Չորս տարերքներ (Արչիմբոլդո)
Չորս տարերքներ | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Ջուզեպպե Արչիմբոլդո |
տարի | 1566 |
ուղղություն | մաներիզմ |
նյութ | յուղաներկ և կտավ |
հատվածն է | Ջուրը (նկար), Կրակը (նկար), Օդ (նկար, Արչիմբոլդո) և Հողը (նկար) |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Four Elements (Arcimboldo, 1566) Վիքիպահեստում |
Չորս տարերքներ (իտալ.՝ l Quattro elementi), գեղանկարչական շարք` կազմված չորս նկարներից («Հող», «Ջուր», «Կրակ» և «Օդ»), ստեղծված Ջուզեպպե Արչիմբոլդոյի կողմից (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) 1966 թվականին։ «Կրակ» և «Ջուր» կտավները պահվում են Վիեննայի արվեստի պատմության թանգարանում[1][2], «Հողը»` Վիեննայի Լիխտենշթեյնի հավաքածուում[3]։ «Օդը» կտավի բնօրինակը չի պահպանվել։ Պատճենը գտնվում է Շվեցարիայում` մասնավոր հավաքածուում[3]։ Դիմանկարներն արված են փայտի վրա, յուղաներկով։ Կտավներն ունեն հետևյալ չափսերը` «Կրակը»` 66,5 × 51 սմ, «Ջուրը»` 66,5 × 50,5 սմ, «Օդը»` 74,4 × 56 սմ, «Հողը»` 70 × 49 սմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուզեպպե Արչիմբոլդոն նախ և առաջ հայտնի է իր «Տարվա եղանակները» («Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ») և «Չորս տարրեր» այլաբանական ցիկլերով, որոնք նկարիչը կայսր Մաքսիմիլիան II-ին նվիրել է 1569 թվականին։ Նկարները նախատեսված են Հաբսբուրգների կայսերական արքունիքի մեծությունը ցույց տալու և նրանց կառավարման կայունությունը հաստատելու համար[4]։ 16-րդ դարում դրանք բավականին նորարարական աշխատանքներ էին` հագեցած դետալներով, որոնք Արչիմբոլդոն ներդաշնակորեն միավորել է մարդկային կերպարներին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արչիմբոլդոյի դիմանկարները ցույց են տալիս Գեշտալտի տեսությունը` (գերմ.՝ Gestalt) ձևի ընկալման տեսությունը։ Մարդը նախ տեսնում է մեծ ընդհանուր ձև, ապա նկատում դրա մանրամասները։ Որոշ ժամանակ դիտելիս «Ջուրը» կամ «Հողը» ընկալվում են որպես դիմանկարներ, և միայն դրանից հետո ենք մենք տեսնում ձուկ կամ կենդանիներ[5]։ Արչիմբոլդոն կանոնակարգում է առանձին երևույթների բազմազանությունը` տալով նրանց մարդկային ձև։ Բոլոր դիմանկարները նկարվում են պրոֆիլով և նայում են միմյանց` կազմելով միասնություն։ «Տարվա եղանակների» նման, «Չորս տարերքները» կազմված են բնական շնչավորված և անշունչ առարկաներից։ «Հողը» բաղկացած է բազմաթիվ փոխկապակցված ցամաքային կենդանիներից։ Եղջերավոր եղջերուները շրջապատում են երկրի գլուխը՝ ձևավորելով «թագ»։ Օդը հավաքվել է թռչունների անթիվ քանակից, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում կայսերական արծիվին և սիրամարգին։ «Ջուրը» ներկայացված է խառը ծովային կենդանիներով, ձկներով, խեցիներով և կարմիր կորալներով, որոնք նույնպես հիշեցնում են «թագ»։ Ծովային արարածներից ծնվում է կնոջ դիմանկար։ «Կրակը», ի տարբերություն այլ տարրերի, ստեղծվել է անշունչ առարկաներից։ Երկու կայծքար ձևավորել են քիթը և ականջը։ Այրվող անկյունները նման են կրակոտ մազերի։ Կրակի մարմինը նկարիչը հավաքել է զենքերից։ Երկգլխանի արծիվը և պարանոցի շուրջը փաթաթված շղթան` «Ոսկե բուրդ» շքանշանով` առավել վառ հիշեցնում են կայսր Մաքսիմիլիան Երկրորդի մասին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Feuer». Kunsthistorisches Museum Wien. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Wasser». Kunsthistorisches Museum Wien. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 3,0 3,1 «GIUSEPPE ARCIMBOLDO DIE ERDE». Liechtenstein. The princely collections. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 4,0 4,1 DaCosta Kaufmann Thomas. Arcimboldo: Visual Jokes, Natural History, and Still-Life Painting. Chicago, 2009. Р. 78
- ↑ Лицо человека в науке, искусстве и практике – Москва; Коги-то-Центр, 2014.