Չարաբաստիկ վեցյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարաբաստիկ վեցյակ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ՀեղինակՍթեն Լի և Ստիվ Դիտկո
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էThe Amazing Spider-Man Annual?
Անձնական տվյալներ
Տեսակsupervillain team? և fictional criminal organization?

Չարաբաստիկ վեցյակ (անգլ.՝ Sinister Six), Marvel Comics հրատարակության կոմիքսների գերչարագործների թիմ, որը ստեղծվել է Սթեն Լիի և Սթիվ Դիտկոյի կողմից։ Բաղկացած է սուպերհերոս Սարդ-Մարդու հակառակորդներից և հիմնականում հայտնվում է նրա մասին կոմիքսների տարբեր սերիաներում։ Թիմի առաջին մարմնավորումը կազմակերպվել է Դոկտոր Ութոտնուկի կողմից և հայտնվել 1964 թվականի The Amazing Spider-Man Annual №1 կոմիքսում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Չարաբաստիկ վեցյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդ-մարդու կողմից երեք անընդմեջ պարտությունից հետո Դոկտոր Ութոտնուկը փախչում է բանտից և որոշում է կապվել բոլոր գերչարագործների հետ, ովքեր երբևէ խաչվել են Սարդ-Մարդու հետ, բայց նրանցից միայն հինգն են արձագանքում՝ Անգղը, Էլեկտրոն, Քրայվեն որսորդը, Միստերիոն և Ավազե-Մարդը։ Հասկանալով, որ նա չի կարողանա երկար ժամանակ պահել բոլոր գերչարագործներին մեկ թիմի մեջ՝ Դոկտոր Ութոտնուկն արագորեն կազմում է մարտական ​​ծրագիր, որտեղ չարագործ վեցյակի յուրաքանչյուր անդամ պետք է մենամարտի Սարդ-Մարդու հետ հատուկ ընտրված տարածքում։

Այդ ժամանակ Սարդ-Մարդը անհասկանալիորեն կորցնում է իր գերկարողությունը և պատրաստվում էր վերադառնալ դեռահասի սովորական կյանքին։ Չարաբաստիկ վեցյակը իմանում է, որ Բեթի Բրանթը (Daily Bugle-ի քարտուղարը, որտեղ աշխատում է Փիթերը) մեծ դեր է խաղում Սարդ-Մարդու կյանքում։ Նրանք առևանգում են նրան և մի անցորդի, որը, պարզվում է, մորաքույր Մեյն է։ Փիթեր Փարքերն այս մասին իմանում է Daily Bugle գրասենյակում, որտեղ Անգղը Ջոն Ջոնա Ջեյմսոնին ասում է Սարդ-Մարդուն տեղեկացնի, որ Բեթթին մորաքույր Մեյի հետ պատանդ է պահվում, և եթե նա ցանկանում է նրանց կենդանի տեսնել, նա պետք է կռվի Չարաբաստիկ վեցյակի դեմ։

Չնայած այն հանգամանքին, որ Փիթեր Փարքերը չունի գերկարողություններ՝ նա հագնում է Սարդ-Մարդու համազգեստը և գնում է փրկելու Բեթիին ու Մեյին։ Առաջին գերչարագործը Էլեկտրոն էր Էլեկտրական գործարանում։ Այս ճակատամարտի ընթացքում Փիթեր Փարքերը ինչ-որ կերպ վերականգնում է իր գերհզորությունները՝ խուսափելով էլեկտրականության պայթյունից, ինչի արդյունքում նա հեշտությամբ հաղթում է Էլեկտրոյին։ Այնուհետև նա հերթով կռվում է Քրայվեն որսորդի, Միստերիոյի, Ավազե-Մարդու և Անգղի հետ՝ հաղթելով բոլորին։ Ի վերջո, նա գնում է Դոկտոր Ութոտնուկի դեմ կռվելու, ով նրան գայթակղելով հսկայական ակվարիումում ծուղակն է գցում, որտեղ նա ցանկանում էր սպանել նրան իսկական Ութոտնուկի պես, սակայն Սարդ-Մարդը հաղթանակ է տանում նաև այստեղ։

