Չարլզ Գրիլի Էբբոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Գրիլի Էբբոթ
անգլ.՝ Charles Greeley Abbot
Ծնվել էմայիսի 31, 1872(1872-05-31)[1][2][3][…]
Wilton, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4][5]
Մահացել էդեկտեմբերի 17, 1973(1973-12-17)[1][2][3][…] (101 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանBrentwood
Բնակության վայր(եր)Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Սմիթսոնյան ինստիտուտ[4][5]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա[5]
Պաշտոն(ներ)Secretary of the Smithsonian?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[4] և Ֆիլիպսի ակադեմիա[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Lillian Elvira Moore Abbot?
 Charles Greeley Abbot Վիքիպահեստում

Չարլզ Գրիլի Էբբոթ (անգլ.՝ Charles Greeley Abbot, մայիսի 31, 1872(1872-05-31)[1][2][3][…], Wilton, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4][5] - դեկտեմբերի 17, 1973(1973-12-17)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի աստղաֆիզիկոս, Արեգակի ֆիզիկայի և արեգակնային էներգիայի օգտագործման մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Գրիլի Էբբոթը ծնվել է 1872 թվականի մայիսի 31-ին Միացյալ Նահանգների Նյու Հեմփշիր նահանգում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտել է 1895 թվականին։

1904-ից 1907 թվականներին եղել է Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենը, իսկ 1928 թվականից սկսած՝ Սմիթսոնյան ինստիտուտի քարտուղար։ Վաշինգտոնում 1915 թվականից եղել է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, որի կողմից 1910 թվականին պարգևատրվել է Հենրի Դրեյփերի մեդալով։ Չարլզ Էբբոթը 1921 թվականից եղել է Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ[8]։

Մեծանուն գիտնականն իր մահկանացուն կնքել է 1973 թվականի դեկտեմբերի 17-ին Վաշինգտոնում 101 տարեկան հասակում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գիտնական Չարլզ Գրիլի Էբբոթը հայտնի է Սեմյուել Լենգլիի հետ համատեղ կատարած աշխատանքներով արեգակնային ճառագայթման, Արեգակի ֆիզիկայի և աստղերի լուսատվության ոլորտներում։ Գիտնականը հետազոտել է արեգակնային սպեկտրի ինֆրակարմիր հատվածը։ Նրա հետազոտական աշխատանքների շարքում է եղել նաև Արեգակի սպեկտրում էներգիայի տարածումը։ Որոշել է արեգակնային հաստատունի մեծությունը՝ Արևի էներգիայի միջին ճառագայթումը, որը հասնում է Երկրի մթնոլորտի վերին սահմանին. այն կազմել է 1,938 կալ/րոպե • սմ²։ Որոշել է մի շարք վառ աստղերի բոլոմետրիկ լուսատվությունը։ Հընթացս իր գործունեության, Չարլզ Էբբոթն հայտնաբերել է մի շարք սարքավորումներ, որոնք կիրառվել են Արեգակի ուսումնասիրության ժամանակ։ Նրա «Արեգակ» գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն 1936 թվականին։

Էբբոթը եղել է Կալիֆոռնիայի, Չիլիի, Եգիպտոսի բարձրլեռնային աստղադիդարանների նախաձեռնողներից մեկը, որոնցում կատարվել են Արեգակնային հաստատունի հետազոտական-չափիչ աշխատանքներ։ Գիտնականի անհատական երկարատև չափումները 1953 թվականին հանգեցին նրան, որ Երկրի եղանակը կապված է Արեգակի ճառագայթման հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аббот Ч. Солнце. — М.-Л.: ОНТИ, 1936.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Davis, Margaret. "Charles Greeley Abbot." The George Washington University Magazine. 2: 32.35.
  • DeVorkin, David H. ""Defending a Dream: Charles Greeley Abbot's Years at the Smithsonian." Journal for the History of Astronomy. 21.61 (1990): 121-136.
  • Hoyt, Douglas V. "The Smithsonian Astrophysical Observatory Solar Constant Program." Reviews of Geophysics and Space Physics. 17.3 (May 1979): 427-458
  • Oehser, Paul H. Sons of Science: The Story of the Smithsonian Institution and its Leaders. New York: Henry Schuman (1949).
  • Ripley, Sidney Dillon. "The View From the Castle: Weather prediction is not enough: what's needed is an early-warning system to monitor change in the environment." Smithsonian. 1.2 (May 1970): 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]