Ուեսլի Շուլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուեսլի Շուլց
The Lumineers 930 Club Washington DC August 2012.jpg
Շուլցի ելույթը 2012 թվականի օգոստոսի 2-ին
Բնօրինակ անունանգլ.՝ Wesley Keith Schultz
Ի ծնե անունՈւեսլի Քիթ Շուլց
Ծնվել էդեկտեմբերի 30, 1982 (38 տարեկան)
Ռամզի, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունկիթառահար, երգիչ և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներ
Գործունեություն2005-այժմ
ԿրթությունUniversity of Richmond? և Ramsey High School?
ԱնդամակցությունThe Lumineers
Կայքthelumineers.com
Wesley Schultz Վիքիպահեստում

Ուեսլի Քիթ Շուլց (անգլ.՝ Wesley Keith Schultz, դեկտեմբերի 30, 1982(1982-12-30)[1])[2], ամերիկյան The Lumineers ֆոլկ ռոք խմբի կիթառահար և գլխավոր վոկալիստ։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուլցը մեծացել է Նյու Ջերսի նահանգի Ռամզի քաղաքում[3] և հաճախել է Ռամզիի ավագ դպրոցը[4], իսկ հետո՝ Ռիչմոնդի համալսարանը[5][6]։ Այն ժամանակ, երբ The Lumineers-ը թողարկել են իրենց առաջին ալբոմը, նրանց մամլո թողարկումն ընդգծել է այն փաստը, որ Շուլցն 9 տարեկան հասակում մեջբերվել է Նյու Յորք Թայմս ամսագրի 1992 թվականի պատմության մեջ[3]։ Այդ պատմության մեջ (Դենիս Քոբրեյի պրոֆիլը, որը շրջագայել է տարրական դպրոցում, դասական երգահաններին նմանակելով, երեխաներին դասական երաժշտության հետ ծանոթացնելու համար) 9-ամյա Շուլցը մեջբերվել է այսպես․ «Ես շատ ժամանակ են ծախսել նկարներիս վրա, և դա իմ մոտ լավ է ստացվում, քանի որ ես շատ եմ դրանով զբաղվել»[7]։

Ռամզիում Շուլցի լավագույն ընկերը Ջոշ Ֆրեյթսն էր[8]։ 19-ամյա Ֆրեյթսը մահացել է 2002 թվականին թմրանյութերի չափից մեծ դոզայի պատճառով[8]։ Ջոշի մահվանից հետո Շուլցը կապվել է Ջոշի կրտսեր եղբոր՝ թմբկահար Ջերեմի Ֆրեյթսի հետ, և նրանք երկուսով «մխիթարություն են գտել երաժշտության մեջ՝ երգեր հորինելով և համերգներ ձեռնարկելով ամբողջ Նյու Յորքում»[9]։ Նրանք շրջագայել են տարբեր անվանումների տակ, ներառյալ Ուեսլի Ջերեմին (անգլ.՝ Wesley Jeremiah) և թողարկել են նույնանուն մինի ալբոմը, որը ներառել է The Lumineers-ի ապագա՝ «Flowers In Your Hair» և «Darlene» երգերը։

Նյու Յորքում իրենց խմբի սահմանափակ հաջողությունից հիասթափված և կյանքի բարձր արժեքի դեմ պայքարում, Շուլցը և Ֆրեյթսը որոշել են տեղափոխվել Դենվեր, որտեղ նրանք կարող էին ավելի շատ ժամանակ նվիրել իրենց երաժշտությանը և շրջագայելուն[3]։ Դենվեր ժամանելուն պես նրանք Քրեյգսլիստում գովազդ են տեղադրել դասական թավջութակահար գտնելու համար[8][9]։ Նեյլա Պերկարեկը պատասխանել է նրանց գովազդին և վերջիվերջո դարձել The Lumineers խմբի երրորդ անդամը[8][9]։ Ամբողջ հաջորդ տարի տրիոն համերգներով հանդես էր գալիս Դենվերով և իր հաշվին գաստրոլներով հանդես էր գալիս ամբողջ երկրով[8]։

2012 թվականին The Lumineers-ը թողարկել են իրենց առաջին ալբոմը՝ «The Lumineers»-ը։ Այդ ալբոմից երեք երգերը (Շուլցի և Ֆրեյթսի համահեղինակությամբ)՝ «Ho Hey»-ը, «Stubborn Love»-ը և «Submarines»-ն, ընդգրկվել են չարթերում։