Չարաբաստիկ վեցյակի վերադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

The Amazing Spider-Man կոմիքսների №334-339 համարի սերիաներում բոլոր հանցագործները փախչում են գաղութից և որոշում դաժան վրեժ լուծեն Սարդ-Մարդուց։ Քրայվե որսորդի տեղը, ով ինքնասպանություն էր գործել, զբաղեցնում է Հոբգոբլինը։ Թիմը նորից կազմակերպվում է Դոկտոր Ութոտնուկի կողմից, ով հայտարարում է, որ իրենց նպատակն է՝ հաղթել Սարդ-Մարդուն։ Արդյունքում բացահայվում է, որ դա հնարք էր, ծրագրի մի մաս, ըստ որի Դոկտոր Ութոտնուկը ցանկանում էր դառնալ ամբողջ աշխարհի տիրակալը։ Ավազե-Մարդը անցնում է Սարդ-Մարդու կողմը և օգնում նրան կանգնեցնել Չարաբաստիկ վեցյակին՝ քանդելով Դոկտոր Ութոտնուկի բոլոր ծրագրերը։

Չարաբաստիկ վեցյակի վրեժը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ գոբլինը ևս ձևավորում է մեկ այլ Չարաբաստիկ վեցյակ, որպեսզի վրեժ լուծի Սարդ-Մարդուց։ Բայց նրանք պարտություն են կրում։

Չարաբաստիկ յոթնյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբգոբլինը ձևավորեց Չարաբաստիկ յոթնյակը, որպեսզի հաղթի Կաինին, ով Սարդ-Մարդու դեֆեկտներ ունեցող կլոնն էր։ Նրանք գրեթե կարողանում էին սպանել նրան, բայց Սարդ-Մարդը փրկում է Կաինին, և նրանք միասին հաղթում են Յոթնյակին։

Ավազե-Մարդու չարաբաստիկ վեցյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազե-Մարդը և երկրորդ Միստերիոն կրկին ձևավորում են Չարաբաստիկ վեցյակ, որտեղ Վենոմը փոխարինում էր Դոկտոր Ութոտնուկին։ Նրանք նույնպես պարտություն կրեցին։

Չարաբաստիկ տասնյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չարաբաստիկ տասնյակ» թիմը մասնակցել է Գաղտնի Պատերազմին։

Չարաբաստիկ վեցյակը Քաղաքացիական պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարաբաստիկ վեցյակի նորացված տարբերակը կազմավորվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն կանգնեցվել է Գաղտնի Վրիժառուների կողմից, Կապիտան Ամերիկայի գլխավորությամբ։

