Չավ
Չավ (անգլ.՝ chav, /ˈtʃæv/), Մեծ Բրիտանիայում երիտասարդների որոշակի խմբի նվաստացուցիչ մականուն։ Յորքշիրում և Հյուսիսարևելյան Անգլիայում օգտագործվում է նաև charver տարբերակը[1]։ «Չավ» բառն ամենից հաճախ վերաբերում է բանվոր դասակարգի ընտանիքներից սերած սպիտակամորթ դեռահասներին, որոնք աչքի են ընկնում հակասոցիալական, ագրեսիվ պահվածքով և հաճախ պատասխանատվության են ենթարկվում հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործելու, թմրամիջոցների հետ կապված խախտումների, ծեծկռտուքի և անչափահասների հանցագործության այլ ձևերի համար[2]։ Անգլերեն chavette-ը իգական սեռի չավն է, անգլ.՝ chavish-ը և անգլ.՝ chavtastic-ը՝ չավին հարմար կամ նրա համար նախատեսվածը[3]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չավ» բառը հավանաբար ծագել է գնչուերեն «chavi» բառից, որը նշանակում է «երեխա»[4] (հնարավոր է նաև՝ «chavo» - «տղա»[5] կամ «chavvy» - «երիտասարդ»[6])[7]։ Այս բառը անգլերեն կարող էր մուտք գործել «charva» բարբառային բառի միջոցով, որն օգտագործվում է վատ դաստիարակված, անհնազանդ երեխային նկարագրելու համար[8]։ Կա նաև իսպաներեն խոսակցական «chaval» բառը, որը նշանակում է «երեխա» կամ «տղա»[5][9]։
Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը նշում է, որ «չավ» բառին «առավել հաճախ վերագրվում է Չաթեմից ծագած լինելը»[5], իսկ Մայքլ Քուինիոնը (անգլ.՝ Michael Quinion) հետևյալ կարծիքին է. «Այդտեղ այդ բառը գիտեն ամենից լավ, և հավանաբար այնտեղից էլ ծագել է»[7]։
«Չավ» բառի ստուգաբանությունը դարձել է բազմաթիվ քաղաքային լեգենդների հիմք։ Այդպիսիք են «Council Housed And Violent»-ը (մոտավորապես կարելի է թարգմանել «քաղաքային կացարանի բռնի բնակիչ», council house տերմինով անվանում են այն բնակելի շենքը, որը պատկանում է քաղաքային խորհրդին) կամ «Council House Associated Vermin» («քաղաքային կացարանի մակաբույծ»)[1]։ Քաղաքային լեգենդների կատեգորիան ներառում է նաև ենթադրություն Չելթնհեմի արական և իգական քոլեջների սովորողների մասին, որոնք քաղաքի երիտասարդներին անվանել են «չավ» բառով (որպես Cheltenham Average-ի հապավում, անգլերեն՝ սովորական չելթնմենցի)[10]։ Մայքլ Քուինիոնը նախազգուշացնում է, որ «նման հապավումների վարկածներին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ, քանի որ, դրանք թեև տարածված են, բայց ակնհայտ փորձ են «հետին թվով» բացատրելու բառի ծագումը»[7]։
Մոտավորապես 2005 թվականին, ԶԼՄ-ներում հիշատակումների շնորհիվ, «չավ» բառը տարածվել էր ամբողջ Մեծ Բրիտանիայում։
Կարծրատիպի քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]BBC-ի «British Style Genius» վավերագրական ֆիլմը պնդում է, որ «չավերի» ենթամշակույթը անցյալի երիտասարդական ենթամշակույթների էվոլյուցիայի արդյունք է։ Դրանք այն ենթամշակույթներն են, որոնք կապված են եղել բանվորական ծագման և հագնվելու ոճերի հետ, օրինակ՝ մոդերը, սքինհեդները և casual-ները[11]։
Կարծրատիպի լայն տարածումն առաջացրել է որոշակի քննադատություն[12]։ Կարծիք կա[13], որ դրա օգտագործումը սնոբիզմ է և էլիտիզմ[14]։ Քննադատները «չավ» կարծրատիպն օգտագործողներին անվանել են «նեոսնոբներ»[15], իսկ դրա ժողովրդականությունը՝ բրիտանական ժամանակակից հասարակության մեջ սոցիալական շարժունության մասին մտահոգվելու պատճառ[2]։
