Չառլզ Պրևին
Չառլզ Պրևին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1888[1][2] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1973[1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան և Նյու Յորքի երաժշտության քոլեջ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ |
Չառլզ Պրևին (անգլ.՝ Charles Previn, հունվարի 11, 1888[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 22, 1973[1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ֆիլմերի ամերիկացի կոմպոզիտոր, որը գործել է Հոլիվուդի «Universal Studios»-ում 1940-ական և 1950-ական թվականներին։ Մինչև Հոլիվուդում հաստատվելը, Պրևինը Բրոդվեյի ավելի քան 100 ներկայացումների երաժշտություն է մշակել[4]։
Պրևինը ծնվել է Բրուքլինում, Հենրիետա և Գիբալի և ռաբբի Մորիս Պրևինի ընտանիքում, որը մեկ տարի առաջ գաղթել էր ԱՄՆ-ի Գլազգո քաղաքից[5]։ Ավարտել է Բրուքլինի ավագ դպրոցը և 1910 թվականին Կոռնելի համալսարանի բակալավրի աստիճան է ստացել։ Նյու Յորքի երաժշտական քոլեջում ստացել է մագիստրոսի աստիճան։
1936-ից մինչև 1944 թվականը Պրևինը եղել է Universal Studios-ի երաժշտական տնօրենը՝ վերահսկելով ամեն ինչ՝ սարսափ ֆիլմերից մինչև «Արաբական գիշերները»։ Նա եղել է գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար և խմբավար Անդրե Պրևինի ու ֆիլմերի ռեժիսոր Սթիվ Պրևինի հոր զարմիկը[6]։ Մահացել է Լոս Անջելեսում 85 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The White Monkey («Սպիտակ կապիկը», 1925)
- Prescription for Romance («Սիրավեպի դեղատոմս», 1937)
- The Missing Guest («Բացակայող հյուրը», 1938)
- The Witness Vanishes («Վկայի անհետացումը», 1939)
- Destry Rides Again («Կրկին ուղևորություններ», 1939, երաժշտական ռեժիսոր)
- Inside Information («Գաղտնի տեղեկատվություն», 1939)
- Missing Evidence («Բացակայող վկայություն», 1939)
- Ex-Champ («Նախկին չփչփոց», 1939)
- Who Done It? («Ո՞վ է արել դա», 1942)
- He's My Guy («Նա իմ տղան է», 1943)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.baggaleymusic.com/research/ComposersListed.html
- ↑ Previn Succeeds Rapee, Stars and Stripes Newspaper, July 27, 1945
- ↑ Charles' and his older brother Arthur's US passport applications.
- ↑ Hal Erickson, All Movie Guide
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography Index, A cumulative index to biographical material in books and magazines, Volume 1: January 1946 – July 1949, H. W. Wilson Company, New York (1949)
- Biography Index, A cumulative index to biographical material in books and magazines, Volume 10: September 1973 – August 1976, H. W. Wilson Company, New York (1977)
- Who Was Who on Screen, Third edition, by Evelyn Mack Truitt, R.R. Bowker, New York (1983)
- The ASCAP Biographical Dictionary, Third edition, Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան միություն, New York (1966)
- ASCAP Biographical Dictionary, Fourth edition, compiled for the American Society of Composers, Authors and Publishers, by Jaques Cattell Press, R.R. Bowker, New York (1980)
- Who's Who in Hollywood, the largest cast of international film personalities ever assembled, two volumes, by David Ragan, New York: Facts on File, New York (1992)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չառլզ Պրևին Internet Movie Database կայքում
|