Չարաբաստիկ վեցյակը «Big Time» կամարի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտոյի, Քամելեոնի, Ռնգյեղջուրի, Ավազե-Մարդու և Միստերիոյի նոր շարքը կրկին կազմավորվել է Դոկտոր Ութոտնուկի կողմից իր գաղտնի բազմափուլ ծրագրի համար։ Երբ Սարդ-մարդը միացավ Ապագայի հիմնադրամին, գերչարագործների թիմը ներթափանցեց Բաքսթերի շենք, և Քամելեոնն ու Միստերիոն, ինչպես նաև Չարաբաստիկ վեցյակի մնացած անդամների ռոբոտային զույգերը ուղարկվեցին Կարիբյան ծովի կղզիներից մեկում գտնվող սուպերհերոսների մոտ։ Որոշ ժամանակ անց գերչարագործները հարձակվեցին Վրիժառուների ակադեմիայի վրա։ Վերջապես, երբ Դոկտոր Ութոտնուկը բացահայտեց ամբողջ աշխարհը ոչնչացնելու իր ծրագիրը՝ ոչնչացնելով Երկրի օզոնային շերտը, գերչարագործները պարտվեցին։ Միստերիոն դավաճանեց Չարաբաստիկ վեցյակին և թաքնվեց։ Ավազե-Մարդը գերեվարվել է, Էլեկտրոն տիեզերք է արձակվել Թորի մուրճով։ Քամելեոնը համաձայնել է համագործակցել, երբ Դոկտոր Ութոտնուկի զրահը, որը նա վերահսկում էր, շարքից հանեց Սարդ-մարդը և Սև այրին սպառնաց բացահայտել իր իսկական ինքնությունը։ Ռնգեղջյուրը խեղդվեց՝ իր հետ քարշ տալով Սիլվեր Սեյբլին, ով Սև այրու հետ միասին օգնեց Սարդին։ Դոկտոր Ութոտնուկը վերջինն էր, ով պարտվեց, երբ դուրս եկավ իր զրահից, ինչից օգտվեց Սարդ-մարդը։

Կատարյալ վեցյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է Սարդ-Մարդու կողմից (Սարդ Մարդու մարմնի մեջ Դոկտոր Ութոտնոիկի) որպես անձնական սուպերհերոսների թիմ Վրիժառուների փոխարեն իր անդամների մտքի վերահսկողության միջոցով։ Վերջում Կատարյալ վեցյակը դուրս է գալիս Օտտո Օկտավիուսի վերահսկողությունից և քիչ է մնում սպանի նրան՝ գրեթե ավերելով Նյու Յորքը։

Չարաբաստիկ վեցյակի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ վեցյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտոր Ութոտնուկ
  • Միստերիո
  • Էլեկտրո
  • Քրայվեն որսորդ
  • Ավազե-Մարդը
  • Անգղ

Օրիգինալ վեցյակի երկրորդ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտոր Ութոտնուկ
  • Միստերիո
  • Էլեկտրո
  • Քրայվեն որսորդ
  • Ավազե-Մարդը
  • Անգղ
  • Հոբգոբլին

Օրիգինալ վեցյակի երրորդ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտոր Ութոտնուկ
  • Միստերիո
  • Էլեկտրո
  • Քրայվեն որսորդ
  • Անգղ
  • Հոբգոբլին
  • Գոգ

Չարաբաստիկ յոթնյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոբգոբլին
  • Միստերիո
  • Էլեկտրո
  • Անգղ
  • Բզեզ
  • Կարիճ
  • Ցնցող

Ավազե-մարդու չարաբաստիկ վեցյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավազե-Մարդ
  • Էլեկտրո
  • Անգղ
  • Քրայվեն որսորդ (Ալեքսեյ Սերգեևիչ Կրավինով)
  • Միստերիո
  • Վենոմ (Էդդի Բրոք)

Չարաբաստիկ տասնյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանաչ գոբլին
  • Վենոմ (Մակ Գարգան)
  • Անգղ
  • Քամելեոն
  • Մողես
  • Ավազե-մարդ
  • Էլեկտրո
  • Հիդրոմեն
  • Կռան
  • Ցնցող
  • Գերեզմանափոր
  • Բումերանգ

Չարաբաստիկ վեցյակը Քաղաքացիական պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտոր Ութոտնուկ
  • Անգղ
  • Ցնցող
  • Մողես
  • Թրափսթեր
  • Մռայլ հնձվոր

Չարաբաստիկ վեցյակը Գանգերի ներխուժումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտոր Ութոտնուկ
  • Էլեկտրո
  • Ջնջիչ
  • Ոզնի
  • Սարսափ
  • Ավերակիչ

Կազմը «Big Time» կամարի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտոր Ութոտնուկ
  • Միստերիո
  • Էլեկտրո
  • Ավազե-մարդ
  • Քամելեոն
  • Ռնգյեղջուր

