Ուենդի Հիլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուենդի Հիլերից)
Ուենդի Հիլլեր
Ծննդյան թիվ՝օգոստոսի 15, 1912(1912-08-15)[1][2][3][…]
Ծննդավայր՝Ստոկպորտ, Միացյալ Թագավորություն
Վախճանի թիվ՝մայիսի 14, 2003(2003-05-14)[2][4][4][…] (90 տարեկան)
Վախճանի վայր՝Բիկոնսֆիլդ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան[5] Բրիտանական Կայսրության շքանշանի սպա[5]
և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
IMDb։ID 0384908

Դամա Ուենդի Մարգարետ Հիլլեր (անգլ.՝ Dame Wendy Margaret Hiller, օգոստոսի 15, 1912(1912-08-15)[1][2][3][…], Ստոկպորտ, Միացյալ Թագավորություն - մայիսի 14, 2003(2003-05-14)[2][4][4][…], Բիկոնսֆիլդ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1959)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուենդի Մարգարետ Հիլլերը ծնվել է Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չեշիր կոմսության Ստոկպորտ քաղաքում՝ բամբակ արտադրողների՝ Ֆրենկ Ուոթկին Հիլերի և Մերի Սթոունի ընտանիքում։

Դերասանուհին իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1930-ական թվականների սկզբին՝ Մանչեստրում։ Առաջին հաջողությանը հասել է 1934 թվականին, որից հետո շատ է շրջագայել Անգլիայի թատրոններով։ 1935 թվականինն կայացել է նրա առաջնելույթը Լոնդոնի Վեստ Էնդում։ 11936 թվականին Ուենդի Հիլլերը համերգներով հանդես է եկել Նյու Յորքում, որտեղ նրան նկատել է Ջորջ Բեռնարդ Շոուն։ Բեռնարդ Շոուիին շատ դուր է եկել երիտասարդ դերասանուհու խաղը, և նա աղջկան հրավիրել է իր «Սուրբ Իոհաննա», «Պիգմալիոն» և «Մայոր Բարբարան» պիեսներում խաղալու։ Շոուն նաև պնդել է, որ դերասանուհին խաղա Էլիզա Դուլիտլի դերը 1938 թվականին էկրանավորված պիեսում, որի համար նա առաջին անգամ առաջադրվել է «Օսկար»–ի, ընդ որում, Հիլլերը դարձել է առաջին բրիտանացի դերասանուհին, որն առաջադրվել է այդ մրցանակին։ 1941 թվականին նա նկարահանվել է Բեռնարդ Շոուի պիեսի ևս մեկ էկրանավորումում՝ «Մայոր Բարբարան» ֆիլմում։ 1945 թվականին Հիլլերը հայտնվել է բրիտանական դասական «Ես գիտեմ ուր եմ գնում» կինոֆիլմում։

Հետագայում, գործունեության զարգացման հետ մեկտեղ, Ուենդի Հիլերը հայտնի է դարձել ինչպես Լոնդոնում, այնպես էլ Նյու Յորքում։ 1947 թվականին նա Բրոդվեյում հանդես է եկել «ժառանգորդուհի» պիեսում։

Չնայած կինոյում հաջող դերերին և Հոլիվուդի գայթակղիչ առաջարկներին, Ուենդի Հիլլերը, այնուամենայնիվ, շարունակում էր մնալ թատերական դերասանուհի՝ միայն երբեմն հայտնվելով կինոէկրաններին։ 1950-ական թվականներին Ուենդի Հիլլերը ուշագրավ դերեր է ունեցել «Կղզիներից արտաքսվածը» (1952), «Արժեքավոր ինչ-որ բան» (1957), «Ինչպես սպանել հարուստ քեռուն» (1957) ֆիլմերում, ինչպես նաև «Առանձին սեղանների մոտ» (1958) ֆիլմերում, որում խաղացած դերը նշվել է «Օսկար» մրցանակով որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Չնայած նման հաջողությանը, սառնասրտորեն է մոտեցել իր կինոդերերին և մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է․ «Այդ պատիվն ինձ համար կարևոր չէ․ խղճուկ կանխիկ փողեր՝ ահա թե ինչ է նշանակում այն ինձ համար»[6]։ Երրորդ անգամ նա «Օսկար»–ի է առաջադրվել 1967 թվականին՝ «Մարդը բոլոր ժամանակներում» ֆիլմում իր դերի համար։

