Չոն Սոնհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չոն Սոնհա
2016 Musikmesse Frankfurt in Sungha Jung 02.jpg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1996(1996-09-02)[1] (23 տարեկան)
Չոնգջու, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերfingerstyle guitar?
Մասնագիտություներաժիշտ, յություբեր և կիթառահար
Գործիքներկիթառ
ԿրթությունCheongshim International Academy?
Կայքsunghajung.com
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Չոն Սոնհա (կորեերեն՝ 정성하, սեպտեմբերի 2, 1996(1996-09-02)[1], Չոնգջու, Հարավային Կորեա), հարավկորեացի կիթառահար-հրաշամանուկ[2]: Ամբողջ աշխարհում ճանաչելի է դարձել շնորհիվ YouTube-ում հայտնի երգերի քավեր տարբերակներ կատարելով՝ կիրառելով մատնային տեխնիկա[3]: Թողարկել է 6 ստուդիական ալբոմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնհայի առաջին գործիքը եղել է դասական դաշնամուրը[4], սակայն, հետաքրքրություն չգտնելով գործիքի մեջ, նա թողել է պարապմունքները։ Սոնհան սկսեց կիթառ նվագել՝ ազդվելով հորից, որը սիրողական կիթառահար էր: Երաժիշտը հիշում է, թե ինչպես էր հայրը հաճախ տանը նվագում Կոտարո Օշիոյի «Twilight» կոմպոզիցիան, որը նրան շատ գեղեցիկ էր թվում, հենց այդ պատճառով էլ, Կոտարոն դարձավ Սոնհայի առաջին կուռքը։ Ծնողները շուտ են նկատել երեխայի տաղանդը և ամեն կերպ նպաստել են նրա աճին։ Հոր ղեկավարությամբ սովորում էր մատնային տեխնիկա, ինչպես նաև զուգահեռաբար՝ դասական կիթառ, ջազային դաշնամուր, վոկալ և հարվածային գործիքներ[5]։ Միջնակարգ դպրոցում Սոնհան Չհոնսիմ հեղինակավոր ակադեմիայի ուսանող էր, որտեղ հատուկ նրա համար հրավիրվել էր հայտնի ջազային երգիչ Հաթա Շուջին[6]: Կորեական դպրոցների ծրագրերի ծանրաբեռնվածության պատճառով նա կարողանում էր կիթառով զբաղվել ընդամենը 2 ժամ: Սոնհան ավագ դպրոցի ծրագիրն ուսանել է տնային պայմաններում, որպեսզի համերգների և պարապմունքների համար ժամանակ գտնի:

Կիթառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սոնհան 9 տարեկան էր, նա իր գրպանի փողով գնում է սովորական, անորակ կիթառ՝ նրբատախտակից՝ ընդամենը 60 դոլար արժողությամբ[7]։

Սոնհայի հայրն այնքան զարմացած էր տղայի ունակություններով, որ որոշում է գնել ավելի որակով կիթառ՝ Cort Earth900: Չնայած նրան, որ կիթառը այդքան էլ մեծ չէր, նրա չափսերը միևնույն է մեծ էին փոքրիկ Սոնհայի համար։ Cort Earth900-ը հնչում էր ավելի լավ, քան առաջինը, բայց շուտով ավելի որակյալ կիթառ գնելու անհրաժեշտությունը առաջացավ։

Այդ ժամանակ կիթառ արտադրող կորեական հայտնի՝ «Selma» ֆիրման նրան օգնություն առաջարկեց։ «Selma»-ն ստեղծեց փոքրիկ կիթառ՝ «All Spruce» «կոմբո» չափերի։ Այն դարձավ երաժշտի 3-րդ կիթառը:

Հիմա Սոնհան հանդիսանում է գերմանական «Lakewood» կիթառ արտադրող ֆիրմայի էնդորսերը:

YouTube-ի պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1 - առաջատարները բաժանորդագրվածների թվով (բոլոր ժամանակներում) - Հարավային Կորեա
  • 1 - առաջատարները բաժանորդագրվածների թվով (բոլոր ժամանակներում) - երաժիշտներ - Հարավային Կորեա
  • 1 - առաջատարները դիտումների թվով (մեկ շաբաթում) - երաժիշտներ - Հարավային Կորեա
  • 1 - առաջատարները դիտումների թվով (մեկ ամսում) - երաժիշտներ - Հարավային Կորեա
  • 1 - առաջատարները դիտումների թվով (բոլոր ժամանակներում) - Հարավային Կորեա
  • 1 - առաջատարները դիտումների թվով (բոլոր ժամանակներում) - երաժիշտներ - Հարավային Կորեա
  • 6 - առաջատարները դիտումների թվով (հազարամյակի) - Հարավային Կորեա
  • 6 - առաջատարները դիտումների թվով (մեկ ամսում) - Հարավային Կորեա
  • 13 - առաջատարները դիտումների թվով (այսօր) - երաժիշտներ - Զիմբաբվե
  • 21 - առաջատարները դիտումների թվով (մեկ շաբաթում) - երաժիշտներ
  • 25 - առաջատարները բաժանորդագրվածների թվով (բոլոր ժամանակներում) - երաժիշտներ
  • 54 - առաջատարները դիտումների թվով (բոլոր ժամանակներում) - երաժիշտներ
  • 93 - առաջատարները դիտումների թվով (մեկ ամսում) - երաժիշտներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Jung Sungha (10 October 2008)։ Interview (by DCinside)։ Interview with DCinside։ Վերցված է 2014-03-04 
  3. «jwcfree»։ YouTube։ Վերցված է 2017-12-07 
  4. «Sungha Jung interview -part 1»։ YouTube, uploaded by Fríðrikur Ellefsen։ 1 February 2011։ Վերցված է 2014-02-26 
  5. «Sungha Jung on 文化思索- (En_sub)»։ YouTube, uploaded by Dee Kim։ 1 September 2010։ Վերցված է 2014-03-04 
  6. Sungha Jung (2009)։ «About Sungha Jung»։ Վերցված է 2014-02-26 
  7. supporters of Sungha (2009)։ «Sungha's Guitar»։ Վերցված է 2014-02-26 
  8. «(Making Film) Sungha's First CD "Perfect Blue"»։ Youtube, uploaded by jwcfree։ 14 June 2010։ Վերցված է 2014-03-12 
  9. «(Making Film) Sungha Jung's 2nd Solo Album 'Irony'»։ YouTube, uploaded by jwcfree։ 10 October 2011։ Վերցված է 2014-03-12 
  10. «Sungha Jung's New Album "The Duets" Making Film.»։ YouTube, uploaded by jwcfree։ 4 December 2012։ Վերցված է 2014-03-12 
  11. «Sungha Jung 3rd Solo Album (Paint It Acoustic) Promo»։ YouTube, uploaded by jwcfree։ 10 April 2013։ Վերցված է 2014-03-12 
  12. «The Making of Sungha Jung's New Album: MONOLOGUE»։ YouTube, uploaded by jwcfree։ 15 April 2014։ Վերցված է 2014-04-28 
  13. «SUNGHA JUNG New Album [L'Atelier]»։ Facebook, uploaded by Sungha Jung (Official Fan Page)։ 14 May 2016։ Վերցված է 2016-07-24 
  14. «SUNGHA JUNG New Album [L'Atelier]»։ Facebook, uploaded by Sungha Jung (Official Fan Page)։ 14 May 2016։ Վերցված է 2016-07-24 
  15. «Sungha Jung's own introduction and full track preview of his 7th solo album [MIXTAPE]»։ YouTube, uploaded by jwcfree։ 30 April 2017։ Վերցված է 2017-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]