Բումերանգի չարաբաստիկ «վեցյակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բումերանգ
  • Բզեզ (Ջենիս Լինքոլն)
  • Ցնցող
  • Արագության դև
  • Օվևդրայվ
  • Կենդանի ուղեղ (որոշ ժամանակ)

Superior Six (Կատարելագործված վեցյակ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտոր Ութոտնուկ (Գերազանց Սարդ-Մարդ)
  • Միստերիոն (անհայտ սևամորթ տղա, ով Հոբգոբլինից գնել է Միստերիոյի ինքնությունը)
  • Ավազե-Մարդ
  • Անգղ
  • Քամելեոն
  • Էլեկտրո

Չարաբաստիկ ջոկատ (չարաբաստիկ 66)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոջոն և Քամելեոնը առևանգում են Սարդ-Մարդուն և նրա աշակերտներին՝ Իքս Մարդկանց և ստիպում են նրանց շոուի մեջ նկարահանվել, ինչը դրդում է նրանց դառնալ Չարաբաստիկ ջոկատ։ Խումբը, որն ամբողջությամբ տեսանելի չէ, բաղկացած է Սարդ-Մարդու տարբեր թշնամիների հոլոգրաֆիկ տարբերակներից։

  • Բզեզ
  • Քարնաժ
  • Դեմոգոբլին
  • Դոկտոր Ութոտնուկ
  • Էլեկտրո
  • Հիբբոն
  • Կանաչ Գոբլին
  • Գրիզլի
  • Մուրճագլուխ
  • Շակալ
  • Ջեք-լապտեր
  • Ճիչ
  • Քրայվեն որսորդ
  • Մողես
  • Մորբիուս
  • Միստերիո
  • Կատվառյուծ
  • Հոբգոբլին
  • Կինգփին
  • Ռնգյեղջուր
  • Զանգակիչ
  • Մակաբույծ
  • Կարիճ
  • Վենոմ
  • Անգղ և այլոք

Չարաբաստիկ վեցյակ Սարդ-մարդ (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտոր Ութոտնուկ
  • Էլեկտրո
  • Կարիճ
  • Անգղ
  • Ռնգյեղջուր
  • Միստեր Նեգատիվ

Այլընտրանքային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel-ի տիեզերքում Չարաբաստիկ վեցյակը առաջին անգամ հայտնվել է Ultimate Six սյուժեում։ Դրա մեջ մտան՝ Գոբլինը, Դոկտոր Ութոտնուկը, Էլեկտրոն, Ավազե մարդը և Քրայվեն որսորդ։ Նրանցից յուրաքանչյուրը ենթարկվել է անօրինական գենետիկ փորձի և բանտարկվել S.H.I.E.L.D.-ի կողմից, սակայն նրանց հաջողվել է փախչել բանտից։ Կանաչ Գոբլինը ստիպեց Սարդ-Մարդուն դառնալ թիմի վեցերորդ անդամը՝ ասելով, որ հակառակ դեպքում նա կսպանի իր մորաքույր Մեյին։ Չարաբաստիկ վեցյակը հարձակվեց Սպիտակ տան վրա, բայց Բացարձակերը շուտով սկսեցին պայքարել նրանց հետ։ Կապիտան Ամերիկան ​​ասաց Փիթեր Փարքերին, որ իր մորաքույրն ապահով է, որից հետո նա բռնեց նրանց կողմը և օգնեց կանգնեցնել հինգ գերչարագործների[1]։

