Թարթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք տարբեր թարթան

Թարթան նախշ, որն առաջանում է նախապես տարբեր գույներ ներկած թելերի սարժե միահյուսումից։ Արդյունքում ուղղահայաց և հորիզոնական գծերով առաջանում են է քառակուսի նախշեր, նաև քառակուսի տարածքներ, որոնք լցված են անկյունագծերով։ Թարթանը, կախված նախշից, կարող է խորհրդանշել Շոտլանդիայի տարբեր շրջաններ, կլաններ կամ կազմակերպություններ։ Առանձնապես հայտնի են թարթանով շոտլանդական քիլթերը։

Թարթանի գույները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարթանը արժեքավորվում է ելնելով գույներից և թելերի քանակից։

Թարթանի գույների կոդավորման աղյուսակ
Գույն Տառ Անգլերեն
Կապույտ (և երանգները) B Blue, purple, navy, azure
Կանաչ (ձիթապտղի գույն) G Green, olive, lime, bottle
Սև K Black
Մողրագույն N Neutral Grey
Նարնջագույն O Orange
Կարմիր (վարդագույն, բորդո, ալ…) R Red, pink, wine, marroon, scarlet
Շականակագույն T Tan, brown, camel, fawn
Սպիտակ W White
Դեղին Y Yellow

Գրանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարթանի համաշխարհային Scottish Tartans World Register գրանցման մատյանում նկարագրված են կտորի ավելի քան 3300 նկար, նոր տեսակները այլևս չեն գրանցվում։ Մեկ այլ՝ Scottish Register of Tartans մատյանում 2010 թվականի դրությամբ ավելի քան 6000 թարթանի տեսակ էր գրանցված և նորերի գրանցումը շարունակվում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շոտլանդական թարթան // Вокруг света. № 9 (2840), սեպտեմբեր 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]