Մաղթիր ինձ թռիչքի համար աննպաստ եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաղթիր ինձ թռիչքի համար աննպաստ եղանակ
Երկիր ԽՍՀՄ
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎարիս Բրասլա
Սցենարի հեղինակGrigorijus Kanovičius?
ԴերակատարներԱկվելինա Լիվմանե
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Մաղթիր ինձ թռիչքի համար աննպաստ եղանակ» (լատիշ․՝ Novēli man lidojumam nelabvēlīgu laiku, ռուս.՝ Пожелай мне нелётной погоды), ռեժիսոր խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլան Ռիգայի կինոստուդիայում 1980 թվականին[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1981 թվականի ապրիլին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտան՝ ֆիլմի գլխավոր հերոսուհին, երեսունն անց է։ Ընկերուհին կարծում է, որ փեսացուի ընտրության հարցում ցուցաբերած անհարկի ընտրողականությունը նրան խանգարում է ամուսնանալ։ Թեկնածուին պարտադիր փորձություն է սպասվում. նրանցից յուրաքանչյուրին Մարգարիտան ասում է, որ միայնակ դաստիարակում է երկու երեխաների։

Մարգարիտայի ճակատագիրն այնպես է դասավորվում, որ ավտովթարի հետևանքով քրոջ ողբերգական մահվանից հետո նրա խնամքին են մնում նրա որդիները։ Այժմ հավատարմության քննությունը պետք է անցնի օդաչու Իմանտը, որն անսպասելիորեն դարձել է նրա ամենամտերիմ մարդը[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակվելինա Լիվմանե – Մարգարիտա
  • Անդրիս ԲերզինշԻմանտս
  • Յանիս Զարինշ – Զամբերգս
  • Ինարա Կալնարայա – Բերզինյա
  • Ուլդիս Դուկաս – Անդրիս
  • Ուլդիս ՊուցիտիսՍտոուքս
  • Իլզե Վազդիկա – Ստուկանե
  • Վիզմա Կալմե – Լենա
  • Բերտուլիս Պիզիչ – Մարիս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Գրիգորի Կանովիչ, Իսահակ Ֆրիդբերգ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
  • Բեմադրող օպերատոր՝ Մարտինշ Կլեյնս
  • Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
  • Բեմադրող նկարիչ՝ Իևա Ռոմանովա
  • Հնչյունային օպերատոր՝ Ա. Պատրիկեևա
  • Ռեժիսոր՝ Ա. Ժուկովսկիս
  • Օպերատոր՝ Մ. Մեդնիս
  • Կոստյումների նկարիչ՝ Ս. Դեկսնե
  • Նկարիչ-գրիմարար՝ Ռ․ Աբոլտինյա
  • Մոնտաժող՝ Լ. Բալինա
  • Խմբագիր՝ Ա. Բրոկս
  • Երաժշտական խմբագիր՝ Ն. Զոլոտոնոս
  • Տնօրեն՝ Գեորգ Բլումենտալ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մաղթիր ինձ թռիչքի համար աննպաստ եղանակ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Noveli man lidojumam nelabveligu laiku». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  3. «Մաղթիր ինձ թռիչքի համար աննպաստ եղանակ» ֆիլմը kinopoisk.ru կայքում