Սառույց-մարդ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառույց-մարդ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍթեն Լի և Ջեք Քիրբի
Դերակատար / ՁայնՇոն Էշմոր
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men, Marvel սուպերհերոսներ, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Սուպերհերոսների ջոկատ, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, X-Men Legends II: Rise of Apocalypse, Marvel vs. Capcom 2: New Age of Heroes և X-Factor?
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Robert Louis Drake
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրՊորտ Վաշինգտոն
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքհաշվապահ, ուսուցիչ, ուսանող և սուպերհերոս
Ծնողներհայր՝ William Drake?, մայր՝ Madeline Drake?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, X-Factor, Իքս տերմինատորներ, Պաշտպաններ և Champions?
Հատուկ ուժեր և ունակություններ
Կրիոկինեզ

Սառույց-մարդ, այլ կերպ՝ Այսմեն կամ Այսբերգ (անգլ.՝ Iceman), իրական անուն՝ Ռոբերտ Լուի Դրեյք (անգլ.՝ Robert Louis Drake), Marvel Comics կոմիքսների հրատարակության կերպար, սուպերհերոս, Իքս մարդկանց անդամ։ Ստեղծել են գրող Սթեն Լին և նկարիչ Ջեք Կյորբի, կերպարը հարտարակվել է 1963 թվականի սեպտեմբերին՝ Իքս մարդկանց առաջին հրատարակության մեջ[1]։ Հետագայում Սառույց-մարդը հաճախ է հայտնվում Իքս մարդկանց մասին կոմիքսներում, անիմացիոն սերիալներում, ֆիլմերում և վիդեխաղերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբի Դրեյքն իր սառեցնելու ունակությունների մասին իմացել է վաղ մանկությունում։ Սակայն նա թաքցնում էր դա ծնողներից՝ մտածելով, որ նրանք կվախենան և կատեն նրան։ Մի անգամ Բոբին բախվում է կատաղած ցուլի հետ, նա շատ է վախենում և չգիտակցելով, որ իր սուպերունակությունները տարածվում են ամեն ինչի վրա՝ ինչին նա նայում է, նա ցուլին սառեցնում է։ Այդ դեպքի մասին լուրերը արագ տարածվեցին փոքր քաղաքում, որտեղ այդ պահին ապրում էր Բոբիի ընտանիքը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը ուժի մեջ էր մտցրել պահակներ՝ հսկայական ռոբոտների ծրագիրը, որոնք հետևում և ոչնչացնում էին մուտանտներին։ Բոբին վախենում է, որ պահակները կարող է վնասեն նրա ընտանիքին և փախչում է տնից։ Սակայն պահակները հետևում են նրան Նյու Յորքում, որտեղ Բոբին թաքնվելու հույս ուներ։

Նրանք հարձակվում են ավտոբուսի վրա, որով ընթանում էր տղան։ Բոբիի ճակատագիրը համարյա որոշվում է, բայց նրան օգնության են գալիս Իքս մարդիկ։ Նրանք ետ են մղում պահակների գրոհը և տանում են Բոբիին Պրոֆեսոր Քսավյեի շնորհալի պատանիների համալսարան։ Բոբին առանց վարանելու միանում է Իքս մարդկանց թիմին։

Սառույց-մարդը դարձել է Քսավյերի ամենաերիտասարդ աշակերտներից։ Սկզբում նա վստահ չէր իր ուժերի վրա և անփորձառությամբ էր օգտագործում ունակությունները։ Բայց համառ պարապմունքներից հետո սովորում է կառավարել նրանց։ Առաջին հայացքից, Բոբին անպատասխանատու և անկարգապահ էր թվում։ Նա իրեն անփույթ էր պահում և կատակներ էր անում մարտի թեժ պահին։ Սակայն հոխորտանքի դիմակի տակ թաքնված էր անիրավացիորեն ցավի ենթարկվելու, նախապաշարմունքների և միայնության զգացումը։ Չնայած իր կրած փորձություններին, Բոբին ցանկանում էր պաշտպանել մարդկանց, որոնք վախենում էին և չէին վստահում նրան[2]։

