Ոչ առանց իմ դստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ոչ առանց իմ դստեր
Not Without My Daughter
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր դրամա[1][2], ինքնակենսագրական վեպ և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմք Not Without My Daughter
Թվական 1991[3] և մայիսի 24, 1991[4]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Brian Gilbert[1][2][5]
Դերակատարներ Սալլի Ֆիլդ[2][5][6], Ալֆրեդ Մոլինա[5][6], Roshan Seth[6], Georges Corraface[6], Sasson Gabai[6], Sarah Badel[6], Ed Grady[6] և Ahuva Keren[6]
Օպերատոր Peter Hannan
Երաժշտություն Ջերի Գոլդսմիթ
Մոնտաժ Տերի Ռոուլինգս
Պատմվածքի վայր Միչիգան, Թեհրան և Թուրքիա
Նկարահանման վայր Ատլանտա
Կինոընկերություն Մետրո Գոլդվին Մայեր
Տևողություն 117 րոպե

Ոչ առանց իմ դստեր (անգլ.՝ Not Without My Daughter), 1991 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ-դրամա: Նկարահանվել է ըստ համանուն գրքի: Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի քաղաքացի Բեթի Մահմուդիի և նրա դստեր փախուստն իր անգութ իրանցի ամուսնուց: Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, Թուրքիայում և Իսրայելում, հիմնական` Բեթի Մահմուդիի և Սայեդ Բոզորգ Մահմուդիի կերպարները խաղում են համապատասխանաբար Սալլի Ֆիլդը և Ալֆրեդ Մոլինան: Շեյլա Ռոսենթալը և Ռոշան Սեթը համապատասխանաբար խաղում են Մահթոբ Մահմուդիի և մաքսանենգ Հուսեյնի դերերը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին իրանցի բժիշկ Սայեդ Բոզորգ «Մուդի» Մահմուդին ցանկանում է այցելել Իրան իր ամերիկյան ընտանիքի հետ: Նա պնդում է, որ իր իրանյան ընտանիքը ցանկանում է հանդիպել իր կնոջը` Բեթիին և դստերը` Մահթուբին և խնդրում է նրանց այցելել իրենց 2 շաբաթով:

Չնայած Իրան այցելելու հետ կապված իր վախերին` Բեթին դժկամությամբ համաձայնում է: Ժամանելուն պես նրանց ջերմորեն ողջունում է Մուդիի ընտանիքը, սակայն ԱՄՆ վերադառնալուց կարճ ժամանակ անց Մուդին հայտարարում է իր կնոջը, որ ինքն ուզում է, որ ընտանիքը մնա Իրանում: Բեթին գիտակցում է, որ ամուսինը խաբել է իրեն, չնայած ամուսինը Ղուրանի վրա երդվում է, որ իրենք վերադառնալու են ԱՄՆ: Երբ նա ընդդիմանում է, Մուդին սաստում է նրան, և Մուդիի ընտանիքի որևէ անդամ չի աջակցում կնոջը:

Մուդին դառնում է ավելի դաժան ու կոպիտ` թույլ չտալով նրան հեռանալ տնից կամ հեռախոս օգտագործել: Բեթին հաջողացնում է այցելել Շվեդիայի դեսպանատան ամերիկյան բաժին, սակայն նրան ասում են, որ ինքն արդեն Իրանի քաղաքացի է, քանի որ ամուսնացած է իրանցու հետ, և քանի դեռ ինքն ապրում է Իրանում, չի կարող թողնել երկիրն առանց ամուսնու գրավոր համաձայնության և որևէ ծնողական իրավունք չունի իր դստեր հանդեպ: Մուդին, իմանալով տնից բացակայելու մասին, սպառմում է սպանել կնոջը, եթե նա փորձի կրկնել դա:

