Joy of Six: classiest hat-tricks" Արխիվացված 2017-02-22 Wayback Machine. The Guardian. Retrieved 22 August 2014
  27. "From Messi to Ronaldo – the world's best free kick takers" Արխիվացված 2013-01-11 Wayback Machine. The Telegraph. Retrieved 4 November 2012
  28. "Watch Real Madrid's Gareth Bale curl in a mesmerizing free kick from 35 yards" Արխիվացված 2014-12-21 Wayback Machine. USA Today. Retrieves 20 December 2014
  29. «Free-kick master Pirlo». Football Italia. 2014 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  30. Martin Mazur (2007 թ․ նոյեմբերի 1). «Gianfranco Zola: One-on-One». Four Four Two. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  31. Dermot Corrigan (2015 թ․ սեպտեմբերի 25). «Neymar ready to take over from Lionel Messi on Barcelona free kicks». ESPN FC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  32. Roger Gonzalez (2016 թ․ սեպտեմբերի 13). «WATCH: This free kick goal from Neymar in the Champions League is a thing of beauty». www.cbssports.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  33. Mark Rodden (2015 թ․ հոկտեմբերի 26). «Juninho says Miralem Pjanic is world's best free-kick taker». ESPN FC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  34. Muhammad Butt (2018 թ․ սեպտեմբերի 12). «10 players that have somehow scored more free-kicks than Lionel Messi… so far». www.squawka.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  35. Liew, Jonathan (2016 թ․ հուլիսի 4). «Ricardo Quaresma emerges from Cristiano Ronaldo's shadow to help duo to brink of career-defining glory». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  36. Theivam, Kieran (2018 թ․ մայիսի 5). «Fran Kirby stars as Chelsea Ladies win second Women's FA Cup over Arsenal». The Independent. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  37. Ewan, Murray (2021 թ․ հունիսի 22). «Scotland's Euro 2020 dreams dashed as Croatia and Modric turn on the style». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Локтев В. И., Агуреев С. М. Механика и техника «сухого листа». — Молодой ученый. — 2013. — С. 4—9.
  • Фесуненко И. С. Бразилия, футбол, торсида. — М.: Олма-Пресс, 2003. — С. 544. — 3000 экз. — ISBN 5-224-03297-0
  • Williams T. Do You Speak Football?: A Glossary of Football Words and Phrases from Around the World. — London: Bloomsbury Publishing, 2018. — 272 с. — ISBN 978-1-4729-4720-8