«Տոբագոն» փոխում է ուղղությունը» (լատիշ․՝ «Tobago» maina kursu), 1965 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, դետեկտիվ։ Նկարահանվել է Գունար Ցիրուլիսի և Անատոլ Իմերմանիսի համանուն վիպակի հիման վրա, որն իր հերթին հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել «Դուքս Եկաբ» բեռնատար ջերմանավի հետ[1]։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1940 թվականին՝ Լատվիայում իշխանափոխության նախօրեին։ Ծով դուրս եկած նավի տախտակամածին գտնվում է նրա տերը, որը որոշում է իր սեփականությունը տանել վստահելի վայր։ Ուշադիր նավաստիները նրան թույլ չեն տալիս իրականացնել մտածածը և նավը վերադարձնում են հայրենիք, որն արդեն խորհրդային է։