The Lumineers

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Lumineers
Ժանրերֆոլկ ռոք
Գործունեություն2005[1]
ԼեյբլDualtone Records? և Dine Alone Records?
Կայքthelumineers.com
 The Lumineers Վիքիպահեստում

The Lumineers, ամերիկյան ֆոլկ ռոք խումբ, որը ստեղծվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Խմբի հիմնադիրներն են Ուեսլի Շուլցը (վոկալ, կիթառ) և Ջերեմի Ֆրայթսը (հարվածային գործիքներ)։ Շուլցը և Ֆրայթսը 2005 թվականին սկսել են միասին ստեղծագործել և համերգներ տալ Նյու Ջերսի նահանգի Ռեմսի արվարձանում։ Թավջութակահար և վոկալիստ Նեյլա Փեքարեքը միացել է խմբին 2010-ական թվականներին[2]։ Խմբի ստեղծագործած երաժշտության վրա մեծ ազդեցություն են թողել Բրյուս Սպրինգստինը, Բոբ Դիլանը և Թոմ Փեթթին[3][4][5]։ Նրանց ամբողջ աշխարհում ճանաչում են իրենց աշխույժ կենդանի համերգներով և միջազգային մի քանի հիթերով, ինչպիսիք են օրինակ «Ho Hey», «Stubborn Love», «Ophelia» և «Cleopatra» երգերը։ Խումբը դարձել է ԱՄՆ-ի առաջատար խմբերից մեկը։

The Lumineers-ը ԱՄՆ-ի Dualtone Records ձայնագրման ստուդիայում թողարկել է երկու ալբոմ։ Նրանց առաջին ալբոմը, որի անվանումը համընկնում էր խմբի անվանման հետ՝ «The Lumineers», թողարկվել է 2012 թվականին և Billboard 200-ում զաբղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Նրանց երկրորդ ալբոմը՝ «Cleopatra»-ն[6][7] թողարկվել է 2016 թվականին և Billboard 200-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8][9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002–2010 թվականներ. Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Շուլցը և Ֆրայթսը սկզբում սկսեցին համագործակցել, միասին երգեր գրել և Նյու Յորքում հանդես գալ, նրանք դա անում էին տարբեր անունների տակ, ինչպես օրինակ Free Beer, 6Cheek և Wesley Jeremiah[10]: Ֆրայթսը ասել է.

Երբ Ուեսը և ես հանդիպեցինք, մեր խմբի առաջին անունը Free Beer էր։ Այն սկզբում լուրջ չէր։ Մենք մի թույլ խումբ էինք, որ անում էր սարսափելի քավեր տարբերակներ։ Բայց մենք դանդաղորեն սկսեցինք գրել մեր սեփական երգերը։ Մենք գրում էինք ամեն ինչ՝ հարդ ռոք, էլեկտրական երաժշտություն։ Մենք կենտրոնացած չէինք որևէ բանի վրա։ Մեր արածը ուղղակի խառնաշփոթ էր[11]։

2012–2013 թվականներ. The Lumineers[խմբագրել | խմբագրել կոդը]

The Lumineers-ը փորձում էր Նյու Յորքում հաջողության հասնել։ 2009 թվականին Ֆրայթսը և Շուլցը որոշեցին տեղափոխվել Դենվեր[11][12]։ 2010 թվականին նրանք հանդիպեցին թավջութակահար Նեյլա Փեքարեքին[13][14][15]։ Չնայած Փեքարեքը նոր էր ավարտել քոլեջը և որոշել էր դառնալ երաժշտության ուսուցչուհի, նա հանկարծակի տեսել էր Շուլցի և Ֆրայթսի հայտարարությունը, որում պահանջվում էր թավջութակահար։ Նեյլան այդպես հայտնվում է խմբի կազմում[16][17][18]։

Որպես երեք անդամ ունեցող խումբ՝ The Lumineers խումբը հանդիպում է Մաքսվել Հյուգսի հետ Դենվերում մի բացօթյա միջոցառման ժամանակ[19]։ Նա առաջարկում է միանալ խմբին՝ որպես մանդոլին նվագող[19]։ Նա այդպիսով սկսեց հանդես գալ խմբի հետ՝ որպես չորրորդ ոչ պաշտոնական անդամ, և իր ներդրումն ունեցավ խմբի դեբյուտային ալբոմի ստեղծման մեջ։ Սակայն խմբին հարկավոր չէր չորրորդ անդամ, և նրանք բաժանվեցին։

2011 թվականի գարնանը խումբը պայմանագիր կնքեց Onto Entertainment-ի հետ, որը հովանավորեց խմբին Սիեթլի Bear Creek Studio-ում պրոդյուսեր Ռայան Հեդլոքի հետ նոր ալբոմ ձայնագրելու համար[20][21]։

