Կրակը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակը
իտալ.՝ Il’Fuoco
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարի1566
բարձրություն66,5
լայնություն51
ստեղծման երկիրԻսպանական կայսրություն
ժանրայլաբանություն
նյություղաներկ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան[1]
քաղաքՎիեննա
կայք
Ծանոթագրություններ
 Fire (Arcimboldo, 1566) Վիքիպահեստում

Կրակը (իտալ.՝ Il’Fuoco), իտալացի գեղանկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593 թվականներ) նկարը, որն ստեղծվել է 1566 թվականին։ Գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում[2]։ Նկարն արվել է փայտի վրա` յուղաներկով։ Չափսը` 66,5×51 սմ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրակը»` «Չորս տարրերը» շարքի նկարներից մեկն է, որի մեջ մտնում են նաև «Ջուրը», «Երկիրը» ու «Օդը» կտավները։ Միջնադարում չորս տարրերը համարվում էին աշխարհաստեղծման հիմքերը։ Արչիմբոլդոյի մարդակերպ դիմանկարները կարծես բարդ գլուխկոտրուկներ լինեն՝ պատրաստված մրգերից, բանջարեղենից, ծաղիկներից և այլ առարկաներից։ Այդ կոմպոզիցիաներից մի քանիսը բնութագրվում են տեսողական խաբկանքով, ինչը նայողին ստիպում է աշխատանքն ընկալել տարբեր ձևերով՝ կախված այն հեռավորությունից, որից դիտվում է։ «Կրակը» հզոր անսպառ էներգիա է, որն ունակ է ստեղծելու ու ոչնչացնելու։ «Կրակը» առավել պատկերավոր կերպով ցույց է տալիս Մաքսիմիլիան Երկրորդի և Հաբսբուրգների տոհմի ռազմական հզորությունը։

Ի տարբերություն ցիկլի մյուս նկարների, «Կրակը» կազմված է առարկաներից, որոնք ինչ-որ կերպ կապված են դրա հետ։ Խոշոր կայծքարը կազմում է այտը։ Խոշոր մոմն ու յուղային լամպը` պարանոցն ու կզակը։ Երկու կայծքարով պատկերված են ականջն ու քիթը։ Բեղերն ու ճակատը կազմված են աբեթից։ Աչքը` մոմի մնձուր է։ Մազերը հրդեհով վառվող ածուխներ են։ Մարմինը կազմված է թնդանոթներից ու ատրճանակներից։ Պարանոցի շուրջը գտնվում է ոսկե շղթա` շքանշանով և կայսերական երկգլխանի արծիվով՝ Սրբազան Հռոմեական կայսրության խորհրդանիշով։ Այդ ամենը ներկայացնում է կրակը, որպես պատերազմի կործանարար գործիք։ Սա հստակ ցույց է տալիս կայսր Մաքսիմիլիան Երկրորդի ռազմական անցյալը, ով 1544 թվականին մասնակցել է Ֆրանսիայի դեմ պատերազմին։ Այդպիսով` «Կրակը» ցիկլի թերևս ամենաբացահայտ գովերգող պատկերն է[3]։ Առարկաների միջոցով Արչիմբոլդոն կարողացել է ցույց տալ կրակի բոլոր տեսակները` փոքր անվնաս մոմի մնձուրից ու յուղի լամպից մինչև թնդանոթի փողեր և գլխից դուրս եկող մաքուր, գրեթե անվերահսկելի կրակը։

Նկարներ «Չորս տարրեր» շարքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.khm.at/objektdb/detail/73/
  2. «Feuer». KUNST HISTORISCHES MUSEUM WIEN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Fire». WUSTL DIGITAL GATEWAY IMAGE COLLECTIONS & EXHIBITIONS. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.