Ուիլլիամ Լիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլլիամ Լիլեր
William Liller
Ծնվել է 1927
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Հարվարդի համալսարան
Ալմա մատեր Միչիգանի համալսարան
Պարգևներ Գուգենհայմի կրթաթոշակ

Ուիլլիամ Լիլեր (անգլ.՝ William Liller, 1927), ամերիկացի աստղագետ, աշխատել է Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանում։ Ավարտել է Միչիգանի համալսարանը և դասավանդել աստղագիտություն Հարվարդի համալսարանում։

Հայտնագործել է երկու աստերոիդ, մի քանի նոր աստղեր և C/1988 A1 (Լիլեր) գիսաստղը[1][2]։

Հրապարակել է մի քանի աստղագիտության հանրամատչելի գրքեր։ Ուլլիամ Լիլերը հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության, Ամերիկյան աստղագիտական միության, Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի և Ամերիկյան փոփոխական աստղերի դիտարկողների միության անդամ։ Նրան նաև շնորհվել է Գուգենհեյմի կրթաթոշակ

Լիլերի պատվին է անվանվել 3222 համարը կրող աստերոիդը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers (Alphabetically)»։ Minor Planet Center։ Վերցված է 25 November 2015 
  2. «JPL Small-Body Database Browser: C/1988 A1 (Liller)»։ Jet Propulsion Laboratory։ Վերցված է 20 July 2016 
  3. «3222 Liller (1983 NJ)»։ Minor Planet Center։ Վերցված է 25 November 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]