Պիգմալիոն (ֆիլմ, 1938)
Պիգմալիոն անգլ.՝ Pygmalion | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և դրամա |
Հիմք | Պիգմալիոն |
Թվական | 1938 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնթոնի Ասքուիթ և Լեսլի Հովարդ |
Պրոդյուսեր | Gabriel Pascal? |
Սցենարի հեղինակ | Ջորջ Բեռնարդ Շոու, W. P. Lipscomb?, Cecil Arthur Lewis?, Ian Dalrymple?, Anatole de Grunwald? և Քեյ Ուոլշ |
Դերակատարներ | Ուենդի Հիլլեր, Ուիլֆրիդ Լոուսոն, Leueen MacGrath?, Լեսլի Հովարդ, David Tree?, Helen Westley?, Քեթլին Նեսբիթ, Իռեն Բրաուն, Jean Cadell? և Moyna Macgill? |
Օպերատոր | Հարի Սթրադլինգ ավագ |
Երաժշտություն | Արթուր Հոնեգեր |
Մոնտաժ | Դևիդ Լին |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Տևողություն | 90 րոպե |
![]() |
«Պիգմալիոն» (անգլ.՝ Pygmalion), 1938 թվականի բրիտանական սև-սպիտակ կինոֆիլմ, Բերնարդ Շոուի համանուն կատակերգության էկրանավորում։ Գլխավոր դերերում են Ուենդի Հիլերը և Լեսլի Հովարդը։ Ֆիլմի սցենարի ստեղծմանը ակտիվ մասնակցություն է ունեցել Բերնարդ Շոուն, ով գրել է մի քանի լրացուցիչ տեսարան և էպիզոդ։ Հետագայում հիմանական սցենարի հիման վրա 1956 թվականին ստեղծվեցին «Իմ չքնաղ տիկին» մյուզիքլը և 1964 թվականին համանուն կինոֆիլմը։
Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ շատ երկրներում։ 1938 թվականին ստասավ «Օսկար» մրցանակ լավագույն սցենարի համար (Ջորջ Բերնարդ Շոու, Իեն Դերլիմփլ, Սեսիլ Լյուիս, Ու․ Պ․Լիփսկոմբ)։ Առաջադրվել է ևս երեք անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի։ Նույն՝ 1938 թվականին Վենետիկի կինոփառատոնում ֆիլմն ստացավ ևս մեկ մրցանակի՝ «Լավագույն տղամարդու դեր»։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականների կեսերին հունգարացի պրոդյուսեր Գաբրիել Պասկալը դիմեց Բերնարդ Շոուին խնդրանքով՝ տալ հեղինակային թույլատվություն իր ամենահայտնի պիեսի էկրանավորման համար։ Այդ ժամանակաշրջանում Շոուի մի քանի պիեսների էկրանավորումներ գոյություն ունեին, և, հաշվի առնելով դրանց ճնշող գեղարվեստական մակարդակը, Շոուն պահանջեց, որ նկարահանումներն անցնեն ամբողջովին իր վերահսկմամբ։ Պասկալը որոշեց առաջինն էկրանավորել «Պիգմալիոն»-ը։ Շոուն լիովին գոհ մնաց ֆիլմի որակից և թույլատրեց շարունակել շարքը․ հաջորդաբար Պասկալը բեմադրեց «Մայոր Բարբարա», «Կեսար և Կլեոպատրա» և «Անդրոկլն ու առյուծը» պիեսները։
Պիեսի տեխնիկական վերամշակմամբ իրականացրեց Իեն Դերլիմփլը, Ու․ Պ․ Լիփսկոումը և Սեսիլ Լյուիսը սցենարում, մի քանի նոր էական էպիզոդներ գրել է ինքը՝ Բերնարդ Շոուն, այդ թվում պարահանդեսին Էլիզայի հաղթանակի հիմնական տեսարանը։ Ժամանակակից անգլիական պիեսների հրատարակումը սովորաբար ներառում է այդ լրացումներ։ Մի առումով Պասկալը հեռացավ Շոուի դիրքորոշումից. ֆիլմի վերջում, ի տարբերություն պիեսի, Էլիզան վերադարռնում է Հիգենսի մոտ։
Գլխավոր դերի համար հրավիրվեց 26-ամյա թատերական դերասանուհի Ուենդի Հիլերը, որն արդեն բեմում խաղացել էր Էլիզային։
Հանդերձները Ուորտա և Սկիապարելլի նորաձև տներից է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хескет Пирсон. Бернард Шоу. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 544 с. — (След в истории). — ISBN 5-222-00176-8
- George Bernard Shaw, Alan Jay Lerner. Pygmalion / My Fair Lady. — New York: Signet / New American Library, Inc., 1975. — 192 с. — ISBN 9780451519269.
- The Great British Films, pp. 45–48, Jerry Vermilye, 1978, Citadel Press, ISBN 0-8065-0661-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շոուի պիեսի տեքստն ամբողջությամբ, ֆիլմի համար լրացումներով» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- Pygmalion(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Pygmalion»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Pygmalion(չաշխատող հղում) at the TCM Movie Database (անգլ.)
- Pygmalion(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում (անգլ.)
- Synopsis at filmsite.org (անգլ.)
- Criterion Collection essay by David Ehrenstein Արխիվացված 2008-10-02 Wayback Machine (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիգմալիոն (ֆիլմ, 1938)» հոդվածին։ |
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1930-ականների բրիտանական ֆիլմեր
- 1938 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Բրիտանական ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Արթուր Հոնեգերի