Հարություն Չալիկյան
Հարություն Չալիկյան | |
---|---|
Ի ծնե | Հարություն Գրիգորի Չալիկյան |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1943 (80 տարեկան) |
Ծննդավայր | Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1969) |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն և Հայաստանի նկարիչների միություն |
Harutyun Chalikyan Վիքիպահեստում |
Հարություն Գրիգորի Չալիկյան (սեպտեմբերի 5, 1943, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ։ Հ. Չալիկյանի աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում, Երևանում և այլ քաղաքներում։ Նա մի շարք միջազգային պարգևների դափնեկիր է։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների տան մեծ ցուցասրահում բացված Չալիկյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսին ներկայացված էին 120-ից ավելի ծաղրանկարներ, քանդակներ և մեդալներ, այդ թվում` Շառլ Ազնավուրի, Սերժ Թանկյանի, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի, Թերեզա Մեյի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Անգելա Մերկելի, Օհան Դուրյանի, Քըրք Քըրքոյանի, Եղիշե Չարենցի, Սոս Սարգսյանի և շատ ուրիշ հանրահայտ դեմքերի։ «Իմ ծաղրանկարները ծաղրելու նպատակ չունեն։ Դրանք ցույց են տալիս իմ հերոսների բնավորությունն ու ներքին էությունը։ Այդ պատճառով ես դրանց հաճախ վերաբերվում եմ ինչպես հոգեբանական դիմանկարների»,-ասում է հեղինակը։ Նա նաև հումորային, դիպուկ երկտողեր է գրել իր յուրաքանչյուր հերոսի մասին` դրանցում միառժամանակ արտահայտելով քաղաքական և սոցիալական խնդիրների շուրջ իր սուր մոտեցումները։
Բացի ծաղրանկարներից և քանդակներից Հ. Չալիկյանը Հայաստանի ոսկու գործարանի հետ համագործակցությամբ ստեղծել է նաև ոսկե մեդալների 2 հավաքածու. առաջինը՝ Մեծ ութնյակի երկրներնի նախագահների, երկրորդը՝ հայտնի ֆուտբոլիստների պատկերներով։ Այդ հավաքածուները 2017 թվականին ցուցադրվել են Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962-1969 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետում
- 1985 թվականին ծաղրանկարների միջազգային մրցույթի դափնեկիր՝ արժանացել է արծաթե պնակ մրցանակի (Անկորա, Իտալիա)
- 1975 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ
- 1997 թվականից՝ Հայաստանի դիզայներների միության անդամ
- 1999 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ
- 2003 թվականից՝ Հայաստանի ծաղրանկարիչների միության անդամ
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993, 1994 Մոսկվա, Ռուսաստան
- 1996 Նյու Յորք, ԱՄՆ
- 1999 Բեյրութ, Լիբանան
- 1995, 2002, 2003, 2013 Երևան, Հայաստան
- 2011 Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա
- 2013 Փարիզ, Ֆրանսիա
- 2017 Եղիշե Չարենցի տուն-թանգարան
- 2018 Գևորգ Գրիգորյանի տուն-թանգարան
Մեջբերումներ Հարություն Չալիկյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմ բոլոր ծաղրանկարներին խնամքով եմ վերաբերվում, որովհետև ես չեմ ծաղրում. նրանց մեջ ավելի շատ խորքային բաներ կան. բնավորության գծերի արտահայտում[2]։
Մեջբերումներ Հարություն Չալիկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հարություն Չալիկյանն անկասկած ունի իր պատվավոր տեղը մեր կերպարվեստում` գլխավորապես որպես դիմանկարիչ և երգիծանկարիչ։ Հարությունը գրում է նաև բանաստեղծություններ՝ հաճախ տպավորիչ և սրամիտ, ինչպես իր նկարները։ Չմոռանանք նաև, որ նա մասնագիտությամբ ճարտարապետ է։ Մեկ բառով ասած՝ նա տաղանդավոր արվեստագետ է, ով պատիվ է բերում իր ազգին և արժանի է բարձր գնահատանքի»[3]։
Հակոբ Հակոբյան
«Հարությունի աշխատանքները կարելի է ճանաչել առաջին հայացքից՝ շնորհիվ նրա յուրահատուկ գրաֆիկական ոճի։ Նրա աշխատանքներում անհնար է չնկատել մարդու ներքին գեղեցկությունը ցույց տալու ձգտումը»։ ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյան[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Չալիկյան, «Գծանկար, քանդակ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Արվեստ, որ ժպիտ է պարգևում. Հարություն Չալիկյանի ցուցահանդեսը բացվել է նկարիչների տանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Հարություն Չալիկյանի ծաղրանկարները մեկ գրքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Հարություն Չալիկյան, գծանկար, քանդակ»(չաշխատող հղում)