Օդը (նկար, Արչիմբոլդո)
Օդը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջուզեպպե Արչիմբոլդո |
տարի | մոտ 1566 |
բարձրություն | 74,4 սանտիմետր |
լայնություն | 56 սանտիմետր |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
հիմնական թեմա | air? |
մասն է | Չորս տարերքներ (Արչիմբոլդո) |
https://www.freeart.com/gallery/a/arcimboldo/arcimboldo5.html կայք | |
Ծանոթագրություններ |
Օդը (իտալ.՝ l'Aria), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527—1593) նկարը, որը նկարվել է 1566 թվականին։ Բնօրինակը չի պահպանվել։ Անհայտ ժամանակաշրջանի պատճենը պահվում է Շվեյցարիայում, մասնավոր հավաքածուում։ Նկարը տարբերվում է այդ շրջանի այլ աշխատանքներից ստեղծման տեխնիկայով և 74,4 × 56 սմ չափերով։ Նկարված է յուղաներկով, կտավի վրա[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օդը» նկարը նկարչի «Չորս տարերք» նկարի շարքից է, որը նկարիչը նվիրել է Մաքսիմիլիան II կայսրին 1569 թվականին՝ «Տարվա եղանակներ» նկարների շարքի հետ՝ այդպիսով ստանալով կայսեր դրական վերաբերմունքն ու վստահությունը[2]։
Մաքսիմիլիան 2-րդի պալատում Արչիմբոլդոն իր համար բարենպաստ միջավայր է գտել՝ ընկերակցելով բժիշկների, կենսաբանների, աստղագետների և ալքիմիկոսների հետ։ Եվ տաղանդավոր մարդ լինելով՝ նկարիչն այդ շրջանակում կարևոր տեղ էր զբաղեցնում։ Այստեղ գնահատվում էին գրքերը, արվեստը, ստեղծվում էր արտասովոր կենդանիներով հայտնի հավաքածուն։
Արչիմբոլդոն ապրել է մաներիզմի ժամանակաշրջանում և հետևում էր դրանց սկզբունքներին։ Նա նոր լեզու էր փնտրում իր նկարների համար՝ պատկերելով բնության տարրերը կենդանական ու բուսական աշխարհների նատուրալիստական տարրերով։
Արչիմբոլդոյի այլ նկարների նման «Օդը» ևս ստեղծվել է բնության մանրամասն ուսումնասիրությունից հետո։ Դա տղամարդու այլաբանական դիմանկար է, որն ամբողջությամբ կազմված է տարբեր թռչուններից՝ օդի խորհրդանիշից։ Նկարն ստեղծված է առավելագույն ճշգրտությամբ ու մանրուքների հանդեպ ուշադրությամբ. փասիանի պոչը նմանակում է սուր մորուքը, մազերը պատկերված են փոքրիկ թռչունների երամի տեսքով, իսկ թարթիչների փոխարեն բադի գլուխ է։ Բուն և թութակը շրջափակում են վիզը։ Դեմքի վրա կարելի է տարբերակել աքաղաղի և հնդկահավի։ Սիրամարգն ու դրա փետուրներից դուրս եկող արծիվը պատկերում են Օդի մարմինն ու Հաբսբուրգների դինաստիայի խորհրդանիշն են։ Օդը մարմնավորում է թռիչք, թեթևություն, ոգեշնչում։
«Չորս տարերք» շարքի նկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կրակ: 1566 թվական: Արվեստների պատմության թանգարան: Վիեննա
-
Ջուր: 1566 թվական: Արվեստների պատմության թանգարան: Վիեննա
-
Հող: 1566 թվական: Լիխտեյնշտեյնների հավաքածու: Վիեննա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «GIUSEPPE ARCIMBOLDO DIE ERDE». Liechtenstein. The princely collections. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ DaCosta Kaufmann Thomas. Arcimboldo: Visual Jokes, Natural History, and Still-Life Painting. Chicago, 2009. Р. 78