Գարուն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարուն (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Գարուն
Giuseppe Arcimboldo - Spring - WGA0810.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարի1573
բարձրություն76 ± 1 սանտիմետր[1]
լայնություն63,5 ± 0,1 սանտիմետր[1]
ժանրայլաբանություն[2]
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼուվրի 712 սենյակ
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
մասն էՉորս եղանակ
https://www.wga.hu/html/a/arcimbol/3allegor/1seaso1.html կայք
Spring (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում

«Գարուն» (իտալ.՝ la Primavera), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) նկարներից, ստեղծված 1573 թվականին: Նկարված է կտավի վրա, յուղաներկով: Այսօր ցուցադրվում է Լուվրի թանգարանում[3]։ Չափեր` 76 х 64 սմ։

Նկարգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գարունը» այլաբանական նկար է` Արչիմբոլդոյի «Տարվա եղանակները» շարքից։ Այն խորհրդանշում է երիտասարդությունը` երեք նմանատիպ նկարների հետ միասին («Ամառ», «Աշուն», «Ձմեռ»։ Գարնան կերպարը լիարժեք է դառնում ծաղիկներով և տերևներով։ Նկարն արվել է մուգ հագեցած ֆոնով, որը պատկերը դարձրել է առավել գեղեցիկ և լուսավոր։ Գարունը հանդերձներում ներկայացնում է այդ ժամանակի նորաձևությունը։ Չափազանց զարդարված հանդերձը` բարձր օձիքով` ձևավորված բազմազան տերևներով, հիրիկնիներով և վայրի հատապտուղներով։ Օձիքը նկարված է եղել գարնանային սպիտակ ծաղիկներով։ Մազերը հավաքված են բազմազան ծաղիկներից և նման է խճանկար փնջի։ Սանրվածքը պսակում է մեծ սպիտակ շուշանը` մաքրության խորհրդանիշը։ Նրա դեմքը կազմված է մանր սպիտակ և լուսավոր վարդագույն ծաղիկներից Այտերի և կզակի փոխարեն կարմիր վարդեր են։ Նրա շուրթերը արված են վառ ծաղկաթերթերից, քիթը և բերանը արված են չբացված շուշաններից, ականջը` կարմիր կամելիաներից։ Պատկերը ավարտում է ծաղկային հանդերձանքը[4]։ Հավանաբար հարդարված շրջանակը ավելացվել է XVII դարում[3].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչիմբոլդոն իր անսովոր ստեղծագործությունն արել է Մաքսիմալիան II-ի ժամանակ։ Նկարիչը այն որպես նվեր է ստեղծել Մաքսիմալիան II-ի համար։ Որպես գնահատանք վարպետին` Մաքսիմալիանը մասնակցում է 1571 թվականի փառատոնին Արչիմբոլդոյի ղեկավարությամբ»[5]։

Նկարներ «Տարվա եղանակները» շարքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]