Հարություն Չալիկյան
Հարություն Չալիկյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | հայ․՝ Հարություն Գրիգորի Չալիկյան |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1943 (76 տարեկան) |
Ծննդավայր | Աշտարակ, Հայաստան, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Հարություն Գրիգորի Չալիկյան (1943, սեպտեմբերի 5, Աշտարակ), հայ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ։ Հ. Չալիկյանի աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում, Երևանում և այլ քաղաքներում: Նա մի շարք միջազգային պարգևների դափնեկիր է:
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների տան մեծ ցուցասրահում բացված Չալիկյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսին ներկայացված էին 120-ից ավելի ծաղրանկարներ, քանդակներ և մեդալներ, այդ թվում` Շառլ Ազնավուրի, Սերժ Թանկյանի, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի, Թերեզա Մեյի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Անգելա Մերկելի, Օհան Դուրյանի, Քըրք Քըրքոյանի, Եղիշե Չարենցի, Սոս Սարգսյանի և շատ ուրիշ հանրահայտ դեմքերի: «Իմ ծաղրանկարները ծաղրելու նպատակ չունեն: Դրանք ցույց են տալիս իմ հերոսների բնավորությունն ու ներքին էությունը: Այդ պատճառով ես դրանց հաճախ վերաբերվում եմ ինչպես հոգեբանական դիմանկարների»,-ասում է հեղինակը: Նա նաև հումորային, դիպուկ երկտողեր է գրել իր յուրաքանչյուր հերոսի մասին` դրանցում միառժամանակ արտահայտելով քաղաքական և սոցիալական խնդիրների շուրջ իր սուր մոտեցումները:
Բացի ծաղրանկարներից և քանդակներից Հ. Չալիկյանը Հայաստանի ոսկու գործարանի հետ համագործակցությամբ ստեղծել է նաև ոսկե մեդալների 2 հավաքածու. առաջինը՝ Մեծ ութնյակի երկրներնի նախագահների, երկրորդը՝ հայտնի ֆուտբոլիստների պատկերներով: Այդ հավաքածուները 2017-ին ցուցադրվել են Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում[1]։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962-1969 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետում
- 1985 թվականին ծաղրանկարների միջազգային մրցույթի դափնեկիր՝ արժանացել է արծաթե պնակ մրցանակի (Անկորա, Իտալիա)
- 1975 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ
- 1997 թվականից՝ Հայաստանի դիզայներների միության անդամ
- 1999 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ
- 2003 թվականից՝ Հայաստանի ծաղրանկարիչների միության անդամ
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993, 1994 Մոսկվա, Ռուսաստան
- 1996 Նյու Յորք, ԱՄՆ
- 1999 Բեյրութ, Լիբանան
- 1995, 2002, 2003, 2013 Երևան, Հայաստան
- 2011 Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա
- 2013 Փարիզ, Ֆրանսիա
- 2017 Եղիշե Չարենցի տուն-թանգարան
- 2018 Գևորգ Գրիգորյանի տուն-թանգարան
Մեջբերումներ Հարություն Չալիկյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմ բոլոր ծաղրանկարներին խնամքով եմ վերաբերվում, որովհետև ես չեմ ծաղրում. նրանց մեջ ավելի շատ խորքային բաներ կան. բնավորության գծերի արտահայտում[2]։
Մեջբերումներ Հարություն Չալիկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հարություն Չալիկյանն անկասկած ունի իր պատվավոր տեղը մեր կերպարվեստում` գլխավորապես որպես դիմանկարիչ և երգիծանկարիչ։ Հարությունը գրում է նաև բանաստեղծություններ՝ հաճախ տպավորիչ և սրամիտ, ինչպես իր նկարները։ Չմոռանանք նաև, որ նա մասնագիտությամբ ճարտարապետ է։ Մեկ բառով ասած՝ նա տաղանդավոր արվեստագետ է, ով պատիվ է բերում իր ազգին և արժանի է բարձր գնահատանքի»[3]։
Հակոբ Հակոբյան
«Հարությունի աշխատանքները կարելի է ճանաչել առաջին հայացքից՝ շնորհիվ նրա յուրահատուկ գրաֆիկական ոճի: Նրա աշխատանքներում անհնար է չնկատել մարդու ներքին գեղեցկությունը ցույց տալու ձգտումը»: ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյան[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Չալիկյան, «Գծանկար, քանդակ»
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Angela Merkel Caricature Chal.jpg
- Vladimir Putin caricature Chal.jpg
- Woody Allen caricature Chal.jpg
- Gérard Depardieu French actor.jpg
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Charles Aznavour sculpture.jpg
- Yervand Qochar sculpture.jpg
- Hrachya Nersisyan sculpture.JPG
- Ohan Duryan sculpture.jpg
- Vladimir Putin sculpture.jpg
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Արվեստ, որ ժպիտ է պարգևում. Հարություն Չալիկյանի ցուցահանդեսը բացվել է նկարիչների տանը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-11-02
- ↑ Հարություն Չալիկյանի ծաղրանկարները մեկ գրքում
- ↑ «Հարություն Չալիկյան, գծանկար, քանդակ»