1971 թվականին Ուենդի Հիլլերին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպայի կոչում, իսկ 1975 թվականին դարձել է այդ շքանշանի տիկին-հրամանատար։

1960 թվականին «Որդիներ և սիրեկաններ» ֆիլմում իշխող մոր դերի համար Ուենդի Հիլլերն առաջադրվել է BAFTA մրցանակի։ Արքայադուստր Դրագոմիրովայի դերը Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» վեպի Էկրանավորման մեջ (1974) նրան ավելի մեծ հաջողություն և երեկոյան բրիտանական կինոմրցանակ է բերել։ Հետագա տարիներին նրա մյուս ուշագրավ դերերից էին «Անիծյալների ճանապարհորդությունը» (1976) ֆիլմում Ռեբեկա Վայլերի և «Փիղ-մարդը» ֆիլմում (1980)՝ Լոնդոնի հոսպիտալում չար տիկնոջ դերերը։

Վերջին անգամ Արևմտյան Էնդում Հիլլերը հայտնվել է 1988 թվականին «Տիկին Դեյզի վարորդը» բեմադրությունում, իսկ նրա վերջին էկրանային դերը դարձել է Էլիս ֆոն Հոլզենդորֆը «Կոմսուհի Էլիը» ֆիլմում (1992)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Ուենդի Հիլլերն ամուսնացել է սցենարիստ Ռոնալդ Գոուի հետ, որը նրանից 15 տարով մեծ էր։ 1940-ական թվականների սկզբին զույգը տեղափոխվել է Բակինգեմշիր կոմսության Բիկոնսֆիլդ քաղաք, որտեղ ծնվել են նրանց երկու երեխաները՝ Էննը (1939-2006) և Էնթոնին (ծնվ. 1942) Ուենդի Հիլլերը վատառողջության պատճառով 1992 թվականին դադարեցրել է իր դերասանական գործունեությունը։ Հաջորդ տարի Հիլլերը բաժանվել է Ռոնալդ Գոուից։ Դերասանուհին մահացել է 2003 թվականի մայիսի 14-ին՝ 90 տարեկան հասակում, Բիկոնսֆիլդի իր տանը[7]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938, «Պիգմալիոն», Էլիզա Դուլիտլ
  • 1941, «Մայոր Բարբարան», մայոր Բարբարա
  • 1945, «Ես գիտեմ ուր եմ գնում», Ջոն Ուեբսթեր
  • 1952, «Կղզիներից արտաքսվածը», Տիկին Ալմայեր
  • 1957, «Ինչպես սպանել հարուստ քեռուն», Էդիտ Կլիտերբյորն
  • 1957  «Արժեքավոր ինչ-որ բան», Էլիզաբեթ Մակքենզի Նյուտոն
  • 1958, «Աառանձին սեղանների մոտ», Պետ Կուպեր
  • 1960, «Որդիներ և սիրեկաններ», Հերտրուդա Մորել
  • 1963, «Խաղալիքներ ձեղնահարկում», Աննա
  • 1966, «Մարդը բոլոր ժամանակներում», Էլիս Մուր
  • 1974, «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»», Դրագոմիրովա իշխանուհի
  • 1976, «Անիծյալների ճանապարհորդությունը», Ռեբեկա Վայլեր
  • 1980, «Փիղ մարդը», Մազերհեդ
  • 1982, «Սիրով զբաղվելով», Ուիննի Բեյթս
  • 1982, «Մեղադրանքի վկան», Ջանեթ Մակենզի
  • 1987, «Ջուդիթ Հիրնի միայնակ կիրքը», մորաքույր Դ’Արիս

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  6. That Honor, That Cash Արխիվացված 2013-08-27 Wayback Machine. Time magazine. 20 April 1959.
  7. Find A Grave
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուենդի Հիլլեր» հոդվածին։