Հողը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հողը
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարի1566
բարձրություն70 սանտիմետր
լայնություն49 սանտիմետր
նյություղաներկ և փայտե տախտակ
մասն էՉորս տարերքներ (Արչիմբոլդո)
կայք
Ծանոթագրություններ

«Հողը» (իտալ.՝ La Terra), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) նկարը, որն ստեղծվել է 1566 թվականին։ Պահվում է Լիխտենշտայնների թանգարանում (Վիեննա)[1]։ Նկարվել է յուղաներկով փայտի վրա։ Չափերը՝ 70 × 49 սմ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հողը» այլաբանական դիմանկար է «Չորս տարերք» շարքից, որի մեջ մտնում են նաև «Կրակ», «Ջուր» և «Օդ» նկարները, որոնք նկարիչը նկարել է կայսր Մաքսիմիլիան 2-րդի համար և 1569 թվականին նվիրել է նրան «Տարվա եղանակներ» նկարների շարքի հետ միասին։ Արչիմբոլդոն թագավորական ընտանիքում ավելի քան 25 տարի ծառայել է որպես պալատական դիմանկարիչ։ Հաբսբուրգների դինաստիան հովանավորել է արվեստը և գնահատել նկարչին իր ինքնատիպ ոճի համար։

«Հողը» նկարը Հաբսբուրգների պալատի էկզոտիկ հավաքածուի կենդանիներից կազմված կոմպոզիցիա է։ Նապաստակ կազմում է քիթը, փիղը՝ ականձն ու այտը։ Հողի պարանոցը պատկերված է պառկած կովի տեսքով։ Եղջերուի եղջյուրները գլխի շուրջ հիշեցնում են արքայական թագը։ Որոշ կենդանիներ կայսերական գերդաստանի այլաբանություններ են.։ Ոսկե գեղմի միաբանության այլաբանությունն է դարձել է ոչխարի մորթին, որ պատկերված է Հողի կրծքավանդակի վրա։ Առյուծի գլուխն ու մորթը խորհրդանշում են Բոհեմիայի թագավորությունը, որտեղից ծագել են Հաբսբուրգները։

Արչիմբոլդոյի ժամանակակից բանաստեղծ Ջովաննի Բատիստա Ֆոնտեոն (1546-1580) «Չորս տարերք» և «Տարվա եղանակներ» շարքերի համար գրել է ուղեկցող բանաստեղծություններ, որոնք ապացուցում են նկարների այլաբանական նշանակությունը և նրանց կայսերական թեման[2]։

Նկարիչը համոզված էր, որ կան ընդամենը չորս տարերքներ (տարրեր)՝ կրակ, հող, ջուր և օդ, որոնցից միավորման և փոխակերպման միջոցով ծնվում են բոլոր էությունները։ Եվ այն, ինչ մահանում է, կրկին բաժանվում է այս չորս տարրերի։ Արչիմբոլդոն ասոցացվում է ժամանակակից փիլիսոփայության հետ՝ պնդելով, որ բնության տարրերի տարօրինակ կապը մակրոաշխարհի և միկրոաշխարհի միջև բարդ փոխհարաբերություններ են[2]։

«Չորս տարերքներ» շարքի կտավներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GIUSEPPE ARCIMBOLDO DIE ERDE». Liechtenstein. The princely collections. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 DaCosta Kaufmann Thomas. Arcimboldo: Visual Jokes, Natural History, and Still-Life Painting. Chicago, 2009. Р. 78