2011 թվականի ձմռանը խմբի առաջին սինգլը՝ «Ho Hey»-ը օգտագործվեց ամերիկյան CW հեռուստաալիքի Դիքսիի սիրտը (Hart of Dixie ) ֆիլմի առաջին եթերաշրջանի վերջում։ 2012 թվականի հունվարին Ջոն Ռիչարդսը՝ Սիեթլի KEXP-FM-ի DJ-ը բազմաթիվ ձայնասկավառակների մեջ հայտնաբերեց The Lumineers-ի «Ho Hey» երգը, մեկ շաբաթ ամեն օր նվագեց այն և կոչեց 2012 թվականի լավագույն երգ։ Այդ ամիս խմբին Dualtone Records ձայնագրման ընկերությունը առաջարկեց համագործակցել[22][23]։

The Lumineers ալբոմը թողարկվեց 2012 թվականի ապրիլի 3-ին Dualtone Records-ում[24][25]։ Խումբն ընդհանուր առմամբ արժանացավ դրական քննադատության[25][26]։ Metacritic-ը խմբին տվել է 72 միավոր, որը դրական արդյունք է։ Musicperk.com-ը ալբոմը գնահատել է10-ից 8 միավոր՝ մեկնաբանելով. «Եզակի լինելու կայծն իրոք գոյություն ունի»։ 2012 թվականին խումբը շարունակեց ճանաչում ձեռք բերել։ Նրանց դեբյուտային ալբոմը Billboard 200-ում արժանացավ 2-րդ հորիզոնականին[27]։

2012 թվականի հունիսին ալբոմի առաջին սինգլը՝ «Ho Hey»-ը, Billboard Hot 100-ում զբաղեցրել էի 90-րդ հորիզոնականը, սակայն ավելի ուշ այդ նույն չարթում հասել էր 3-րդ հորիզոնականին[28]։ Ինչ վերաբերում է 2017 թվականին, թրեքը արդեն վաճառվել է հինգ միլիոն օրինակով[29][30]։ Հունիսի 30-ին «Ho Hey»-ը Triple A radio-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և մնաց այդ հորիզոնականում երկու շաբաթ։ Սինգլը առաջինն էր նաև միջազգային չարթերում[31][32][33]։

2012 թվականի նոյեմբերի 23-ին The Lumineers-ը թողարկեց «Winter» մինի ալբոմը[34]։ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին The Lumineers-ը շահեց 2 Գրեմմի մրցանակ՝ որպես լավագույն նոր արտիստ և լավագույն ամերիկյան ալբոմ[35]։ Խմբի երկրորդ սինգլը՝ «Stubborn Love»-ը, Adult Alternative Songs չարթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[36][37]։ 2013 թվականի հուլիսի 30-ին թողարկվեց խմբի երրորդ սինգլը՝ «Submarines»-ը։ Խմբի մի քանի այլ երգեր, այդ թվում «Scotland» երգը, օգտագործվեցին «Թագավորությունը» հեռուստասերիալում[38]։

Cleopatra ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրայթսը և Շուլցը գրել են «The Hanging Tree» երգի երաժշտությունը[39][40]։ Այդ երգը հետագայում օգտագործվել է «Քաղցած խաղեր» ֆիլմի երրորդ մասում, որտեղ այն հնչել է դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի կարմամբ[41]։ Երգը թողարկումից անմիջապես հետո Ավստրալիայի, Միացյալ նահանգների և Միացյալ Թագավորության չարթերում ընդգրկվեց թոփ 40 սինգլների շարքում[42][43][44][45][46]։

