Ուլդիս Պուցիտիս
Ուլդիս Պուցիտիս լատիշ․՝ Uldis Pūcītis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1937[1] |
Ծննդավայր | Ranka Parish, Wenden County, Լատվիա |
Մահացել է | դեկտեմբերի 14, 2000[2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա[2] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Քաղաքացիություն | Լատվիա, ԽՍՀՄ և Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | կինոյի և թատրոնի դերասան |
Ընտրանի | «Էդգար և Քրիստինա» (1966) |
Երեխա(ներ) | Milena Gulbe? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ուլդիս Պուցիտիս (լատիշ․՝ Uldis Pūcītis, ապրիլի 15, 1937[1], Ranka Parish, Wenden County, Լատվիա - դեկտեմբերի 14, 2000[2], Ռիգա, Լատվիա[2]), կինոյի ու թատրոնի լատվիացի խորհրդային դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլդիս Պուցիտիսը ծնվել է 1937 թվականի ապրիլի 15-ին Լատվիայի Գուլբենի շրջանի Ռանկաս ծխում։
1960 թվականին ավարտել է Լատվիայի Յ. Վիտոլի անվան կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետի դերասանական բաժինը։ Կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Լիեպայայի դրամատիկական թատրոնում (1960-1962)։ 1962-1964 և 1973-1988 թվականներին եղել է Երիտասարդական թատրոնի (Ռիգայի Լենինյան կոմերիտմիության անվան պատանի հանդիսատեսի թատրոն) դերասան։ 1964-1973 թվականներին և 1988 թվականից հետո խաղացել է Դայլեսի թատրոնում (Յ. Ռայնիսի անվան գեղարվեստականա թատրոն)։
Ուլդիս Պուցիտիսը մարմնավորել է ռոմանտիկ հերոսների կերպարներ։ Այդպիսին է, օրինակ, նրա մարմնավորած Լաչպլեսիսը Յանիս Ռայնիսի «Կրակ և գիշեր» պիեսում։ Խաղացել է նաև դասական պիեսներում՝ Հենրիկ Իբսեն («Պեր Գյունտ») և Անտոն Չեխովի («Իվանով») ստեղծագործությունների բեմադրություններում։ Համամիութենական ճանաչման է արժանացել Լեոնիդ Լեյմանիսի «Էդգար և Քրիստինա» (1966, Ռուդոլֆ Բլաումանիսի ստեղծագործությունների հիման վրա) ֆիլմում Էդգարի դերում հանդես գալուց հետո[3]։
Ուլդիս Պուցիտիսը մահացել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին Ռիգայում։ Թաղված է Անտառային գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 – Օտարուհին գյուղում – ձկնորս
- 1963 – Տուն ավազաբլուրներում – էպիզոդ
- 1963 – Հեծանիվ սանձողները – ոստիկան
- 1964 – Մինչ աշուն դեռ շատ ժամանակ կա – Ռոբիս
- 1965 – «Տոբագոն» փոխում է ուղղությունը – Գալենիեքս
- 1965 – Դեսպանների դավադրությունը – Խիկս
- 1966 – Էդգար և Քրիստինա - Էդգար
- 1967 – Խորը շնչեք – Կեսար Կալնինշ
- 1967 – Կապիտան Էնրիկոյի ժամացույցը – պրոֆեսոր
- 1967 – Ես ամեն ինչ հիշում եմ, Ռիչարդ – Ալֆոնս
- 1968 – Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը – Պակրաստին
- 1968 – Երեխան – գերմանացի
- 1968 – Երկար օրվա առավոտը – Յան Կրաստաս
- 1968 – Հուլիսի 6 – Մարտին Լացիս
- 1968 – Բժիշկ Աբստի փորձը – Գլյուկ
- 1970 – Ռիսկ – Մարեկ
- 1970 – Սպիտակ հող – Յոհան Ռիտեր
- 1971 – Եղեգների անտառ – Ստեպս
- 1973 – Դուրս գալ ափ – Ռեյն
- 1974 – Հեղափոխության ծնունդը – Ստեփան Սերգեև
- 1974 – Լույս թունելի վերջում – Յանիս Կրաստինշ
- 1974 – Սիբիրցի պապը – Ստրոդ]
- 1975 – Պատերազմի երկար վերստերը – ֆելդֆեբել Գրոս
- 1975 – Դրախտի բանալիները – Յանիս Կրաստինշ
- 1976 – Վարպետը – Ռոբերտ
- 1976 – Գայլի հետքով – չեկիստ
- 1977 – Լինել ավելորդ – Պետակս
- 1977 – Արտացոլք ջրում – Մարկալնս
- 1978 – Հատուկ նշանակության ջոկատը – Վիլհելմ Շտրոմ
- 1979 – Ժամանակն ընտրել է մեզ – Ռիխտեր
- 1979 – Հյուրանոց «Զոհված լեռնագնացի մոտ» – տեսուչ Պետեր Գլեբսկի
- 1980 – Ռիկո եղբայրներ – Մարկո Ֆելիչե
- 1980 – Բուգից մինչ Վիսլա – Կրեյն
- 1980 – Մաղթիր ինձ թռիչքի համար աննպաստ եղանակ – Ստուկանս
- 1981 – Դարերի սահմանին
- 1982 – Ձմեռ պապի անձնական կյանքը – դռնապան
- 1983 – Համառոտ հանձնարարական սիրո վերաբերյալ – Վեյշ
- 1987 – Հանգամանքների բերումով – հարևան շան հետ
- 1988 – Պետական սահման – գեներալ Գրեյ
- 1989 – Լատվիացինե՞ր եք
- 1990 – Մայա և Պայա – հայր
- 1990 – Զիտարների ընտանիքը – էպիզոդ
- 1994 – Կերպարներ
- 2000 – Սարսափելի ամառ – Պետերիս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1034372750 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Latvijas Enciklopēdija. Rīga. SIA «Valērija Belokoņa izdevniecība». - 2007. g. ISBN 9984-9482-0-X. Статья Uldis Pūcītis
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|