Չարաբաստիկ վեցյակը վերադարձավ Սարդ-Մրադու Մահ-ում։ Թիմի վեցերորդ անդամն այս անգամ Անգղն էր։ Բոլոր գերչարագործներին բանտից ազատ է արձակել Նորման Օսբորնը, ով դաժան վրեժ է լուծել Սարդ-մարդուց։ Երբ Դոկտոր Ութոտնուկը հրաժարվեց սպանել Փիթեր Փարքերին, Նորման Օսբորնը սպանեց նրան։ Մնացած չարագործները ուղղվել են Քուինսում գտնվող Փիթեր Փարքերի տուն։ Այնտեղ նրանք հանդիպեցին Մարդ-Ճահին և Սառույց-Մարդուն, և նրանց միջև կռիվ սկսվեց։ Նրանց հաջողվեց հաղթել, բայց սուպերհերոսները, այնուամենայնիվ, դաշտից դուրս թողեցին Նորման Օսբորնին։ Դրանից հետո հայտնվում է Փիթեր Փարքերը և սկսում պայքարել մնացած չորս գերչարագործների հետ։ Սարդ-Մարդու հետ ճակատամարտից հետո Էլեկտրոն պատրաստվում էր սպանել Սարդ-Մարդուն, բայց հայտնվեց մորաքույր Մեյը և կրակեց նրա վրա։ Կարճ միացման արդյունքում Էլեկտրոն արձակեց հզոր էլեկտրական զարկերակ, դրանով րանից հայտնվեց անգիտակից վիճակում և հոսանքահարեց բոլոր ընկերներին։ Նորման Օսբորնը պարտություն կրեց, բայց Փիթեր Փարքերը մահացավ նրա հետ մարտում[2]։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվականի «Սարդ-Մարդ» մուլտսերիալում երկու անգամ հայտնվում է Չարաբաստիկ վեցյակը, որին հավաքել է Ամբալը։
  • Երկու անգամ հայտնվում են «Սարդ-Մարդու արկածները մուլտսերիալում»։ Կոմիքսներում այն հավաքել էր Դոկտոր Ութոտնուկը։
  • Չորս անգամ հայտնվում է «Կատարելագործված Սարդ-Մարդը» մուլտսերիալում։ Նույնպես կազմավորվել է Դոկտոր Ութոտնուկի կողմից։
  • Մեկ անգամ հայտնվում է 2017 թվականի Սարդ-Մարդ մուլտսերիալում։ Նույնպես կազմավորվել է Դոկտոր Ութոտնուկի կողմից։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսոր[3] և սցենարիստ դառնալու է Դրյու Հոդդարդը[4][5]։ Բացի այդ, ասվել էր, որ ֆիլմը էկրաններին կհայտնվի «Նոր Սարդ Մարդ»[6] ֆիլմի չորրորդ մասից հետո և հենց Սարդ-Մարդը պոտենցիալ կհայտնվի ֆիլմում[7]։ Ավելի ուշ ֆիլմի հեղինակները հայտարարեցին, որ Չարաբաստիկ վեցյակը ֆիլմի հիմնական գաղափարը լինելու է փրկագնման պատմությունը[8], իսկ ֆիլմի սյուժեն էապես տարբերվելու է կոմիքսներից[9]։

2014 հուլիսի 23-ին Sony Pictures-ը հայտարարել են ֆիլմի թողարկման նախնական ամսաթիվը՝ 2016 թվականի նոյեմների 11[10]։

Հետագայում՝ 2015 թվականի փետրվարի 9-ին հայտարարվելց, որ Սարդ-Մարդը պաշտոնապես կդառնա Marvel-ի կինոտիեզերքի մի մաս, The Wall Street Journal հրատարակությունը զեկուցում, որ Չարաբաստիկ վեցյակը չի թողարկվելու 2016 թվականին, ինչպես պլանավորվել էր ժամանակին[11]։

