Ուիլիամ Ուեբսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլիամ Ուեբսթեր
Williamwebster.jpg
Ծնվել է մարտի 6, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}}) (93 տարեկան)
Ծննդավայր Սենթ Լուիս, Միսսուրի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Ամհերստի քոլեջ և Washington University School of Law
Մասնագիտություն սպա, դատավոր և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններ Director of the Federal Bureau of Investigation և Director of Central Intelligence
Քաղաքական կուսակցություն ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան
William H. Webster Վիքիպահեստում

Ուիլիամ Հեջքոկ Ուեբսթեր (անգլ.՝ William Hedgcock Webster, մարտի 6, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}}), Սենթ Լուիս, Միսսուրի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի պետական գործիչ, 1978-1987 թվականներին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն, 1987-1991 թվականներին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, Ուեբսթերը հանդիսանում է ԱՄՆ-ի պատմության մեջ միակ մարդը ով գլխավորել է և՛ ՀԴԲ-ն, և՛ ԿՀՎ-ն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սենթ Լուիսում, 1947 թվականին ավարտել է Ամհերստի քոլեջ (Մասսաչուսեթս), ստանալով արվեստի բակալավրի աստիճան: 1949 թվականին ավարտել է Սենթ Լուիսի Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել իրավաբանության դոկտորի աստիճան: Ամհերստի քոլեջի պատվավոր դոկտոր (1975):

1943-1946 թվականներին եղել է ԱՄՆ ՌԾՆ լեյտենանտ: 1951-1952 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ ևս եղել է ՌԾՆ-ում կրկին որպես լեյտնանտ:

1949-1959 թվականներին (ընդմիջումով) Սենթ Լուիսում զբաղվել է մասնավոր իրավաբանական գործունեությամբ:

1960-1961 թվականներին եղել է Միսսուրի նահանգի արևելյան շրջանի դատախազ: Հետո վերադարձել է իր մասնավոր իրավաբանական գործունեությանը:

1964-1969 թվականներին եղել է Միսսուրի նահանգի օրինականության պահպանման վերահսկողության պալատի անդամ:

1970-1973 թվականներին եղել է Միսսուրիի արևելյան շրջանի շրջանային դատավոր:

1973-1978 թվականներին եղել է 8-րդ դատական շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր:

1976 թվականի փետրվարի 23-ից 1987 թվականի մայիսի 25-ը եղել է ՀԴԲ տնօրեն:

1987 թվականի մարտի 3-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը Ուեբսթերին նշանակել է Կենտրոնական հետախուզության տնօրեն և Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար, մայիսի 19-ին հաստատվել է սենատի կողմից, իսկ մայիսի 26-ին անցել է պաշտոնավարման: Գլխավորել է ԿՀՎ-ն մինչև 1991 թվականի օգոստոսի 31-ը:

1991 թվականի մայիսի 8-ին ԿՀՎ տնօրենի պաշտոնից անցել է թոշակի, միաժամանակ նախագահ Բուշի անձնական խնդրանքով շարունակել է պաշտոնավարել մինչև օգոստոսի 31-ը:

Թոշակի անցնելուց հետո վերադառնում է մասնավոր փաստաբանական աշխատանքի: Աշխատել է Վաշինգտոնում գտնվող Milbank, Tweed, Hadley & McCloy փաստաբանական ընկերությունում, որտեղ մասնագիտացել է արբիտրաժի, հաշտարարության և ներքին հետաքննության ոլորտներում:

2002 թվականի մարտից հանդիսանում է Homeland Security Advisory Council-ի նախագահ[1]:

Ուեբսթերը հանդիսանում է Ամերիակայի փաստաբանների ասոցիացիայի անդամ, հանդիսանում է Ամերիկյան իրավունքի ինստիտուտի խորհրդի անդամ, Order of the Coif համայնքի անդամ, Սենթ Լուիսի փաստաբանների կոլեգիայի անդամ և Psi Upsilon եղբայրության անդամ: Բացի այդ նա զբաղեցրել է կորպորատիվ, բանկային և գործարար իրավունքի, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության նախագահի պաշտոնը: 2009 թվականին Ուեբսթերը նշանակվել է ՀԴԲ անկախ հետաքննությունների գործողությունների Ֆորտ-Հուդ բազայում մասսայական սպանությունների գործով ղեկավար[2]:

Ուիլիամ Ուեբսթերի անհատի հիման վրա (մտցածին ՀԴԲ տնօրեն Սթոդդարդ Տորսեն) 2013 թվականին նկարահանվել է Խաբեություն ամերիկյան ձևով քրեական տրագիկոմեդիան, աստեղ նրան մարմնավորել է Էմմիի մրցանակակիր Լուի Սի Քեյը:

Անձանկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Լեյն Ուեբսթերի հետ (մահացել է 1984 թվականին), նրանց ամուսնությունը ձգվեց 34 տարի, Ուեբսթերները ունեն երեք երեխա: 1990 թվականին ամուսնանում է երկրորդ անգամ Լինդե Քլագսթոնի հետ, Ուեբսթեր ամուսնինները ապրում են Վաշինգտոնում, Կոլումբիա շրջան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]