Պետր Չեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չեխ, Պետրից)
Պետր Չեխ
չեխ․՝ Petr Čech
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պետր Չեխ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Պլզեն, Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Հասակ 1.96 սմ
Քաշ 92 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Համար 1
Պատանեկան կարիերա
1989 - 1999 ՉեխիաՎիկտորիա Պլզեն

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 - 2001 Չեխիա Խմել 26 (-32)
2001 - 2002 ՉեխիաՍպարտա Պրահա 27 (-13)
2002 - 2004 Ֆրանսիա Ռեն 70 (-73)
2004 - 2015 Անգլիա Չելսի 333 (-242)
2015- 2019 Անգլիա Արսենալ 1 (-1)
Ազգային հավաքական
1997 - 1998 ՉեխիաՉեխիա Մ15 3 (-?)
1998 - 1999 ՉեխիաՉեխիա Մ16 15 (-8)
1999 ՉեխիաՉեխիա Մ17 3 (-3)
1999 - 2000 ՉեխիաՉեխիա Մ18 13 (-9)
2000 - 2001 ՉեխիաՉեխիա Մ20 7 (-5)
2001 - 2002 ՉեխիաՉեխիա Մ21 15 (-12)
2002 - 2019 ՉեխիաՉեխիա 114 (-100)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30 հունիս 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 30 հունիս 2015

Պետր Չեխ (չեխ․՝ Petr Čech , մայիսի 20, 1982(1982-05-20)[1][2][3][…], Պլզեն, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][5]), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով հանդես է գալիս լոնդոնյան «Արսենալում» և Չեխիայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխը կարիերան սկսել է որպես կիսապաշտպան, հետո խաղացել է որպես դարպասապահ։ 10 տարեկանում՝ ոտքը կոտրելուց հետո, Չեխը ընտրում է դարպասապահի դիրքը։

Խմել[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թ.-ին՝ 17 տարեկանում, Չեխը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ «Խմել» ակումբում։

Սպարտա Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտան» Չեխին գնեց 700 հազար եվրոյի դիմաց։ Այնպեղ Պետրը սահմանեց ազգային ռեկորդ՝ 855 րոպե առանց գնդակ բաց թողնելու։

Ռեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտա»-յում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2002 թ.-ին, Չեխին վաճառեցին ֆրանսիական «Ռեն» ակումբին 5 միլիոն € տրանսֆերի դիմաց։ Շնորհիվ նրա լավ խաղի՝ 2003/04 մրցաշրջանում թիմը հասավ Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակչին, իսկ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում գրավեց 9-րդ տեղը։

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» 10,3 միլիոն € վճարեց չեխ դարպասապահի համար։ Չեխը Չելսիի հետ հնգամյա պայմանագիր կնքեց։ «Չելսի» տեղափոխվելով Չեխը միանգամից չդարձավ առաջին դարպասապահ, քանի որ ակումբում էր նաև այդ ժամանակների Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահը՝ Կարլո Կուդիչինին։ Նոր մրցաշրջանի նախապատրաստությունների ժամանակ Կարլոն որոշ սխալներ թույլ տվեց, այդ իսկ պատճառով Չեխին վստահեցին «Չելսիի» դարպասը։ 2005 թվականին գերազանցեց Պետր Շմեյխելի ռեկորդը՝ սեփական դարպասը չընդունելով ոչ մի գնդակ 11 խաղում և ևս 35 րոպեում (1025 րոպե)։ Այդ ձեռքբերման համար Չեխը ստացավ «Միսթեր Զերո» մականունը (անգլ.՝ Mister Zero, Պարոն Զրո

Պետր Չեխը գլխարկով

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 29-ին պաշտոնապես հայտարարեցին, որ Չեխը տեղափոխվել է լոնդոնյան Արսենալ[6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխը անցկացրել է 100-ից ավելի խաղ հավաքականում և 400-ից ավելի խաղ «Չելսիում»։

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաqական Մրցաշրջան Ընկերական Մրցույթներ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Չեխիա Չեխիա 2002 5 -2 2 0 7 -2
2003 2 0 6 -5 8 -5
2004 5 -1 8 -6 13 -7
2005 1 -2 9 -9 10 -11
2006 3 -2 7 -6 10 -8
2007 2 -1 6 -2 8 -3
2008 4 -5 5 -8 9 -13
2009 1 -1 6 -4 7 -5
2010 3 -4 3 -1 6 -5
2011 4 -7 6 -5 10 -12
2012 3 -3 7 -6 10 -9
2013 1 0 7 -8 8 -8
2014 2 -3 4 -5 6 -8
Ընդհանուր 36 -31 76 -62 112 -97

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետր Չեխ» հոդվածին։