2005 թվականի փետրվարին «Թայմսը» հրապարակել է Ջուլյա Բըրչիլի հոդվածը, որտեղ հեղինակը պնդում էր, որ «չավ» բառի օգտագործումը «սոցիալական ռասիզմի» ձև է, իսկ հասարակության որոշ անդամներին «ծաղրելու» նման փորձերը ավելի շատ խոսում են «չավերին ատողների» թերությունների, քան նրանց ատելության առարկայի մասին[16]։ Գրող Ջորջ Հարիսը նույնպիսի կարծիք է հայտնել The Guardian-ի իր հոդվածում (2007)[17]։
Առևտրային էֆեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չավերի ենթամշակույթի հետ է նույնացվում «Բարբերիի» (անգլ.՝ Burberry) արտադրած հագուստը։ «Բարբերիի» արտադրանքի օգտագործումը չավերի կողմից «պրոլետարական տեղաշարժի» օրինակ է․ դա երևույթ է, երբ շուկայի «վերին» հատվածի համար նախատեսված արտադրանքը սկսում է զանգվածաբար սպառվել ավելի ցածր սոցիալական խմբի կողմից։ «Բարբերիի» ներկայացուցիչները կարծում են, որ իրենց արտադրանքի նույնացումը չավերի հետ կեղծ ապրանքների տարածվածության հետևանք է։ «Բարբերիի» գլխավոր գործադիր տնօրեն Սթեյսի Քարթրայթն ասել է. «Մեծ մասամբ խոսքը կեղծ ապրանքների մասին է, և, բացի այդ, մեր ապրանքների վաճառքը Միացյալ Թագավորությունում 10%-ից պակաս է»[18]։
«Բարբերին» որոշակի միջոցներ է ձեռնարկել չավերի կարծրատիպից հեռու մնալու համար։ 2004 թվականին դադարեցվել է բեյսբոլի ֆիրմային գլխարկի արտադրությունը։ Բացի այդ, ընկերությունը կրճատել է վանդակավոր կտորների և թարթանի օգտագործումը. այժմ այդ նախշերը հանդիպում են միայն աստառի կամ հագուստի այլ աննկատ տարրերի ձևավորման մեջ[19][20]։ Իրավական միջոցներ են ձեռնարկվել բրենդային իրավունքի ամենաակնառու խախտումների դեմ։ 2006 թվականի օգոստոսին ավտոմոբիլային ընկերությունը, որը ափամերձ Բրայթոն էր ներմուծում «տուկ-տուկ» սկուտերները, իր արտադրանքներից մեկն անվանել էր «Չավրոլե» (անգլ.՝ Chavrolet)։ Մեքենայի գունավորման մեջ օգտագործված էր թարթանի բնորոշ նախշը։ Վաճառքը ստիպված դադարեցվել է, երբ «Բարբերին» սպառնացել է դատական գործ հարուցել հեղինակային իրավունքը խախտելու համար[21]։
ASDA սուպերմարկետների ցանցը փորձել է «չավ» բառը գրանցել որպես հրուշակեղենի նոր շարքի ապրանքային նշան։ Ընկերության մամուլի քարտուղարն ասել է. «Այն կարգախոսները, որոնք ծագում են հեռուստատեսային շոուների, օրինակ՝ «Փոքր Բրիտանիայի», «Քեթրին Թեյթի շուի» կերպարներից, մեզ մշտապես սնում են ավելի ժամանակակից սլենգով։ Մեր Whatever կոնֆետները, որոնք այժմ անվանում են «չավերի սրտեր» (անգլ.՝ chav hearts), այդ ֆոնին շատ տարածված են դարձել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Մենք որոշել ենք, որ այս կոնֆետները որպես ապրանքանիշ գրանցելը հարգանքի տուրքի նման մի բան կլինի»[22]։
Բնորոշումը զանգվածային լրատվամիջոցներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարծրատիպի ի հայտ գալն առաջացրել է տարբեր արձագանքներ՝ հիացմունքից մինչև քննադատություն՝ որպես դասականության դրսևորում[14]։