2013 թվականին խումբը թողարկել է իրենց նույնանուն ալբոմի դելյուքս հրատարակությունը։ Այն ներառել է 5 բոնուս թրեքներ, տեսաձայնագրությունների ավելի քան 25 րոպե և 28 էջից բաղկացած գրքույկ։

2016 թվականին Շուլցը երգել է «Honey Pie» երգը «Beat Bugs»-ի 12b սերիայում։

Նույն թվականին The Lumineers-ը թողարկել է «Cleopatra» ալբոմը։ Երգերը գրվել են առաջին ալբոմի՝ «The Lumineers»-ի թողարկումից չորս տարի հետո[10]։

Ուեսլի Շուլցը նշում է, որ «Bob Dylan», «Born in the U.S.A.», «Greatest Hits», «Sand in the Vaseline», «Exile on Main St.» և The Future» ալբոմները հատուկ ազդեցություն են ունեցել նրա երաժշտության վրա[11][12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսլի Շուլց

The Lumineers խմբի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայն

  • The Lumineers World Tour (2012-2013)
  • Cleopatra World Tour (2016-2017)
  • III: The World Tour (2019-2020)

Բացող ելույթ

  • The Joshua Tree Tour 2017 (2017)

Երգերի հեղինակության իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Արտիստ Երգ Համահեղինակ Բարձրագույն

դիրք ԱՄՆ-ում

Բարձրագույն

դիրք Մեծ Բրիտանիայում

2012 The Lumineers «Ho Hey» Ջերեմի Ֆրեյթս 3[13] 8[14]
2012 The Lumineers «Stubborn Love» Ջերեմի Ֆրեյթս 70

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. Kent Richard (2012-12-24)։ «Celeb birthdays for the week of Dec. 30-Jan. 5 | wfaa.com Dallas - Fort Worth»։ Wfaa.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-23-ին։ Վերցված է 2014-04-21 
  3. 3,0 3,1 3,2 Staff. "The Lumineers: Chasing Big Dreams Out West", NPR, May 26, 2012. Accessed November 14, 2012
  4. Mazzola, Jessica. "Lumineers featured on The Colbert Report; Band talks about moving from Ramsey to Brooklyn to Colorado.", Ramsey Patch, July 31, 2013. Accessed October 19, 2017. "Wesley Schultz and Jeremiah Fraites, both Ramsey High School grads, answered questions on the show about how the band started out, and why they chose to move to Colorado."
  5. «Why The Lumineers Don't Eat At T.G.I. Friday's | Your Hub for Southern Culture»։ Thedailysouth.southernliving.com։ 2012-10-24։ Վերցված է 2014-04-21 
  6. Aberback, Brian. "Ramsey's Lumineers Receive Grammy Nods; Acoustic Folk-Pop Band nominated for Best New Artist and Best Americana Album has roots in the borough", Ramsey Patch, December 21, 2012. Accessed October 19, 2017. "'As musicians, you can't concern yourselves with awards and things that are out of your control,' Schultz, a 2001 Ramsey High School grad said.... Schultz said he did not know Jeremiah Fraites well in high school but the two became good friends and songwriting partners after Schultz returned to Ramsey from college."
  7. Valerie Cruice, "On Tour With a Thoroughly Modern Beethoven", The New York Times, March 15, 1992.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 McDermott, Maeve. "Meet roots rockers The Lumineers", USA Today, June 24, 2012.
  9. 9,0 9,1 9,2 «The Lumineers Biography from their website.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-25-ին։ Վերցված է 2020-05-30 
  10. Schultz, Wesley. 29 Apr. 2016. , www.youtube.com/watch?v=nZSGAmEiQgs&t=117s. Accessed 4 Aug. 2018.
  11. Bang Showbiz (հոկտեմբերի 16, 2012)։ Jeremiah Fraites – The Lumineers' diverse influences։ Contactmusic։ Վերցված է ապրիլի 21, 2014 
  12. Mateer Chris (մարտի 26, 2012)։ «A Chat With Wesley Keith Of The Lumineers, Hear The New Album Now!»։ Uprooted Music Revue։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-29-ին։ Վերցված է ապրիլի 15, 2015 
  13. Billboard.com
  14. Official Chart Company

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]