Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով
Տեսակկազմակերպություն
Հիմնադրվածնոյեմբերի 4, 1994
Կայքeiao.org

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով (հուն․՝ Διακοινοβουλευτική Συνέλευση Ορθοδοξίας), այն միավորում է 21 պետությունների քաղաքական գործիչներին, որոնք ընդգրկված են Արևելյան եկեղեցիների երկթև սրբանկարում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառության եվրոպական միջխորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1994 թվականի նոյեմբերի 4-ին հույն քաղաքական գործիչների նախաձեռնությամբ։ Մշտական քարտուղարությունը վեհաժողովի գտնվում է Աթենքում[2]։ 2001 թվականից Եվրոպայի խորհրդարանականների աշխատանքին մասնակցում են նրանց համադավանները Ավստրալիայից և ԱՄՆ-ից[3]։

Մասնակից պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒՄՎ առաջին նախագահ Սերգեյ Պոպովը Աթենքում (2004 թվական)

Գլխավոր ասամբլեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի հունիսի կեսերին մասնակից պետություններից մեկում բացվում է լիագումար նիստ գործող խորհրդարանականների համար։ Երկու տարին մեկ տեղի են ունենում ՈւՄՎ-ի նախագահի ընտրությունները[4]։

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներ
  • (2004-2018)՝ Ռուսաստան Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպով (Միասնական Ռուսաստան)
  • 2018 թվականից՝ Ռուսաստան Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլով (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն)

Միջազգային քարտուղարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ մշտական հանձնաժողովներ, ՈւՄՎ-ի գլխավոր քարտուղարը, նրա առաջին տեղակալը և գանձապահը գտնվում են Սուրբ Ամալիայի փողոցում, 22-24-ը Աթենքի կենտրոնում[4]։

2019 թվականի հունիս

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում 2019 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 20-ին Վրաստանի կառավարության հրավերով Վրաստանի խորհրդարանի շենքում բացվել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստը: Նշված տեղը նախագահությունում զբաղեցրել Է Սերգեյ Գավրիլովը, որն աշխատում էր ռուսերենով, Եվրոպական Վրաստան կուսակցության ընդդիմադիր վրացի պատգամավորները ռուս օկուպանտների դեմ պայքարի պատրվակով ծեծկռտուք են սարքել տրիբունայում[5]։ Տեղի անվտանգության ծառայության աշխատակիցների պաշտպանության ներքո ռուս պատվիրակները տարհանվել են նիստերի դահլիճից և նույն օրը լքել Վրաստանը[6]։

Երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց բողոքի ակցիա է սկսվել։ Ցուցարարները պահանջել են խորհրդարանի և ՆԳՆ ղեկավարների, ինչպես նաև պետական անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը: Այն բանից հետո, երբ պահանջները չկատարվեցին, ցուցարարները փորձեցին գրոհել խորհրդարանը[7]։

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը (ՈՒՄՎ) 2019 թվականի հունիսի 21-ի իր հայտարարության մեջ իր վճռական դատապարտումն է հայտնել Վրաստանի խորհրդարանի որոշ պատգամավորների ոչ իրավաչափ գործողությունների, որոնք տեղի են ունեցել 2019 թվականի հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում ՈւՄՎ-ի 26-րդ Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ և ուղղված են վեհաժողովի նիստի տապալմանը, ինչպես նաև ՈւՄՎ-ի անդամների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Declaration of the 20th anniversary annual General Assembly» (PDF)։ Interparliamentary Assembly on Orthodoxy։ 29 June 2013։ Վերցված է 13 March 2015 
  2. «History»։ Interparliamentary Assembly on Orthodoxy։ Վերցված է 13 March 2015 
  3. «Manifesto of the participants – Founding Act – Regulation of Functions» (PDF) (2nd ed.)։ Interparliamentary Assembly on Orthodoxy։ 2013։ Վերցված է 13 March 2015 
  4. 4,0 4,1 «About the I.A.O.»։ Interparliamentary Assembly on Orthodoxy։ Վերցված է 13 March 2015 
  5. «СМИ: российская делегация во главе с Гавриловым покинула Грузию после скандала»։ ТАСС։ 2019-06-20։ Վերցված է 2019-06-20 
  6. «Депутат Госдумы занял место спикера парламента Грузии на Ассамблее православия. Мероприятие сорвали, депутата облили водой»։ Meduza։ 2019-06-20։ Վերցված է 2019-06-20 
  7. «Оппозиция Грузии начала штурм парламента страны. В Тбилиси проходит многотысячная акция протеста»։ Meduza։ 2019-06-20։ Վերցված է 2019-06-20 
  8. «ТБИЛИСИ, 21 ИЮНЯ 2019Г. ЗАЯВЛЕНИЕ | ΔΣΟ | IAO | MAП |_» (ru-RU)։ Interparliamentary Assembly On Orthodoxy։ 2019-06-21։ Վերցված է 2019-06-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]