2004 թվականին «չավ» բառն օգտագործվում էր ինչպես բրիտանական թերթերում, այնպես էլ խոսակցականում։ Սյուզի Դենթի Larpers and Shroomers: The Language Report աշխատությունում, որը հրատարակել է Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը, այն անվանվել է «տարվա բառ»[23][24]։ 2005 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն 2004 թվականի դեկտեմբերին «չավ» բառը թերթերի հոդվածներում հայտնվել է 114 անգամ։ Այս հանրաճանաչությունը հանգեցրել է չավերի ապրելակերպը նկարագրելուն և ծաղրելուն նվիրված համացանցային կայքերի ստեղծմանը։
- Ուելսյան Goldie Lookin Chain խումբը և՛ մարմնավորում, և՛ նմանակում է չավերի էսթետիկան։ Խմբի անդամները հերքում են այդ վերաբերմունքը և հրաժարվում են լրջորեն պատասխանել նման հարցերին[25]։ Բրիտանական Max Power ամսագիրը, որը նվիրված է մեքենաների թյունինգին, խմբին նվիրել է բեժ Mk3 Vauxhall Cavalier, որը պատված է կպչուն պիտակներով այնպես, որ ձևավորվի «Բարբերիի» շախմատային տախտակի նման նախշ։ Մեքենան ստացել է հատուկ անուն՝ Chavalier:
- Բրիտանացի հիփ-հոփ և R&B երգչուհի Ջենթինան, ֆուտբոլիստ Ուեյն Ռունին[26] և նրա կինը՝ Քոլինը[27], գրայմ երգչուհի Lady Sovereign-ը[28], մոդել Ջորդանը (Քեյթի Փրայս)[29], դերասանուհի Դանիելա Ուեսթբրուքը[2], Big Brother խմբի նախկին մասնակից Ջեյդ Գուդին[30][31][32], ինչպես նաև հեռուստահաղորդավար և երգչուհի Քերի Քաթոնան[33] բրիտանական տաբլոիդների կողմից արժանացել են «չավի» պիտակավորմանը։
- «Սուրբ Տրինյաններ» (2007) ֆիլմում չավերը ներկայացվում են որպես հակասոցիալական վարքագծով խուլիգաններ։
- «Քեթրին Թեյթ շոու» հեռուստասերիալի կերպար Լորեն Քուփերը (անգլ.՝ Lauren Cooper) և նրա ընկերները՝ Լիզան և Ռայանը, իրենց բնավորությամբ, հագնվելու ձևով, վարքագծով և երաժշտական ճաշակով նման են կարծրատիպային չավերի[34]։ «Փոքր Բրիտանիա» սիթքոմում կա նրանց փոքր-ինչ նման կերպար՝ Վիկի Փոլարդ անունով[35]։
- «Դոկտոր Ովի» դրվագներից մեկում հակամարտիկ Կասանդրան տիրում է Ռոուզ Թայլերի մարմնին։ Կասանդրան, որն իրեն համարում է հասարակության վերին խավի անդամ, իրեն տեսնելով հայելու մեջ Ռոուզի կերպարանքով, սարսափով բացականչում է. «Օ՜, Աստված իմ։ Ես չա՜վ եմ» (անգլ.՝ Oh my God! I’m a chav!)։
- «Թափոններ» հեռուստասերիալում կա Քելլի անունով կերպար, որը կարծրատիպային չավ է։
- Freaky հեռուստաշոուում (հեռարձակվում է Channel Four և G4 TV հեռուստաալիքներով) կախարդ Մայքլ Ջ. Ֆիթչը վերածվում է The Chav կերպարի, որը հագնվում է չավի նման և տարբեր հնարքներ է օգտագործում պետական պաշտոնյաներին ծիծաղելի դրության մեջ դնելու համար։
- Outnumbered հեռուստատեսային շոուում (BBC ալիք), «Ընտանեկան զբոսանք» դրվագում (3-րդ եթերաշրջանի առաջին դրվագը, որը հեռարձակվել է 2010 թվականի ապրիլին), հայտնվում է Բեն կերպարը, որը բաց տանիքով երկհարկանի ավտոբուսի վերին հարկից Լոնդոնով շրջագայության ժամանակ հաշվում է չավերին։ Երբ Բենը հասնում է 28-ին, նրա հայրն ասում է. «Բեն, բավական է խաղաս «Դիտի՛ր չավին»)[36]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Anoop Nayak and Steve Drayton. «To charv or not to charver - that is the question». Inside Out - North East. BBC. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Smith, Alison (2005 թ․ հունիսի 14). «Media student 'expert on chavs'». BBC News.
