Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և կազմակերպություն
Կազմված էVíctor M. Blanco Telescope?, Wisconsin H-Alpha Mapper?, Southern Astrophysical Research Telescope?, PROMPT Telescopes? և Southern Photometric Local Universe Survey Telescope?
Մասն էGlobal Oscillations Network Group?
ԿառավարողAssociation of Universities for Research in Astronomy?
ՍեփականատերNOIRLab?
Աստղադիտարանի կոդ807
Երկիր Չիլի[1]
ՎայրԿոկիմբո
ԲԾՄ2207 մետր
Կայքnoirlab.edu/public/programs/ctio/(անգլ.)
 CTIO Վիքիպահեստում

Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան (անգլ.՝ Cerro Tololo Inter-American Observatory, աստղադիտարանի կոդերը` — «807» և «I02») (CTIO), աստղադիտարան Չիլիում, աստղադիտական գործիքների և աստղադիտակների համալիր։ Աստղադիտարանը տեղաբաշխված է Լա-Սերենա քաղաքից 80 կմ արևելք և Լա Սիլյայի աստղադիտարանից 100 կմ հարավ։

Աստղադիտարանի տեղը որոշել է չիլիացի և ամերիկացի աստղագետների խումբը 1959 թվականին, և այն ընտրվել է աստղադիտարանի կառուցման նպատակով 1962 թվականին[2][3]։ Շինարարությունը սկսվել է 1963 թվականին, իսկ պարբերական աստղագիտական դիտարկումները սկսվել են 1965 թվականից[4]։ Մեծ շինությունների կառուցումը ավարտվել է Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակի մասնաշենքի ավարտին 1974 թվականին, սակայն ավելի փոքր մասնաշենքեր կառուցվել են նաև դրանից հետո։ Սերո Տոլոլոն դեռևս զարգացող աստղադիտարան է, և այստեղ կառուցվում են նոր մասնաշենքեր և տեղադրվում են նոր գործիքներ։

Հիմնական գործիքներն են 4-մետրանոց Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակը և 4,1-մետրանոց SOAR (Southern Astrophysical Research), որը գործարկվել է 2004 թվականի ապրիլին։

Հայտնաբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերված աստերոիդներ։ 5
(87269) 2000 OO67 29 հուլիսի 2000
(87555) 2000 QB243 25 օգոստոսի 2000
(88611) Տեհարոնհիյավակո 20 օգոստոսի 2001
(134210) 2005 PQ21 9 օգոստոսի 2005
(139775) 2001 QG298 19 օգոստոսի 2001

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. Moreno H. (1990)։ «Chilean Astronomers and the Birth of Cerro Tololo»։ Revista Mexicana de Astronomia y Astrofisica 21: 683։ Bibcode:1990RMxAA..21..683M 
  3. «CTIO History | CTIO»։ Cerro Tololo Inter-American Observatory։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-11-ին։ Վերցված է 2012-02-01 
  4. «OBSERVATORY REPORT: Kitt Peak-Cerro Tololo Inter-American»։ Astronomical Journal 71: 229։ 1966։ Bibcode:1966AJ.....71..229.։ doi:10.1086/109912 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]