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ The Lumineers-ը սկսել են աշխատել իրենց երկրորդ ալբոմի վրա։ Այն թողարկվեց 2016 թվականի ապրիլի 8-ին։ Ալբոմի կազմի վրա 1917 թվականի «Կլեոպատրա» ֆիլմի դերասանուհի Թեդա Բարայի լուսանկարն է։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Ophelia»-ն թողարկվեց 2016 թվականի փետրվարի 5-ին և շատ արագ զբաղեցրեց Triple A չարտի առաջին հորիզոնականը և մնաց այդտեղ մոտ 13 շաբաթ։ Alternative radio-ում սինգլը նույնպես առաջին տեղում էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #102623543X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  4. http://www.officialcharts.com/chart-news/official-americana-albums-chart-turns-1-the-official-top-10-biggest-americana-albums-of-2016-revealed__18044/
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  6. http://www.billboard.com/articles/columns/rock/7669028/lumineers-arena-tour-new-music-interview
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  8. https://musicvein.co.uk/2016/02/16/the-lumineers-sell-out-uk-tour-in-less-than-24hrs/
  9. http://dinealonerecords.com/news/the-lumineers-self-titled-debut-lp-hits-triple-platinum-in-canada/
  10. Laudadio, Marisa (2013 թ․ հունվարի 19). «Five Things to Know About The Lumineers». People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  11. 11,0 11,1 Kot, Greg (2012 թ․ ապրիլի 12). «Lumineers specialize in audience participation». Chicago Tribune. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  12. Pareles, Jon (2013 թ․ փետրվարի 10). «Go West, Young Band». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  13. «Folk-Rock Trio Discuss Their 2012 Self-Titled Album, Performing Live and Perform a Brief Acoustic Set». Grammy. 2012 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  14. «The Lumineers Biography». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  15. Gardner, Eriq (2014 թ․ մայիսի 29). «Hollywood Docket: Lumineers Ex-Member; Rocky Top, Tennessee; 'Rambo Knives'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  16. McDermott, Maeve (2012 թ․ հունիսի 17). «Meet roots rockers The Lumineers». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  17. Leggett, Steve. «The Lumineers: Biography». AllMusic. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  18. Murphy, Tom (2012 թ․ մայիսի 10). «The Lumineers shed light on Denver and their evolving sound». Westword. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  19. 19,0 19,1 Walsh, Cory (2013 թ․ հոկտեմբերի 15). «Former Lumineer Maxwell Hughes to show off solo acoustic skills». Missoulian. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  20. «The Lumineers Credits». AllMusic. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  22. Morris, Christopher (2012 թ․ սեպտեմբերի 22). «Band shines on slow road». Variety. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  23. Sommer, Jason (2012 թ․ հունվարի 6). «"Ho Hey" – The Lumineers». The Valut. Bark. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  24. «The Lumineers On 'World Cafe: Next'». World Cafe: Next. NPR. 2012 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  25. 25,0 25,1 «The Lumineers — The Lumineers». Metacritic. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  26. Asok, Abhijith (2013 թ․ հունվարի 29). «The Lumineers». Musicperk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  27. «The Lumineers - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  28. Bentley, Tiffany (2013 թ․ մայիսի 31). «The Lumineers Solider On Through Bloody Stage Occurrence During a Live Set». Headline & Global News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  29. Rogers, Ray (2013 թ․ մայիսի 18). «The Lumineers' Neyla Pekarek Talks 'Ho Hey,' Jack White & Auto-Tune in Billboard Music Awards Q&A». Billboard. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  30. https://www.facebook.com/notes/virgin-mobile-south-africa/the-lumineers-confirmed-for-first-ever-sa-tour/910948642264965/
  31. «Adult Alternative Songs - 2012 Archive». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  32. «Alternative Songs - Week of September 29, 2012». Billboard. 2012 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  33. «Alternative Songs - Week of October 6, 2012». Billboard. 2012 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  34. Ehrlich, Brenna (2012 թ․ հոկտեմբերի 2). «Spotify Tells Us What New Yorkers Are Listening to While They're Ignoring Each Other on the Subway». Music Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  35. «Winter EP». AllMusic. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  36. «Chart Highlights: The Lumineers Shine Atop Adult Pop Songs». Billboard. 2012 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  37. «Adult Pop Songs - 2013 Archive». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  38. «Adult Alternative Songs - 2013 Archive». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  39. Brandle, Lars (2014 թ․ նոյեմբերի 30). «Jennifer Lawrence's 'The Hanging Tree' Nabs Top 20 Debuts in U.K., Australia». Billboard. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  40. Weber, Lindsey (2014 թ․ նոյեմբերի 24). «What Is the Origin of Mockingjay's Haunting Song, 'The Hanging Tree'?». Vulture. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  41. :Merry, Stephanie (2014 թ․ դեկտեմբերի 1). «Jennifer Lawrence: A reluctant pop star hits the charts with 'The Hanging Tree'». The Washington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  42. «The Hunger Games: Mockingjay Pt.1 (Original Motion Picture Score) by James Newton Howard». iTunes. Apple. 2014 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  43. «The Hunger Games: Mockingjay Pt. 1 (Original Motion Picture Soundtrack)». iTunes. 2014 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  44. Ryan, Gavin (2014 թ․ նոյեմբերի 29). «Taylor Swift Is Number 1 ARIA Single». Noise11. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  45. Deen, Sarah (2014 թ․ նոյեմբերի 27). «Jennifer Lawrence has entered the UK singles chart with The Hanging Tree». Metro. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  46. Caulfield, Keith; Trust, Gary (2014 թ․ նոյեմբերի 4). «Jennifer Lawrence Debuts on Hot 100: 'The Hanging Tree' Bows at No. 12». Billboard. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Lumineers» հոդվածին։