Ուիլյամ Ռաթյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Ռաթյե
Ծնվել էհուլիսի 1, 1945(1945-07-01)[1]
Սաութ Բենդ (Ինդիանա), Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 24, 2012(2012-05-24)[2][1] (66 տարեկանում)
Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[3]
Մասնագիտությունմարդաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Արիզոնայի համալսարան և Ստենֆորդի համալսարան
Ալմա մատերՀարվարդի համալսարան

Ուիլյամ Լոուրենս Ռաթյե, (անգլ.՝ William Laurens Rathje, հուլիսի 1, 1945(1945-07-01)[1], Սաութ Բենդ (Ինդիանա), Ինդիանա, ԱՄՆ - մայիսի 24, 2012(2012-05-24)[2][1], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի հնագետ։ Ռաթյեն Արիզոնայի համալսարանի մարդաբանության պատվավոր պրոֆեսոր, համագործակցում էր Մարդաբանության կիրառական հետազոտությունների գործակալության հետ և մարդաբանական գիտությունների խորհրդատու–դասասոս էր Սթենֆորդի համալսարանում։ Նա Թուսոնյան աղբի նախագծի երկարամյա ղեկավարն էր։ Ծրագրի շրջանակներում դաշտային հետազոտությունների միջոցով ուսումնասիրվում էին աղբանետման միտումները Թուսոնում (Արիզոնա), և այլ աղբավայրերում՝ հիմնադրելով նոր ոլորտ, որն այժմ կոչվում է Գարբոլոգիա[4]։

«Մարդուն ճանաչելու միակ միջոցն է՝ իմանալ, թե ինչ է նա թափում», - ասում էր Ռաթյեն:

Իլինոյս նահանգի Ուիթն քաղաքում ծնված Ռաթյեն 1967 թվականին ավարտել է Արիզոնայի համալսարանը։ 1971 թվականին Հարվարդի համալսարանում Ռաթյեն ստացել է մարդաբանության բնագավառում իմաստասիրության դոկտորի գիտական կոչում: Նույն տարում նա վերադառնում է Արիզոնայի համալսարան որպես մարդաբանության կրտսեր դասախոս: Ռաթյեի դասավանդման մեթոդները և անձնական խարիզման գրավում էին ուսանողներին, ինչի շնորհիվ նրանք ակտիվորեն ներգրավվում էին համալսարանի հետազոտական աշխատանքներում։ Նրա ակադեմիական հետաքրքրություններն են եղել հնագիտությունը, վաղ քաղաքակրթությունները, նյութական մշակույթի ժամանակակից ուսումնասիրությունները և Մեզոամերիկան:

Լոս Մուռսիելագո, Մայաների գերագույն իշխանի բնակավայր Կոսումել կղզում

Առաջին անգամ նա հայտնի դարձավ որպես National Geographic ամսագրի կողմից ֆինանսավորվող Քոզումել հնագիտական ծրագրի (Հարվարդ, Արիզոնայի համալսարան, փետրվար–հունիս 1973 թվական) համատնօրեն։ Գանգերի և առօրյա կյանքի վկայությունների հիման վրա բացահայտվեց Քոզումել կղզու նշանակությունը` որպես Յուտական թեկակղզում բնակվող մայաների և օլմեկների առևտրային կարևոր նավահանգիստի: Մայաների քաղաքակրթության վերելքի և անկման մոդելները հետագայում օգտագործվել են այլ քաղաքակրթությունների ճակատագրերը բացատրելու համար: Գիտակցումը, որ պեղած նյութի գրեթե ամբողջը կազմում էր այն, ինչը հնագույն մշակույթներն աղբանետել են, ուղղորդեց Ռաթյեին մտահանգելու, որ նույն գործիքակազմը կարելի է կիրառել մեր մշակույթի մասին տեղեկանալու համար։ Եվ նույն տարում նա նախաձեռնեց 1992 թվականինժամականակից աղբի ուսումնասիրության ծրագիր։[4]

1973 թվականին Արիզոնայի համալսարանում իր ուսանողների հետ Ռաթյեն սկսեց Թուսոնյան աղբի նախագիծը (Le Projét du Garbage) նախագիծը։ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության դրամաշնորհի շրջանակներում՝ Ռաթյեն և նրա ուսանող կամավորնները վերլուծեցին հետազոտվող թաղամասերից վերցված աղբը և հայտնաբերեցին շեղումները, հաճախ էական, այն տվյալների միջև, որոնք մարդիկ հայտնել էին հարցման ընթացքում, և այն փաստերի միջև, որոնք իրականում հայտնաբերվել էին: 1987 թվականին ծրագիրն ընդլայնվեց՝ ներառելով աղբավայրեր, պարզելու համար, թե ինչ են դրանք պարունակում և ինչպես են դրանցում առկա նյութերը իրենց դրսևորում։ Ռաթյերի ծրագրիրն արդյունքում ազդեց հնագիտությունից հեռու գտնվող ոլորտների վրա, ինչպիսիք են՝ սնունդ, դիետա, սննդի կորուստ, վտանգավոր թափոնների հեռացում, վերամշակում, ինչպես նաև թափոնների կառավարում[4][5][6]։

