Չհոնջու
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | Հյուսիսային Չունգչոնգ-ի ենթակայություն |
Կարգավիճակ | city of South Korea?, մեծ քաղաք և half million city? |
Մտնում է | Հյուսիսային Չունգչոնգ |
ԲԾՄ | 39 ± 0 մետր |
Յոն Յունսոկ | |
Հիմնական լեզու | կորեերեն |
Բնակչություն (2008) | 638 663 մարդ |
Խտություն | 4165 մարդ/կմ² |
Տարածք | 153,31 կմ² |
![]() | |
Հիմնադրված է | 1949 թվական թ. |
Հեռախոսային կոդ | +82- 43-2XX |
Փոստային ինդեքսներ | 28200~27999 |
cheongju.go.kr | |
Չհոնջու (կոր. 청주시, 淸州市,Չհոնջու-սի), Չհունչհոն-Պուկտոյի ենթակայության տակ գտնվող քաղաք, Հարավային Կորեայում։ Քաղաքը համարվում է այդ նահանգ մայրաքաղաքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական երեք պետությունների դարաշրջանում ժամանակակից Չհոնջուի տարածքը մտել է Պեկչե պետության կազմի մեջ։ Այդ ժամանակ այդտեղ է գտնվել Սանդան (Սանդան-հյոն) տարածաշրջանը։ Նահանգի կառավարությունը 1908 թվականին տեղափոխվել է քաղաք։ Այն բանից հետո, երբ Սիլլա պետությունը Կորեական թերակղզին մտցրել է իր իշխանության ներքո՝ 757 թվականին, իրականացվել է վարչական վերափոխություն, որից հետո այդ հողերի վրա կազմավորվել է Սովոնհյոն տարածաշրջանը։ 940 թվականին Գորյո դինաստիայի ժամանակաշրջանում կազմավորվել է Չհոնջու (Չհոնջումոկ) տարածաշրջանը։ Ավելի ուշ Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում՝ 1895 թվականին,, Չհոնջուն ստացել է շրջանի (գուն կամ կուն) կարգավիճակ։ 1905 թվականից, երբ Չհոնջուով անց է կացվեկ երկաթուղի, սկսվել է շրջանի արագ զարգացումը։ 1908 թվականին այստեղ է տեղափոխվել նահանգի կառավարությունը։ 1949 թվականին Չհոնջուն ստացել է քաղաքի (սի) կարգավիճակ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Սեուլից 128 կմ դեպի հարավ-արևելք։ Սահմանակցում է Չհոնանի, Կվեսանի և Փոնինի հետ։ Քաղաքի տարածքի ամենաբարձր լեռը Ուամսանն է։ Տարածքով է անցնում Մուսիմչհոն գետը։ Քաղաքի կլիման ունի ցամաքային կլիմային բնորոշ գծեր, քան Կորեայի մնացած մասերի կլիմաները։ Միջին տարեկան ջերմաստիճանը 11,6 ℃ է, ինչը 0,6 ℃ բարձր է երկրի միջին ջերմաստիճանից։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 1200մմ, տեղումների մեծ մասը տեղում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակում՝ անձրևային եղանակներին[2]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չհոնջուն վարչականորեն բաժանված է 4 գուերի (կուերի).[3]
- Սանդան-գու (상당구)
- Հինդոկ-կու (흥덕구)
- Չհոնվոն-գու (청원구)
- Սովոն-գու (서원구)
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա 414 ձեռնարկություն։ Չհոնջու միջազգային օդանավակայանն ապահովում է ներքին և միջազգային թռիչքներ։ Օդանավակայանի ընդհանուր ուղևորաշրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ։ 1980-ական թվականներին կառուցվել է Չհոնջու արդյունաբերական համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմում էր ավելի քան 4 միլիոն մ²։ Համալիրի հիմնական արդյունաբերություններն են սննդի, տեքստիլ, քիմիական և կիսահաղորդչային արդյունաբերությունները։ Ընդհանուր առմամբ համալիրում աշխատում է շուրջ 30 հազար մարդ[4]։
Տուրիզմ և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիդոկսա, հին բուդդայական եկեղեցի, որում գտնվում է հին տպագրության թանգարանը, քանի որ այս վայրերում ստեղծվել է աշխարհում առաջին տպագիր գրքերից մեկը՝ Չիկչին։
- «Սանդան Սանսոն» զինվորական ամրությունը, երկրի պատմական վայրերից 212-րդը՝ ըստ համարի։
- Չհոնյոլսա սրբավայր, այստեղ գտնվում է Սոն Սանհյոլի՝ Իմջիական պատերազմի հերոսի հուշահամալիրը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող թեկվոնդոյի աշխարհի XV և IX ITF առաջնությունները անց են կացվել Չհոնջու քաղաքում։ Այս իրադարձությանը նախորդել է Կորեայի դասական թաեկվոնդոյի բաց միջազգային XI փառատոնը, որը շարունակվել է 2010 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը։
Քաղաք-եղբայրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չհոնջուն ունի քույր քաղաքներ[5].
Ճապոնիա, Տոթթորի պրեֆեկտուրա, 1990 թվականից
Չինաստան, Ուհան, Հուբեյ գավառ, 2000 թվականից
Ճապոնիա, Կոֆու, Յամանասի պրեֆեկտուրա, 2002 թվականից
Չինաստան, Հուչժոյ, Չժեցյան գավառ, 2005 թվականից
Ռուսաստան, Դոնի Ռոստով, 2008 թվականից
ԱՄՆ Բելինգհեմ, Վաշինգտոն նահանգ, 2008 թվականից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ История Чхонджу. (англ.). Архивировано 23 июня 2006 года.
- ↑ «География Чхонджу» (անգլերեն).
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Административное деление Чхонджу» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Экономика Чхонджу» (անգլերեն).
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Информация с официального сайта города» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաղաքի պաշտոնական կայք» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.