Ամառ (նկար)
Ամառ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջուզեպպե Արչիմբոլդո[1] |
տարի | 1573 |
բարձրություն | 76 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 63,5 ± 0,1 սանտիմետր[2] |
ժանր | այլաբանություն[3] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Louvre storage (depot)? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | ամառ |
մասն է | Չորս եղանակ |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/a/arcimbol/3allegor/3seaso2.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Summer (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում |
«Ամառ» (իտալ.՝ l'Estate), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527—1593) նկարը, որն ստեղծվել է 1573 թվականին։ Նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գտնվում է Լուվրի թանգարանում։ Չափերը՝ 76 × 64 սմ[4]։
Նակարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ամառը» «Տարվա եղանակներ» («Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ») շարքի չորս նկարներից մեկն է։ Չորս դիմանկարները մարմնավորում են մարդկային կյանքի փուլերը՝ պատանեկություն, երիտասարդություն, հասունություն և ծերություն։ Ամառվա այլաբանական դիմանկարը խորհրդանշում է երիտասարդությունը։ Նկարի կոլորիտը տաք է կարմիր, նարնջագույն, վարդագույն և բաց դեղին մրգերի առատության շնորհիվ։ Նկարում պատկերված է ցորենի ծղոտից պատրաստված բլուզով մի կին։ Նրա դեմքը պատկերված է կիսադեով մութ ֆոնի վրա։ Բլուզը զարդարված է ցորենի հասկերով ու արտիճուկով։ Բլուզ ասեղնագործության մեջ նկարիչը գրել է իր անունը՝ «GIUSEPPE ARCIMBOLDO • F», որտեղ «F» նշանակում է իտա. Fecit - կատարել է։ Ուսի վրա գրված է տարեթիվը՝ 1573: Այսպես Արչիմբոլդոն նշել է հետագա իր պատճենները։ Կնոջ դեմքը, ինչպես տարօրինակ խճանկար, հավաքվել է բանջարեղենից և մրգերից։ Քթի փոխարեն կանաչ վարունգ է, այտերի փոխարեն՝ սերկևիլ, դեղձ և սխտոր, ականջի փոխարեն՝ եգիպտացորեն, կարմիր կեռասը և խաղողը վերածվել են շուրթերին, աչքը սև բալ է, հոնքի փոխարեն՝ հասունացած հասկ, իսկ սիսեռը պատկերում է ատամները։ Բարձր սանրվածքի մեջ կարելի է տեսնել սալոր, տանձ, սմբուկ, ծառերի տերևներ, ազնվամորու և մոշի հատապտուղներ[5]։ Ծաղիկներով շրջանակը, ամենայն հավանականության, այլ նկարչի կողմից ավելացվել է XVII դարում[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տարվա եղանակներ» նկարների շարքն ունեցել է անհավատալի ժողովրդականություն։ Կայսր Մաքսիմիլիան II-ի խնդրանքով ստեղծվել է մի քանի տարբերակ։ Յուրաքանչյուր աշխատանք մեկ անգամ չէ, որ կրկնվել է նկարչի ողջ կյանքի ընթացքում։ Հաբսբուրգների պալատում Արչիմբոլդոն ունեցել է պալատական ականավոր դիմանկարիչի համբավ։ Սակայն 1593 թվականին նկարչի մահից հետո նրա մասին երկար դարեր մոռացել են։ Միայն 20-րդ դարի 30-ական թվականներին Արչիմբոլդոյի ժողովրդականության նոր ալիք է սկսվել։ Իր փոխաբերական մտածողության շնորհիվ նա դարձել է ոգեշնչող 20-րդ դարի շատ սյուրռեալիստների համար։ Հատկապես նրա նկարները գնահատել է Սալվադոր Դալին իրենց արտասովոր ֆանտաստիկ և փոխաբերական բնույթի համար։ Նկարի տարբերակները գտնվում են Բավարիայի նկարների պետական հավաքածուում, Լուվրի թանգարանում, Դենվերի արվեստի թանգարանում[7]։
Նկարներ «Տարվա եղանակներ» շարքից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010064968
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 JocondeLab — 2014.
- ↑ «Giuseppe ARCIMBOLDO. L'Été». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «SUMMER». WUSTL DIGITAL GATEWAY IMAGE COLLECTIONS & EXHIBITIONS. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Giuseppe ARCIMBOLDO. L'Automne». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «В чём секрет картин Джузеппе Арчимбольдо, который вдохновлял Дали и других сюрреалистов XX века». Культурология.рф. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.