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբին Ultimate տարբերակի հիմնական կերպարներից է, Դրեյքը սիրահարված է Շելմային, որի հետ հանդիպել էր մինչ Քիթի Փրայդի հետ հիմարաբար համբուրվելը, արդյունքում, Շելման որոշում է Գամբիտի հետ հեռանալ, որը եկել էր նրա հետևից[3]։ Դրանից հետո Բոբին փորձում էր հարաբերությունների մեջ մտնել Երևակայական կատվի հետ, բայց նա խզեց հարաբերությունները, իմանալով, որ Դրեյքը դեռ սիրում է Շելմային, մնալով ընկերական հարաբերություններում, այն բանից հետո, երբ նա փրկում է Քիթիին Պոլյարիսի փրկման ժամանակ[4]։ Ուլտիմատումից հետո Բոբիի ծնողները վռնդում են նրան տնից, բայց նրան ինչպես նաև Ջոննի Փոթորկին, ապաստան է տալիս Մեյ Փարքերը՝ Սարդ-Մարդու հորաքույրը

Marvel 1602[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե մարդը Ռոբերտո Տրեֆուսիսն է Marvel 1602 մինիսերիալում, Կառլոս Խավիերի հիմնադրած «կախարդների» խմբի անդամը, որը հայտնաբերել է Scotia Summerisle-ը։ Նա սըր Ֆրենսիս Դրեի նավատորմի վարորդների զարմիկն է։

House of M[խմբագրել | խմբագրել կոդը]

Marvel Noir[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբին հայտնվեց X-Men Noir-ում որպես X-Men-ից մեկը՝ տաղանդավոր հանցագործների հանցախումբ։ Նա պատկերված է որպես շատ կարճ ու պարանոյիկ։ Նա ստացել է «Սառցե մարդ» մականունը և զայրացած պնդում է, որ ուրիշներն իրեն այդպես են անվանում, քանի որ նա օգտագործում է սառցե կացինը որպես զենք։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառույց-մարդն ունակ է իջեցնել իր մարմնի ջերմաստիճանը։ Դա արտահայտվում է ոչ միայն ներսում, այլ նաև դրսում։ Նա կարող է ուժեղ սառնություն արձակել և սառեցնել առարկաները ձեռքի մեկ հպումով։ Բացի այդ, ըստ ցանկության, նա ինքն էլ կարող է վերածվել սառույցի և սառեցնել իր շուրջը գտնվող խոնավ օդը, իսկ հետո նրանից ստեղծել զենք՝ սառցե ռումբեր, դանակներ և այլն։ Բոբի Դրեյքի օրգանիզմը ցածր ջերմաստիճանի նկատմամբ ունի բարձր դիմադրողականություն, դրա համար էլ այդպիսի փոփոխությունները նրան վնաս չեն պատճառում։

Այդպիսի ունակությունները պետք է հակադրեին երկրի ֆիզիկական թեորեմի հետ, համաձայն որի մի վայրից «վերցված» ջերմությունը պարտադիր պետք է հայտնվի մեկ այլ վայրում։ Բացի այդ, հաշվի առնելով նաև Թերմոդինամիկայի երրորդ օրենքը, «հայտնված» ջերմությունը պետք է ավելի շատ լինի, քան վերցված ջերմության քանակը (օրինակ՝ սառնարան)։ Սառույց-մարդը թե որտեղ է տեղավորում այդ հայտնված ջերմությունը՝ ոչ մի կերպ չի բացատրվում[5]։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառույց-մարդը հայտնվում է հաջորդ մուլտսերիալներում.

