Jump to content

Ոսկե սագը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե սագը
գերմ.՝ Die goldene Gans
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1819[1] և 1812[2]
 Golden Goose

Ոսկե սագը (գերմ.՝ Die goldene Gans), Գրիմ եղբայրների հեքիաթը մի «հիմար» կրտսեր որդու մասին, որը կարողանում է ամուսնանալ թագուհու հետ` մի անտառային մարդու և նրա ոսկե սագի օգնությամբ։ Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուներում հեքիաթը 64-րդ համարն ունի ըստ Աարնե Տոմպսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման, ունի 571, 559, 513 համարները[3]։

Մի մարդ երեք որդի ուներ, որոնցից կրտսերին Հիմար էին անվանում։ Մի անգամ ավագ խելացի որդին գնում է անտառ` փայտ բերելու` մորից ստանալով թխվածքաբլիթ և մի շիշ գինի։ Ճանապարհին նրան հանդիպում է մի ալեհեր մարդ, որը խնդրում է տղային թխվածքաբլիթ տալ ու մի կում գինի, սակայն տղան կոպտորեն մերժում է նրան` պատասխանելով. «Եթե ես քեզ թխվածքաբլիթ և գինի տամ, ինձ ոչինչ չի մնա։ Կորի՛ր այստեղից»։

Որպես պատիժ իր ժլատության համար` ալեհեր մարդու կախարդանքով ավագ որդին կացինը սխալ է խփում ծառին և ձեռքի տրավմա է ստանում։ Նույնը պատահում է նաև խելացի միջնեկ տղայի հետ, բայց նա այս անգամ ստանում է ոտքի վնասվածք։ Հիմարը նույնպես ուզում է գնալ անտառ` փայտ հավաքելու։ Մայրը նրան տալիս է ջրով խառնած և մոխրի վրա թխված հացի կտոր և թթու գարեջուր։

Նույնպես հանդիպելով ալեհեր մարդուն` Հիմարը համաձայնում է կիսել հացը և ըմպելիքը ալեհեր մարդու հետ, և հանկարծ պարզվում է, որ փոքր հացի փոխարեն թխվածքաբլիթ է, իսկ թթու գարեջրի փոխարեն` գինի։ Ալեհեր մարդը երախտապարտ է լինում Հիմարին` ցույց տալով մի հատուկ ծառ, որտեղ նա գտնում է ոսկե սագին։ Վերցնելով գանձը` տղան գիշերում է պանդոկում, որտեղ պանդոկապանի երեք աղջիկները ցանկանում են վերցնել ոսկե սագից մեկական փետուր, սակայն այնպես են կպչում իրար, որ չեն կարողանում ազատվել։

Ընդհանրապես չանհանգստանալով ակամա ուղեկցորդուհիների համար` Հիմարն առավոտ կանուխ ճանապրհ է ընկնում և շարժվում առաջ։ Նրան հանդիպած պաստորը փորձում է ամոթանք տալ տղային հետևող աղջիկներին, բայց դիպչելով նրանց, ինքը նույնպես կպչում է աղջիկներին և միանում գերի խմբին։ Նույնը տեղի է ունենում պաստորին խելքի բերել փորձող տիրացուի և ճանապարհին հանդիպող երկու գյուղացիների հետ։

Այդպես նրանք հասնում են քաղաք, որտեղ կառավարում էր թագավորը։ Նա մի հրաման էր տվել, ըստ որի ով կկարողանար ծիծաղեցնել իր մտախոհ արքայադուստերը, նա էլ կամուսնանար աղջկա հետ։ Այդ ժամանակ Հիմարը նույնպես որոշում է փորձել իր բախտն ու ծիծաղեցնել արքայադստերը, ինչը նրան հաջողվում է ոսկե սագի յոթ գերիների շնորհիվ։ Իր հերթին արքան տարբեր առիթներ է ման գալիս, որպեսզի իր աղջկան չամուսնացնի այդ անհայտ տղայի հետ։ Առաջին առաջադրանքն էր խմել մառանի ողջ գինին, երկրորդը` շատ հաց ուտել, իսկ երրորդ առաջադրանքը` ճարել մի նավ, որը կարող է շարժվել և՛ ջրում, և՛ ցամաքում։

Հիմարն իր բոլոր առաջադրանքները կատարելու համար շտապում է ալեհեր ծերունու մոտ, իսկ ծերունին կատարում է թագավորի հրամանները։ Այդպես հիմարը դառնում է թագավորի փեսա, հետագայում ժառանգում է թագավորական գահը` իր կողակիցի հետ ապրելով հաշտ և համերաշխ։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Գերմանիայի «DEFA» ստուդիայում ռեժիսոր Զիգֆրիդ Հարտմանի կողմից նկարահանվել է համանուն երաժշտական ֆիլմը։ Գլխավոր դերը կատարել է Կասպար Էյխելը։ Ֆիլմում ավելացվել են շատ նոր մանրամասներ և մի քանի նոր կերպարներ։

Հեքիաթի 2013 թվականի էկրանավորումը ևս գերմանական է, ռեժիսորն է Կարստեն Ֆիբելերը։

Գրիմ եղբայրների հեքիաթներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wikisource (գերմ.): Die freie Quellensammlung — 2005.
  2. Deutsche Nationalbibliothek Record #4323714-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. (անգլ.) D.L. Ashliman, «The Grimm Brothers' Children’s and Household Tales (Grimms' Fairy Tales)»: Aarne-Thompson types

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (գերմ.) Grimm, Brüder. Kinder- und Hausmärchen. Ausgabe letzter Hand mit den Originalanmerkungen der Brüder Grimm. Mit einem Anhang sämtlicher, nicht in allen Auflagen veröffentlichter Märchen und Herkunftsnachweisen herausgegeben von Heinz Rölleke. Band 3: Originalanmerkungen, Herkunftsnachweise, Nachwort. S. 126—127, 471. Durchgesehene und bibliographisch ergänzte Ausgabe, Stuttgart 1994. (Reclam-Verlag; ISBN 3-15-003193-1)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե սագը» հոդվածին։