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • NES-ի LJN Spider-Man: Return of the Sinister Six խաղում Չարաբաստիկ վեցյակը հանդես են եկել անտագոնիստների դերերում։ Կազմավորված է Դոկտոր Ութոտնուկ, Ավազե Մարդ, Էլեկտրո, Միստերիո, Հոբգոբլին և Անգղ անդամներից։
  • Թիմը նաև խաղացեցել է 2001 թվականի Game Boy Color-ի Spider-Man 2: The Sinister խաղի գլխավոր անտոգանիստների դերը։
  • DOS-ի Spider-Man vs. The Sinister Six ինտերակտիվ խաղում, որը ունեցել է մի քանի վերջաբան, Չարաբաստիկ վեցյակը կազմված է Դոկտոր Ութոտնուկ, Միստերիո, Հոբգոբլին, Անգղ և Ցնցող անդամներից։
  • Xbox 360, Xbox One, PlayStation 3, PlayStation 4 և PlayStation Vita-ի LEGO Marvel Super Heroes տարբերակներում, եթե արգելափակումից հանել Դոկտոր Ութոտնուկին, Միստերիոյին, Էլեկտրոյին, Ավազե մարդուն, Անգղին և Քրայվեն որսորդին, ապա կբացվի «Չարաբաստիկ վեցյակ» անվամբ ձեռքբերում։
  • Marvel Contest of Champions բջջային տարբերակում (ռուս.՝ Марвел: Битва Чемпионов) Չարաբաստիկ վեցյակը հայտնվում է «Մարտական աշխարհ։ Վերադարձ դեպի տուն» իրադարձությունում։ Այդ Վեցյակի տարբերակը կազմված է Դոկտոր Ութոտնուկից, Կանաչ գոբլինից, Վենոմից, Էլեկտրոյից, Անգղից և Ռնգյեղջուրից։ Նրանց վարձում է Գրանդմաստերը, որպեսզի ոչնչացնի հերոսներին սարդի զորությամբ։
  • Այլ բջջային խաղում Marvel: Future Fight, հատուկ առաքելությունում Չարաբաստիկ վեցյակը համագործակցում էր AIM-ի հետ, նախքան նրանք ի վերջո պարտություն կկրեն Սարդ-մարդու և նրա դաշնակիցների կողմից։ Այդ մեկնաբանությունը գլխավորում է Միստերիոն, ով քողարկված է Դոկտոր Ութոտնուկի տակ, նրա մեջ են մտնում՝ Անգղը, Ռնգյեղջուրը, Քրայվեն որսորդը, Ավազե Մարդը և Մողեսը։
  • Չարաբաստիկ վեցյակը հայտնվել է 2018 թվականի Marvel’s Spider-Man-ում, որտեղ նա կազմավորվել էր Դոկտոր Ութոտնուկի կողմից, և նրանից բացի թմում եղել են նաև Պարոն Նեգատիվը, Ռնգյեղջուրը, Կարիճը, Անգղը և Էլեկտրոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ultimate Six #1-7
  2. Ultimate Spider-Man #157-159
  3. «Spider-Man Spinoff 'Sinister Six' Names Director». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  4. Patten, Dominic (2013 թ․ դեկտեմբերի 13). «Sony Sets Spider-Man Spinoffs 'Venom,' 'Sinister Six' With New "Franchise Brain Trust"». Deadline. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  5. Kit, Borys (2014 թ․ հունվարի 6). «Forget Franchises: Why 2014 Will Be Hollywood's Year of the 'Shared Universe'» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  6. «EXCLUSIVE: Sinister Six and Venom Movies Will Arrive Before Amazing Spider-Man 4». Den ofGeek. 2014 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  7. «Matt Tolmach Addresses Spider-Man's Role in Sinister Six and Venom». Hey U Guys. 2014 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  8. «THE SINISTER SIX MOVIE IS A TALE OF REDEMPTION». IGN. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  9. «THE SINISTER SIX MOVIE LINE-UP: "NOTHING IS SACRED," SAYS PRODUCER». IGN. 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  10. Siegel, Tatiana (2014 թ․ հուլիսի 23). «Spider-Man Villains Movie 'Sinister Six' Gets Nov. 2016 Release Date». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Будущее Человека-Паука туманно». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]