Չարլզ Ռայս
Չարլզ Ռայս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Սակրամենտո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս և Rio Americano High School? |
Մասնագիտություն | վիրուսաբան և հետազոտող |
Աշխատավայր | Ռոքֆելլերի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[9] և American Academy of Microbiology?[10] |
Կայք | rockefeller.edu/our-scientists/heads-of-laboratories/893-charles-m-rice/ |
Charles M. Rice Վիքիպահեստում |
Չարլզ Մոեն Ռայս (ծնված՝ օգոստոսի 25, 1952) ամերիկացի վիրուսաբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նրա հետազոտության հիմնական ոլորտը հեպատիտ C վիրուսն է։ Նա Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր է և Կոռնելի համալսարանի և Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ։
Ռայսը Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ և 2002-2003 թվականներին, նա եղել է վիրուսաբանության ամերիկյան ընկերության նախագահը։ 2016 թվականին նա ստացել է Լասկեր-ԴեԲեյքի կլինիկական բժշկական հետազոտությունների մրցանակը Ռալֆ Բարտենշլագերի և Մայքլ Սոֆիայի հետ համատեղ[11][12]։ «Հեպատիտ C վիրուսի հայտնաբերման համար», Մայքլ Հութոնի և Հարվի Ալթերի հետ միասին Ռայսը արժանացել է 2020 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակին[13][14]։
Վաղ տարիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Մոեն Ռայսը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 25-ին Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքում[15][16]։
Ռայսը 1974 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, Դևիսում՝ կենդանաբանության բակալավրի կոչումով։ 1981 թվականին նա պաշտպանել է կենսաքիմիական գիտությունների թեկնածուական թեզը Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ նա ուսումնասիրել է ՌՆԹ վիրուսները Ջեյմս Շտրաուսի լաբորատորիայում[17]։ Նա չորս տարի մնաց Կալտեխում՝ հետդոկտորական հետազոտություններ կատարելու համար[18][19]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին, դոկտորական թեզը պաշտօանելուց հետո Ռայսը, իր հետազոտական խմբի հետ, տեղափոխվեց Վաշինգտոնի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ նա աշխատեց մինչև 2001 թվականը[13]։
Ռայսը 2001 թվականից Ռոքֆելլերի համալսարանի պրոֆեսոր է։ Նա ծառայել է Սննդի և դեղերի վարչության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնաժողովներում[18]։
2003-2007 թվականներին նա եղել է Journal of Experimental Medicine-ի, 2003-2008 թվականներին Journal of Virology ամսագրի խմբագիր, և PLoS Pathogens-ի խմբագիր է 2005 թվականից առ այսօր։ Նա ավելի քան 400 գրախոսվող հրապարակումների հեղինակ է[18]։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալտեքում աշխատելու ժամանակ նա զբաղվում էր Sindbis վիրուսի գենոմի ուսումնասիրությամբ և ֆլավիվիրուսների՝ որպես առանձին վիրուսների ընտանիքի հաստատմամբ։ Դեղին տենդի վիրուսի տեսակը, որը նա օգտագործում էր այդ աշխատանքի համար, ի վերջո օգտագործվեց դեղին տենդի դեմ պատվաստանյութի մշակման համար։ 1997 թվականին Ռայսը մշակեց հեպատիտ C վիրուսի առաջին վարակիչ կլոնը՝ շիմպանզեների վրա ուսումնասիրություններ կատարելու համար։ վիրուսը նույնպես էնդեմիկ էր։ 2005 թվականին Ռայսը հետազոտական խմբում էր, որը ցույց տվեց, որ վիրուսի սուր ձևի շտամը, որը հայտնաբերվել է հիվանդի մոտ, կարող է ստիպել վերարտադրվել լաբորատոր պայմաններում։ Ռայսի ներդրումը հեպատիտ C-ի հետազոտության մեջ նրան արժանացրել է բազմաթիվ մրցանակների[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Hepatitis C replicon system and drug development — Lasker Foundation.
- ↑ Charles Rice — Royal Netherlands Academy of Arts and Sciences.
- ↑ THE BAILLET LATOUR HEALTH PRIZE - 2019
- ↑ Robert Koch Award — Robert Koch Foundation.
- ↑ Robert-Koch-Preis — Robert Koch Foundation.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 2020 — Nobel Foundation.
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/20010030.html
- ↑ https://www.aaas.org/fellows/listing?field_last_name_value=&name_combine=&field_institutional_affiliation_value=&field_address_city=&field_address_administrative_area=All&field_address_country_code=All&field_year_elected=&field_primary_aaas_section=&field_status_value=All&field_year_status_changed_value=&page=254
- ↑ https://asm.org/Articles/2020/October/Nobel-Prize-Awarded-to-Power-Trio-of-ASM-Contribut
- ↑ «The Rockefeller University » Scientists & Research». rockefeller.edu. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «2016 Lasker~DeBakey Clinical Medical Research Award: Hepatitis C replicon system and drug development». The Lasker Foundation. 2016. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 13,0 13,1 «Press release: The Nobel Prize in Physiology or Medicine 2020». Nobel Foundation. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Wu, Katherine J.; Victor, Daniel (2020 թ․ հոկտեմբերի 6). «Nobel Prize in Medicine Awarded to Scientists Who Discovered Hepatitis C Virus». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Freund, Alexander (2020 թ․ հոկտեմբերի 5). «Nobelpreis für Medizin geht an Hepatitis-C-Entdecker». Deutsche Welle. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 16,0 16,1 Nair, P. (2011 թ․ ապրիլի 18). «Profile of Charles M. Rice». Proceedings of the National Academy of Sciences. 108 (21): 8541–8543. Bibcode:2011PNAS..108.8541N. doi:10.1073/pnas.1105050108. PMC 3102406. PMID 21502493.
- ↑ Rice, Charles Moen III (1981). Studies on the Structural Proteins of Sindbis Virus (Ph.D. thesis). California Institute of Technology. OCLC 437056699. ProQuest 303097358.
- ↑ 18,0 18,1 18,2 Rice, Charles M. (2016 թ․ հունվարի 31). «Curriculum Vitae: Charles M. Rice» (PDF). Fonds Baillet Latour. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Charles M. Rice wins Lasker Award for groundbreaking work on the hepatitis C virus». The Rockefeller University. 2016 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.