Աշուն (նկար)
Աշուն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջուզեպպե Արչիմբոլդո[1] |
տարի | 1573 |
բարձրություն | 76 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 63,5 ± 0,1 սանտիմետր[2] |
ժանր | այլաբանություն[3] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Hall Napoléon? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | աշուն |
մասն է | Չորս եղանակ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Autumn (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում |
«Աշուն» (իտալ.՝ L’Autunno), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) նկարը, որն ստեղծվել է 1573 թվականին։ Նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Պահվում է Լուվրի թանգարանում[4]։ Չափերը՝ 76 × 64 սմ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշունը» դիմանկար է «Տարվա եղանակներ» շարքից։ Մարմնավորում է հասունությունը։ Այս շարքի մյուս նկարների («Գարուն», «Ամառ» և «Ձմեռ») նման, ոչ երիտասարդ մարդու այլաբանական դիմանկարն ամբողջությամբ ստեղծված է աշնան բարիքներից։ Նրա դեմքը հավաքված է հյութալի հասած մրգերից։ Հոնքերը և մորուքը պատրաստված են ցորենի հասկերից։ Բաց շագանակագույն կեղևով պատկերված են բեղերը։ Ականջը մեծ սնկով է, իսկ ականջօղին փոխարինում է հասուն թուզը։ Սանրվածքը բաղկացած դեղձից, սև ու սպիտակ խաղողից, կեռասից և տանձից։ Գլխարկին փոխարինում է դդումը։ Այն պատված է խաղողի տերևներով։ Հին կոտրված տակառից նկարիչը ստեղծել է աշնան մարմինը։ Տակառը զարդարված է մասուրի պտուղներով։ Տղամարդու պարանոցը հավաքված է արմատներից։ Դիմանկարը պատկերված է մուգ ֆոնի վրա՝ հագեցած տաք գույներով։ Ամբողջ պատկերը շրջանակված է ծաղկային շղթայով[5]։ Ենթադրվում է, որ ծաղիկներով շրջանակումը ավելացվել է մեկ այլ նկարչի կողմից XVII դարում[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1563 թվականից Արչիմբոլդոն աշխատել է Հաբսբուրգների կայսերական պալատներում, նախ՝ Վիեննայում Մաքսիմիլիան II-ի մոտ, ապա՝ Պրահայում Ռուդոլֆ II-ի համար։ Քսանհինգ տարի նա եղել է պալատական նկարիչ՝ ստեղծելով թագավորական ընտանիքի անդամների դիմանկարները։ Սակայն նկարիչը ճանաչման է արժանացել «Տարվա եղանակները» և «Չորս տարերք» («Ջուր», «Հող», «Կրակ», «Օդ») դիմանկարների երկու շարքերի շնորհիվ, որոնք կազմված են բույսերից և կենդանի էակներից՝ կազմելով մարդկային բարդ ձև[6]։
«Տարվա եղանակներ» շարքի նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գարուն, 1573 թվական, Լուվր
-
Ամառ, 1573 թվական, Լուվր
-
Ձմեռ, 1573 թվական, Լուվր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010065017
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ JocondeLab — 2014.
- ↑ 4,0 4,1 «Giuseppe ARCIMBOLDO. L'Automne». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ ««Осень», Джузеппе Арчимбольдо — описание картины». Музеи мира. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «ARCIMBOLDO'S GIFT: THE FANTASTICAL BEGINNINGS OF HIS COMPOSITE PORTRAITS». WUSTL DIGITAL GATEWAY IMAGE COLLECTIONS & EXHIBITIONS. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշուն (նկար)» հոդվածին։ |
|