Արտացոլք ջրի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտացոլք ջրի մեջ
լատիշ․՝ Atspulgs ūdenī
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1977
Լեզուլատիշերեն և ռուսերեն
ՌեժիսորԱնդրիս Ռոզենբերգս
ԴերակատարներՈւլդիս Պուցիտիս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Արտացոլք ջրի մեջ» (լատիշ․՝ Atspulgs ūdenī), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել ռեժիսոր Անդրիս Ռոզնբերգսը Ռիգայի կինոստուդիայում 1977 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսանյոթ տարվա բացակայությունից հետո Ռիգայից իր հայրենի քաղաք է վերադառնում տաղանդավոր վիրաբույժ Զիգուրդս Մարկալսը։ Կյանքն այնպես է դասավորվել, որ նա ճակատագրի բերումով ստիպված է եղել ամեն ինչ սկսել սկզբից։

Քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ նա աշխատանքի է տեղավորվել, ուրախ է բարձրակարգ մասնագետի՝ կլինիկա գալու համար։ Սակայն այդ կարծիքը շուտով նա ստիպված էր փոխել, երբ բժիշկ Մարկալսն ստանձնում է անհասկանալի արդյունքով ամենադժվար վիրահատություններ, որոնց մահացու ելքի դեպքում անխուսափելիորեն վատանում են կլինիկայի վիճակագրական ցուցանիշները։

Շուտով գործընկերների միջև ծագում է հակամարտություն, որը ստիպում է հերոսին չհամաձայնել հանգամանքների հետ, դրսևորել սկզբունքայնություն ու հրաժարվել հարկադրված փոխզիջում փնտրելու անհրաժեշտությունից։ Նա կրկին պատրաստ է թողնել ամեն ինչ՝ և՛ հետաքրքիր աշխատանքը, և՛ այն աղջկան, որի հանդեպ նա զգացմունքներ է ունի, և որը նրան փոխադարձությամբ է պատասխանել։ Սակայն գործի ճշտության վերաբերյալ կասկածները վերջին պահին համակում են Զիգուրդսին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուլդիս ՊուցիտիսԶիգուրդս Մարկալնս
  • Ուլդիս Դումպիս – Բրատկուս
  • Իմանտ Սկրաստինշ – Նիկոլայ
  • Լասմա Կուգրենա (Մուրնիեցե) – Իրիտա
  • Մարուտա Ֆելդմանե – Ռամոնա
  • Ձիդրա Ռիտենբերգա – քարտուղար
  • Էվալդս ՎալտերսՊետերիս Լոդինշ
  • Ակվելինա Լիվմանե – բժիշկ
  • Ա. Յանսոնե – Ինդրիկսոնե
  • Կ. Ստուլպին – Ինդրիկսոն
  • Օլգա Կրումինյա
  • Եվա Մուրնիեցե
  • Գունար Պլացենս
  • Այվարս Սիլինշ
  • Յուրիս Ստրենգա
  • Հարալդ Թոփսիս
  • Միխայիլ Կուբլինսկիս
  • Հելենա Ռոմանովա
  • Իմանտս Ադերմանիս
  • Անտոնիա Կլեյմանե
  • Լոլիտա Ցաուկա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Անդրիս Կոլբերգս, Յանիս Լապսա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անդրիս Ռոզենբերգս
  • Բեմադրող օպերատոր՝ Յանիս Մուրնիեկս
  • Կոմպոզիտոր՝ Էգիլ Ստրաումե
  • Բեմադրող նկարիչներ՝ Գունարս Բալոդիս, Առնոլդ Բրիտալ
  • Գեղարվեստական ղեկավար՝ Յուլի Կարասիկ
  • Հնչյունային օպերատոր՝ Ե. Օլշանկո
  • Խմբագիր՝ Յա․ Ռոկպելնիս
  • Տնօրեն՝ Գ. Բլումենտալ[2]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանում համամիութենական կինոփառատոնի (1978) մրցանակ Անդրիս Ռոզենբերգսին՝ լավագույն ռեժիսորական դեբյուտի համար, Յանիս Մուրնիեկսին՝ լավագույն օպերատորական դեբյուտի համար, Լասմե Կուգրենին՝ լավագույն դերասանական դեբյուտի համար։
  • «Խորհրդային Էկրան» ամսագրի մրցանակ Անդրիս Ռոզենբերգսին՝ լավագույն ռեժիսորական նորամուտի համար։

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կյանքը բարդ բան է։ Կամ կարողացիր հարմարվել, կամ դիմացիր։ Միայն երկու տարբերակ կա։ Մնացած ամեն ինչ ինքնախաբեություն է կամ պատրանք։ Դուք կդառնաք արտացոլք ջրի վրա։ Փչում է թեթև քամի, և դու ասես չկաս»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]