Լինել ավելորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինել ավելորդ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԼինել ավելորդ
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլոիզ Բրենչ
Սցենարի հեղինակԱնդրիս Կոլբերգս
ԴերակատարներՎիտաուտաս Տոմկուս
ԵրաժշտությունԻվարս Վիգներս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Լինել ավելորդ» (լատիշ․՝ «Liekam būt»), ռեժիսոր Ալոիզ Բրենչի գեղարվեստական ֆիլմը, որի սցենարը գրել է Անդրիս Կոլբերգսն իր համանուն վիպակի մոտիվներով։ Ֆիլմը կարահանվել է Ռիգայի կինոստուդիայում 1976 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլդեմար Վիտերսը յոթ տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել։ Սկզբում նա ապրում է քրոջ եւ նրա ամուսնու հետ։ Հին ընկերախումբը փլուզվել է։ Տեքսիսը և Բոմիսը դեռևս մտածում են հանցանքի մասին, սակայն նրա մտերիմ ընկեր Առնիսը և նախկին գործընկեր Պետակը վերադարձել են նորմալ կյանքի։

Կանգնելով ընտրության առաջ՝ Վիտերսը ավելի ու ավելի հակված է մոռանալ իր քրեական անցյալը, ամուսնանալ Իրենայի հետ և դառնալ ռեստավրատորի աշակերտ հյուսնի արհեստանոցում, որը նրան խորհուրդ է տվել տեղամասային տեսուչը։

Տեքսիսը Վիտերսին գումար է պարտք և առաջարկում է թալանել ոսկերչական խանութ։ Ըստ նրա պլանի՝ իրենք կարող են առեւտրի սրահ մտնել մոտակա նկուղով, և Վիտերսը  հեշտությամբ կբացի չհրկիցվող պահարանը, որի հիմնական կողպեքը տրվել է վերանորոգման։

Ջարդելով պատը և հայտնվելով խանութում՝ հանցագործները սեյֆի մոտ երկար ժամանակ են կորցնում, և նրանց հետքն արագ գտնում է օպերատիվ խումբը։ Հին տան փլատակներում Վիտերսը չի կրակում տեսուչի վրա, այլ կրակում է իր քունքին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտաուտաս Տոմկուս – Վոլդեմար (Վոլդիս) Յանովիչ Վիտերս (հնչյունավորել է Վլադիմիր Սաֆրոնովը)
  • Վոլդեմար Զանդբերգ – Լեո Ալեքսանդրս, ոստիկանության կապիտան, տեղամասային տեսուչ (հնչյունավորել է Ռուդոլֆ Պանկովը)
  • Աստրիդ Կայրիշա – Իրենա Անդավա, Վիտերսի սիրելին, տաքսու վարորդ (հնչյունավորել է Լարիսա Դանիլինը)
  • Հարիս Լիեպինշ – Տեքսիս (հնչյունավորել է Վիկտոր Ռոժդեստվենսկին)
  • Ուլդիս Պուցիտիս – Պետակ (հնչյունավորել է Արտյոմ Կարապետյանը)
  • Յուրիս Պլավինշ – Բոմիս (հնչյունավորել է Բորիս Բիստրովը)
  • Հելգա Դանցբերգա – Դագմարա, Վիտերսի քույրը
  • Ուլդիս Դումպիս – Առնիս (հնչյունավորել է Վլադիսլավ Կովալկովը)
  • Էվալդս Վալտերսպահակ շամպայն-գինիների գործարանում
  • Արթուր Կալեյս – բակապան (հնչյունավորել է Վլադիմիր Պրոխորովը)
  • Պետերիս Վասարաուձիս – Ալեքսանդր Կարլովիչ, նումիզմատ (հնչյունավորել է Վադիմ Զախարչենկոն)
  • Ալեքսանդր (Սեսիկա) Կուպրիաշվիլի – Գիվի (հնչյունավորել է Վիկտոր Սերգաչյովը)
  • Գրիգոլ Տալակվաձե – փոստատար (հնչյունավորել է Յուրի Չեկուլաևը)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Անդրիս Քոլբերգս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալոիզ Բրենչ
  • Բեմադրող օպերատոր՝ Ռիխարդ Փիքս
  • Կոմպոզիտոր՝ Իվարս Վիգներս
  • Ժողովրդական մեղեդիները կատարում է դուդուկահարների քառյակը Մ. Ադամաշվիլիի ղեկավարությամբ
  • Բեմադրող նկարիչ՝ Գունարս Բալոդիս
  • Ռեժիսոր՝ Ինարա Էսենբերգ
  • Ռեժիսոր-ստաժոր՝ Վ. Սոլովյով
  • Հնչյունային օպերատոր՝ Վիկտոր Միլնիկով
  • Կոստյումների նկարիչ՝ Նատալյա Շապորինա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Յանիս Ռիբա
  • Գրիմարարներ՝ Վալենտինա Զորինա, Լարիսա Լիչկովա
  • Մոնտաժող՝ Թամարա Մասս
  • Խմբագիր՝ Աուստրա Զիլե
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Ուգիս Էգլե
  • Պիրոտեխնիկ՝ Ա. Իեկումս
  • Կասկադյորների խմբի ղեկավար՝ Ուլդիս Վեյսպալ
  • Մրցարշավորդներ՝ Ա. Կալնայս, Վ. Մակալսկի, Յ. Տաուրիտիս
  • Ռեժիսորի ասիստենտներ՝ Արիա Հանզենա, Յուրիս Ցիրուլիս, Ռայտիս Գոսինշ, Էդմունդ Կաշևսկի
  • Օպերատորի օգնականներ՝ Վալդիս Աբոլինշ, Յանիս Բալտաբոլս
  • Նկարչի օգնական՝ Արիա Մեյդրոպե
  • Գլխավոր խորհրդատու՝ ոստիկանության գեներալ-մայոր Անրիիս Կավալիերիս
  • Խորհրդատու՝ ոստիկանության գնդապետ Ալոիզ Բլոնսկին
  • Լուսանկարիչ՝ Լյուդմիլա Տյուրինա
  • Վարչական խումբ՝ Ալդիս Միգլա, Բիրուտա Միերլեյա
  • Տնօրենի տեղակալ՝ Ռուվիմ Ամդուրս
  • Տնօրեն՝ Սեմյոն Լուձիշ

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 – X համամիութենական կինոփառատոն Ռիգայում[1]

  • Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար – Ալոիզ Բրենչ («Լինել ավելորդ»)
  • Լավագույն երաժշտության համար – Իվարս Վիգներս
  • Տղամարդու լավագույն դերակատարման համար – Վիտաուտաս Տոմկուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.82-83