- ↑ «Английский новояз попал в словарь». Русская служба Би-би-си. 2005 թ․ հունիսի 29. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «'Asbo' and 'chav' make dictionary». BBC News. 2005 թ․ հունիսի 8. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 5,0 5,1 5,2
«chav». Oxford University Press:. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին. «In Britain there are many words to describe people from this social group, and they are often limited to a particular town or region. Other words with a similar meaning to chav are townie, scally, ned and charver. The word chav has become common in southern England, and is generally thought to come from Chatham girls (Chatham is a town in Kent.) Some people think, however, that the word comes originally from the Romany word chavo (boy), which is also the origin of the Spanish word chaval.»
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Savvy Chavvy: social entrepreneurs engage gypsies». London: The Telegraph. 2008 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. «'Chavvy' being the old Romany word for 'youth'»
- ↑ 7,0 7,1 7,2 Quinion, Michael. «Chav». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին. «A writer in the Independent thought [the word chav] derived from the name of the town of Chatham in Kent, where the term is best known and probably originated. It is also commonly said that it's an acronym, either from "Council House And Violent" or "Cheltenham Average" (the word being widely known in that area). As usual, we must treat supposed acronymic origins with the greatest suspicion; these examples are definitely recent after-the-event inventions as attempts to explain the word, though very widely known and believed. ... Chav is almost certainly from the Romany word for a child, chavi, recorded from the middle of the nineteenth century. We know it was being used as a term of address to an adult man a little later in the century, but it hasn't often been recorded in print since and its derivative chav is new to most people.»
- ↑ «Wiktionary - charva». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Tweedie, Neil (2005 թ․ օգոստոսի 10). «Don't be a plank. Read this and get really clueful». London: The Telegraph. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Tweedie, Neil (2004 թ․ դեկտեմբերի 13). «Cheltenham ladies and the chavs». London: Daily Telegraph.
- ↑
«British Style Genius». Season 1. Սերիա 5. 2008-11-04. 59 minutes in. BBC.
{{cite episode}}
: Missing or empty|series=
(օգնություն) - ↑ Hayward, Keith; Yar, Majid The 'chav' phenomenon: Consumption, media and the construction of a new underclass(անգլ.) : journal. — 2006. — Т. 2. — № 1. — С. 9—28. —
- ↑ Hampson, Tom (2008 թ․ հուլիսի 15). «Ban the Word Chav». London: The Guardian.
- ↑ 14,0 14,1 John, Harris (2006 թ․ ապրիլի 11). «Bottom of the Class». London: The Guardian. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Bennett, Oliver (2004 թ․ հունվարի 28). «Sneer nation». London: The Independent.
- ↑ Burchill, Julie (2005 թ․ փետրվարի 18). «Yeah but, no but, why I'm proud to be a chav». London: The Times. Արխիվացված է օրիգինալից 2008-10-15-ին. Վերցված է 2023-09-21-ին.