  • Հայտնվել է «The Marvel Super Heroes» (1966) մուլտսերիալի մեկ էպիզոդում։
  • «Սարդ-Մարդը և նրա զարմանալի ընկերները» (1981—1983) մուլտսերիալի գլխավոր երեք կերպարներից մեկն է, որտեղ նրան հնչյունավորել է Ֆրենկ Ուոլքերը։ Կերպարի այդպիսի տարբերակը նաև հայտնվել է «Զարմանալի Սարդ-Մարդը 2 հատոր» կոմիքսների 7-րդ հրատարակությունում, որտեղ Սարդ-Մարդուն և Հրե Աստղին սպանում է չարագործ Մորլանը։
  • Հայտնվել է 1992 թվականի «Իքս մարդիկ» մուլտսերիալի մեկ սերիայում, որտեղ նրան հնչյունավորել է Դենիս Ակամայան։
  • Նա հայտնվել է «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» մուլտսերիալում։ Նրան հնչյունավորել է Էնդրյու Ֆրենսիսը։ Սառույց-մարդը պետք է հանդես գար որպես գլխավոր ութ հերոսներից մեկը, նա մերժվել է ի օգուտ Փշի, այնպես որ զարմանալի չէ, որ երբ Փուշը չկա՝ նա ավելի հաճախ է հայտնվում։ Մուլտսերիալում Սառույց-մարդը եղել է նոր մուտանտ և հաճախ հանդես է եկել որպես երիտասարդ մուտանտների ոչ պաշտոնական առաջնորդը։ Երրորդ եթերաշրջանում Փշի հեռանալուց հետո նա ավելի հաճախ է հայտնվում և նրա դերը ավելի է մեծանում։
  • Որպես «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալի գլխավոր հերոսներից մեկը՝ Բոբի Դրեյքը, լինում է նրանցից մեկը, ով թողնում է թիմը, այն բանից հետո, երբ համալսարանը ավերվում է, բայց հետո վերադառնում է, չնայած ծնողների արգելքին։ Մի քիչ ալարկոտ է և պահում է իրեն որպես տիպիկ պատանի։ Նրան հնչյունավորել է դերասան Յուրի Լովենթալը։
  • «The Super Hero Squad Show» մուլտսերիալում նրան հնչյունավորել է Շոն Էշմորը՝ դերասան, որը կատարել է Սառույց-մարդու դերը լիամետրաժ ֆիլմերում։ Վերջին սերիայում կատարում է կարևոր դեր։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբին այն առաջին ուսանողներից է, որ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Վտարականի (Ռոուգ) նկատմամբ դեռ առաջին ֆիլմում։ Սկսած երկրորդ ֆիլմից նա դառնում է Իքս մարդկանց հիմնական կերպարներից։ «Իքս մարդիկ 2» ֆիլմում նա մրցկցություն է սկսում Պիրոյի դեմ։ Նրա հարաբերությունները ընտանիքի հետ նույնպես լարված են (նրա եղբայրը ոստիկանություն է կանչում, այն բանի համար, որ նա մուտանտ է)։ Իքս մարդիկ։ Վերջին մարտը ֆիլմումնրա հարաբերությունները Շելմայի հետ վատանում են, նրա և Քիթի Փրայդի հետ ընկերության պատճառով։ Նա մասնակցություն է ունենում վերջին մարտում՝ Մագնետոյի բանակի դեմ, այնտեղ ցույց տալով իր իրական ուժը Պիրոյի դեմ կռվում։ Այդ կռվի ընթացքում Բոբիի իր մարմինը սառույցի վիճակի վերափոխելու ունակությունը ցուցադրվում է օրիգինալ տարբերակում։ Կռվից հետո նա իր սենյակում տեսնում է Շելմային, որն արդեն հասցրել էր ընդունել դեղամիջոցը, նրանք հաշտվում են։

  • «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում Շոն Էշմորը նորից կատարում է Սառույց-մարդու դերը։ Ցուցադրվում է, որ նա հարաբերությունների մեջ է Քիթի Փրայդի հետ։ Նրա դերը մեծերից չէ, բայց բավականին կարևոր է։ Սկզբնական տեսարանում ցուցադրվում է, որ նա մահանում է Պահակների հետ պայքարում, որը պոկում է նրա գլուխը, բայց Բիշոփը գնում է անցյալ և փոխում է դա։ Ֆիլմի վերջում Բոբին պաշտպանում է Ռոուգին, Չարլզին և Էրիկին երկու պահակներից և հալվում է արևային ճառագայթից (ընդարձակ տարբերակում նա նաև հալվում է ֆիլմի մեջտեղում, փրկելով Ռոուգին և Մագնետոյին)։ Անցյալը փոփոխելուց հետո ցուցադրվում է, թե ինչպես է նա քայլում Քսավյե դպրոցով՝ Ռոուգի հետ[6][7]։

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոպաղեր, որտեղ հայտնվել է կերպարը.

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սառույց-մարդը «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» վեպի հերոսներից է, որտեղ նա փրկում է Պիրոյին Ջին Գրեյից[8]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A+X #7 (Avengers + X-Men #7) (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gary Dowell, Don Mangus, Heritage Comics Signature Auction #819 / James L. Halperin. — Heritage Auctions, Inc., 19 января 2006. — 441 с. — ISBN 978-1599670218
  2. The Religious Affiliation of Comic Book Character: Bobby Drake (Iceman) Արխիվացված 2007-08-29 Wayback Machine(անգլ.)
  3. Ultimate X-Men #50-53
  4. Ultimate X-Men #61
  5. James Kakalios. Физика супергероев = The Physics of Superheroes. — First Edition. — Gotham, 29 сентября 2005. — 384 с.
  6. Твиттер / BryanSinger: Tracking @ShawnRAshmore #XMen
  7. «Empire X-Men: Days Of Future Past Exclusive - Iceman Cover». Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  8. Chris Claremont (2006 թ․ մայիս). X-Men - The Last Stand. Del Rey. ISBN 0345492110.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]