1990 թվականին Գիտության առաջընթացին աջակցության ամերիկյան ասոցիացիայի կողմից Ռաթյեն արժանացել է Գիտության և տեխնիկայի հանրային ընկալման համար մրցանակի՝ «հանրության կողմից գիտության և հասարակության վրա նրա ազդեցության ընկալման գործում նորարարական ներդրման համար` իր «Աղբի նախագիծը» ստեղծագործական աշխատանքով ցույց տալով, թե ինչպես գիտական մեթոդը կարող է վավերացնել խնդիրներ և սահմանել լուծումներ» ձևակերպմամբ: 1992 թվականին Ամերիկյան մարդաբանության ասոցիացիայի կողմից նրան է շնորհվել Սոլոմ Թ. Քիմբալի անվան Հասարակական և կիրառական մարդաբանության մրցանակը։

Բազմաթիվ ակադեմիական ամսագրերի համար հոդվածներ գրելուց բացի՝ Ռաթյեն նաև մի քանի հոդված է գրել հանրահայտ ամսագրերի համար: 1992 թվականին նա համագործակցում է The Atlantic ամսագրի խմբագիր Քալեն Մերֆիի հետ՝ «Աղբ. Աղբավայրերի հնագիտություն» գրելով բեսթ–սելլեր գիրքը: Նա հանդես է եկել որպես հաղորդավար «Աղբի մեր երկընտրանքը» համակարգչային ինտերակտիվ տեսանյութում, որը հանդիսանում է Ամերիկյան պատմության ազգային թանգարանի մշտական ​​ցուցադրություն: 1998 թվականին հրատարակվում է Ռոբերտ Մ. Լիլիենֆելդի հետ համատեղ գրված «Ավելի քիչ օգտագործեք անպետքությունները. Բնապահպանական լուծումներ՝ իմանալու ով ենք մենք իրակաում» գիրքը։[4][5][6]

2000–2010 թվականներին Ռաթյեն տեղափոխվում է Սթենֆորդ որպես հնագիտության ոլորտի գիտաշխատող։ 2010 թվականին նա վերադառնում է Թուսոն, որտեղ մահանում է 66 տարեկանում:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lowland Classic Maya Socio-Political Organization Degree and Form Through Time and Space. Thesis (PhD), Harvard University, 1971
  • A Study of Changing Pre-Columbian Commercial Systems, with Jeremy A Sabloff and Judith G Connor, Cambridge, Mass.: Peabody Museum of Archaeology and Ethnology, Harvard University, 1975. 0-87365-902-3
  • "Household Archaeology." with Richard R. Wilk, American Behavioral Scientist, 25. 6 (1982): 617–39.
  • Household Refuse Analysis: theory, method, and applications in social science, with Cheryl K Ritenbaugh and Projet du Garbàge. Beverly Hills, Calif.: Sage Publications, 1984. OCLC 16674732
  • Household Garbage and the Role of Packaging: the United States/Mexico City household refuse comparison, with Michael D. Reilly and Wilson W. Hughes. Tucson, Ariz.: Solid Waste Council of the Paper Industry, 1985. OCLC: 40356239
  • "Rubbish," Atlantic Monthly, (1989): 1–10.
  • "Once and Future Landfills," National Geographic, May 1991.
  • Rubbish!: The Archaeology of Garbage, New York: Harpercollins, 1992. 0-06-016603-7
  • Use Less Stuff: Environmentalism for Who We Really Are, with Robert M Lilienfeld, New York: Ballantine Pub. Group, 1998. 0-449-00168-7
  • "The Perfume of Garbage: Modernity and the Archaeological." Modernism/Modernity. 11. 1 (2004): 61–83.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 William L. Rathje 1945-2012University of Arizona.
  3. Record #16959438j // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  4. 4,0 4,1 4,2 4,3 William L. Rathje: 1945-2012, The University of Arizona, June 5, 2012 [1]
  5. 5,0 5,1 https://www.nytimes.com/1992/07/05/books/we-are-what-we-throw-away.html
  6. 6,0 6,1 "Truth in Garbage," Time Magazine, January 26, 1976, accessed November 29, 2007