Իմանալով, որ փախչելու իր շանսերը չափազանց փոքր է, Բեթին սկսում է ենթարկվել իր ամուսնու ցանկություններին` նրա վստահությունն ստանալու նպատակով: Բեթին պատահաբար հանդիպում է մի խանութպանի, ով օգնում է նրան` ծանոթացնելով երկու իրանցիների` Հուսեյնի և նրա քրոջ հետ, ովքեր առաջարկում են Բեթիին ու Մահթուբին օգնել փախչել ԱՄՆ: Բեթին ընդունում է Հուսեյնի օգնությունը, հատկապես այն բանից հետո, երբ իմանում է, որ Մահթոբը կարող է ենթարկվել չափացանց վաղ ամուսնության կամ որպես երեխա-զինվոր ծառայելու վտանգին:

Ծրագիրը բարդանում է, երբ Բեթին իմանում է, որ իր հայրն ԱՄՆ-ում ծանր հիվանդացել է և կարող է մահանալ: Մուդին թույլատրում է Բեթիին վերադառնալ ԱՄՆ և տեսակցել հորը, սակայն թույլ չի տալիս դստերը մեկնել նրա հետ: Բեթին որոշում է սպասել այնքան, որ կարողանա վերադառնալ դստեր հետ, սակայն Մուդին անգիտակցաբար խափանում է նրա ծրագիրը` կնոջ տոմսը պատվիրելով մի քանի օր շուտ:

Բեթին փախչելու իր վերջին հնարավորությունն է ստանում, երբ Մուդիին հանկարծակի կանչում են կլինիկա: Հոր համար նվեր գնելու պատրվակով նա դստեր հետ դուրս է գալիս, կապվում է Հուսեյնի հետ, ով հաջողացնում է նրան ուղարկել մի քանի իրանցի մաքսանենգերի հետ: Կեղծ փաստաթղթերով նրանք հատում են հսկիչ կետերը:

Չնայած դժվար և շատ վտանգավոր ճամփորդությանը` Բեթին ու Մահթոբը հայտնվում են Անկարայի փողոցներից մեկում, որտեղ նրանք հեռավորության վրա տեսնում են ամերիկյան դրոշը` ԱՄՆ-ի դեսպանատան շենքի վրա: Ֆիլմն ավարտվում է լուսագրով, ըստ որի Բեթին ու Մահթոբը կարողանում են հասնել ԱՄՆ, որտեղ Բեթին դառնում է հայտնի գրող և օգնում է օժանդակության կարիք ունեցող մարդկանց:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սալլի Ֆիլդ` Բեթի Մահմուդի
  • Ալֆրեդ Մոլինա` Սայեդ Բոզորգ «Մուդի» Մահմուդի
  • Շեյլա Ռոսենթալ` Մահթոբ Մահմուդի
  • Ռոշան Սեթ` մաքսանենք Հուսեյն
  • Սառա Բադել` Նիկոլ (շվեդ դիվանագետ)
  • Մոնի Ռեյ` Ամեհ Բոզորգ
  • Ջորջ Քորաֆաս` Մոհսեն

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է համանուն գրքի վրա, որի հեղինակը Բեթի Մահմուդին ու Վիլյամ Հոֆֆերն են: Գիրքը գրվել է ըստ Բեթիի պատմության: Սցենարի հեղինակը Դեյվիդ Վ. Ռինթելսն է: Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Բրայան Ջիլբերթի կողմից: Նկարահանումներն անց են կացվել Իսրայելում` Նեվե Իլանում և Ատլանտայում (Ջորջիա, ԱՄՆ)[7]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի դեբյուտն այնքան էլ լավ չի ընդունվել, այն տոմսերի վաճառքից հավաքել է ավելի քիչ, քան 15 միլիոն դոլար[8]: Ֆիլմն իջել է կինոթատրոնների էկրաններից ցուցադրման երկրորդ շաբաթում[9]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բացասական ընդունելություն է գտել և քննադատվել է մուսուլման իրանցիներին և նրանց մշակույթը սխալ ներկայացնելու համար[10]: New York Times-ի թղթակից Քարին Ջեյմսն իր անդրադարձում նշում է, որ ֆիլմը «շահագործում է դիվային իրանցու կարծրատիպը...այն գեղարվեստական բացարձակ ձախողում է և դրա հիմնական պատճառը մշակութային կարծրատիպերի վրա հենվելն է»: Հեղինակը գրում է, որ Մուդին թվում է «իր մշակույթի ճշգրիտ արտադրանքը, խորհրդավոր արևելքցի... ֆիլմը մոլեռանդությունը ներկայացնում է որպես իրանյան ազգային բնութագիր»[11]: Los Angeles Times-ում հրատարակված անդրադարձը նկարագրում է ֆիլմը որպես «անհավասարակշիռ և աղավաղված», որը «ձախողում է տարբերակումը երկրի (Իրանի) և մարդկանց միջև»[10]:

Իր սյունակում հայտնի կինոքննադատ Ռոգար Էբերթը նշում է, որ ֆիլմը «բարոյական ու ռասայական անհիմն հայտարարություններ է անում, ինչը խորապես անհանգստացնող է» և որ այն «արդար չի խաղում իր մուսուլման կերպարների հետ: Եթե ԱՄՆ-ում նմանատիպ ֆիլմեր ստեղծվեին էթնիկ այլ խմբերի վերաբերյալ, դա կդիտարկվեր որպես ռասայական և նախապաշարված»[12]: Չնայած իրանցիները չեն ցուցադրվում ամբողջովին բացասական լույսի տակ և ֆիլմում կան շռայլ ու խիզախ իրանցիներ, ովքեր օգնում են Բեթիին փախչել իր աղջկա հետ, այս «լավ» իրանցիները Իսլամական Հանրապետության վարչակարգի ընդգծված ընդդիմադիրներն են և լսում են դասական եվրոպական երաժշտություն[13]:

Ըստ 2018 թվականի դեկտեմբերի ցուցանիշների, ֆիլմն ըստ 15 անդրադարձի Rotten Tomatoes կայքում ունի 50% վարկանիշ[14]:

Orlando Sentinel-ի հեղինակ Ջեյ Բոյարն այն կոչել է «մանիպուլատիվ»[15]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյլա Ռոսենթալն արժանացել է Լավագույն երիտասարդ դերասան մրցանակի` Լավագույն դերասանուհի անվանակարգում:

Սալլի Ֆիլդը 1991 թվականին առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաշխությանը` Վատագույն կանացի դեր անվանակարգում, սակայն չի ստացել այն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0102555/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film810813.html
  3. http://boxofficemojo.com/movies/?id=notwithoutmydaughter.htm
  4. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=16985&type=MOVIE&iv=Basic
  5. 5,0 5,1 5,2 http://www.interfilmes.com/filme_19931_nunca.sem.minha.filha.html%E2%80%8E
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt0102555/fullcredits
  7. «Ոչ առանց իմ դստեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. Broeske Pat H. (January 14, 1991)։ «Home Alone in 9th Week as No. 1 Film : Movies'Godfather Part III' takes dramatic slide from second to sixth place in its third week out. 'Awakenings' is in second.»։ Los Angeles Times։ Վերցված է 2011-01-01 
  9. Broeske Pat H. (January 22, 1991)։ «'Home Alone' Fends Off Yet Another 'Intruder' : Box Office: Vietnam War film opens to mediocre business as comedy remains on top for 10th week. After four weeks of release, 'Godfather Part III' drops to 12th.»։ Los Angeles Times։ Վերցված է 2012-06-03 
  10. 10,0 10,1 Miles Margaret Ruth (1997)։ Seeing and Believing: Religion and Values in the Movies։ Beacon Press։ էջ 71։ ISBN 978-0807010310 
  11. James Caryn (January 27, 1991)։ «Embrace the Stereotype; Kiss the Movie Goodbye»։ The New York Times։ Վերցված է 2014-07-08 
  12. Ebert Roger (January 11, 1991)։ «Not Without My Daughter (review)»։ RogerEbert.com։ Վերցված է 2014-07-08 
  13. Yale, Pat, Anthony Ham, and Paul Greenway. Iran. Lonely Planet Publications, 2001, p.86
  14. http://www.rottentomatoes.com/m/not_without_my_daughter
  15. Boyar Jay (11 January 1991)։ «'Not Without My Daughter'-Good Comes With The Bad»։ Orlando Sentinel։ Վերցված է 11 June 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]