Չորաբլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Չորաբլիթ
Sooshki.jpg
Ռուսական խոհանոց
ԵնթատեսակRing-shaped rolls?[1] և սննդամթերք
Առաջացման երկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Հիմնականալյուր
Sushki Վիքիպահեստում
Կակաչով չորաբլիթներ

Չորաբլիթ, օղաբլիթ[2], խմորից (որպես կանոն՝ քաղցր ցորենի) պատրաստված չոր, շրջանաձև ուտեստ: Այս հրուշակեղենը մեծ տարածում ունի բելառուսական, լեհական, ռուսական և ուկրաինական խոհանոցներում: Չորաբլիթի տեսակ է հանդիսանում օղաբլիթը: Արևելյան սլավոնների մոտ թեյի հետ մատուցվող ամենատարածված ակրատներից է:

Նախկինում չորաբլիթները սովորաբար շարում էին առասանակի տեսքով[3] և այդպես վաճառում, սակայն մեր օրերում ամենուր վաճառվում են փաթեթավորված չորաբլիթներ: Մինչև 1950 թվականը օղաբլիթների կտրտումն ու պատրաստումը ձեռքով էր արվում, ավելի ուշ ներդրվեց հատուկ սարքավորում, որի միջոցով ձևավորվում էին օղաբլիթները[4]:

Հավանաբար «չորաբլիթ» անվանումը նշանակում է չորացրած մթերք, որն իրենից ներկայացնում է ձմռան պաշար[5]:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորաբլիթի խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ ալյուրը, ձուն, աղը և ջուրը, ինչպես նաև համային հավելումները՝ կախված տվյալ բաղադրատոմսից: Խմորը պատրաստելուց հետո՝ այն կտրում են բարակ շերտերով, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա 0,5 սմ հաստություն: Շերտերից յուրաքանչյուրին շրջանի ձև են տալիս և գցում եռացող ջրի մեջ: 4-5 րոպե անց շրջանաձև խմորները բարձրանում են ջրի երես, դրանք հանում են եռացող ջրից, ապա տեղափոխում են ջեռոց, որպեսզի թխվեն[6][3]: Հրուշակեղենը չորանում է թխվելու ընթացքում, ընդ որում՝ չորաբլիթներն ավելի ուժեղ չորացման են ենթարկվում. պատրաստի օղաբլիթում ջրի առկայությունը կազմում է 14—17 %, չորաբլիթում՝ 8,5—12 %[7]: Չորաբլիթի տրամագիծը կազմում է 4-12 սմ (սովորաբար օղաբլիթները չորաբլիթներից ավելի խոշոր են լինում): Պատրաստման ընթացքում չորաբլիթներին կարելի է ավելացնել նաև կակաչ կամ քունջութ, ավելի հազվադեպ՝ վանիլ կամ ընկույզի ալյուր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://docs.cntd.ru/document/1200103321
  2. Баранки // Гуманитарный словарь, 2002.
  3. 3,0 3,1 Смирнов В. Товароведение продовольственных товаров. — Гос. изд-во торговой лит-ры. — 1954. — С. 226. — 688 с.
  4. «Товарный словарь: Бараночные изделия»։ Музей торговли։ Վերցված է 2014-10-07 
  5. Сушки // Баранки, бублики и сушки — Домашний хлеб
  6. Рецепты бубликов и сушек
  7. И.М. Скирухин, М.Н. Волгарев Химический состав пищевых продуктов. — 2-е. — М.: ВО "Агропромиздат", 1987. — Т. 1. — С. 32—35. — 224 с. — ISBN 9785458391078

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]