- ↑ Harris, John (2007 թ․ մարտի 6). «So now we've finally got our very own 'white trash'». London: The Guardian.
- ↑ King, Ian (2005 թ․ հունվարի 12). «Burberry not chavin' it». London: The Sun.
- ↑ «The £16m woman takes on Burberry». London: The Times. 2005 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Tweedie, Neil (2005 թ․ հոկտեմբերի 12). «Check out the height of ferret fashion. Burberry has». London: The Telegraph. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Kwintner, Adrian (2006 թ․ սեպտեմբերի 13). «Burberry drives tuk-tuk off road». Brighton & Hove Argus. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Asda tries to trade mark "chav"». AOL NEWS. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Noel-Tod, Jeremy (2005 թ․ ապրիլի 3). «Colourful whitewash». London: The Times Literary Supplement. Արխիվացված է օրիգինալից 2009-04-18-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Dent, Susie Larpers and shroomers: the language report. — Oxford University Press, 2004. — ISBN 9780198610120
- ↑ «Goldie Lookin' Chain: Chain reaction». London: The Independent. 2004 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Wheeler, Brian (2005 թ․ հունիսի 30). «Leave chavs alone, say MPs». BBC News.
- ↑ Patrick, Guy (2007 թ․ մայիսի 24). «Chav a merry Xmas, Roo». London: The Sun.
- ↑ Davis, Johnny (2006 թ․ ապրիլի 15). «Lady Sovereign: The country's fourth biggest chav». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Byrnes, Sholto (2005 թ․ սեպտեմբերի 11). «Say cheese! Camilla and the Queen of Chav enjoy two right royal weddings». London: The Independent.
- ↑ Price, Simon (2004 թ․ ապրիլի 11). «Faux peasants, a faux fascist and five to watch out for...». London: independent.co.uk. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ McVeigh, Karen (2004 թ․ հոկտեմբերի 19). «Doff your caps to the chavs ...they're THE word of 2004». Scotsman.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.(retrieved at Digital time capsule)
- ↑ Liddle, Rod (2006 թ․ հոկտեմբերի 22). «Regrets, they've had a few – mainly over not having more sex - Give God His share, Dawkins». London: The Sunday Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ Pearlman, Natasha (2006 թ․ հոկտեմբերի 6). «The Chav Rich List». London: Daily Mail. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «'Chav-free holidays' cause outrage». Metro.co.uk. 2009 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ McConnell, Donna (2007 թ․ նոյեմբերի 19). «Queen of chavs: Kate dresses as 'Vicky Pollard' for pal's 80s birthday bash». London: Dailymail.co.uk. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Outnumbered Series 3, Episode 1 — BBC
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Keith Hayward and Majid Yar The "chav" phenomenon: Consumption, media and the construction of a new underclass(անգլ.) // Crime, Media, Culture : journal. — 2006. — Т. 2. — № 1. — С. 9—28. —
- Martin, Greg Subculture, style, chavs and consumer capitalism: Towards a critical cultural criminology of youth // Crime, Media, Culture : An international journal. — 2009. — Т. 5. — № 2. — С. 123—145. — ISSN 1741-6590. —
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BBC Russian — Британия — Чавы — карикатура на британский рабочий класс?(ռուս.)
- Larcombe, Duncan (2006 թ․ ապրիլի 10). «Future bling of England». London: The Sun Online. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
- Ward, David (2004 թ․ հոկտեմբերի 9). «Get hip to Chav as this year's wizard word». The Guardian. London: Guardian Unlimited. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
- Jackson, Melissa (2005 թ․ հունվարի 10). «Music to deter yobs by». BBC News Magazine. bbc.co.uk. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
- «End Of 'Hooligan' Cap». Sky News. 2004 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
- Lewis, Jemima (2004 թ․ փետրվարի 1). «In defence of snobbery». London: Daily Telegraph. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
- Harris, John (2007 թ․ մարտի 6). «So now we've finally got our very own 'white trash'». The Guardian. London: Guardian Unlimited. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.