Շոթա Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շոթա Ոսկանյան
Ծնվել էհունիսի 26, 1960(1960-06-26) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Կայքshotavoskanyan.com
 Shota Voskanyan Վիքիպահեստում

Շոթա Նապոլեոնի Ոսկանյան (հունիսի 26, 1960(1960-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, քանդակագործ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2015)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-1987 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի համալսարանում[փա՞ստ]։

1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Շոթա Ոսկանյանի ստեղծագործություններում նկատվում է հանգստություն և զգայունություն, լույսը և գույները նրա արվեստի հիմնական ոճն ու լեզուն են։ Ոսկանյանի ստեղծած կոմպոզիցիաները փոքրիկ պարփակված աշխարհներ են, որտեղ գերիշխողը հանգստությունն է և զգացմունքայնությունը։ Նրանք բացահայտում են մարդկային հոգու զգացմունքները, որի միջոցով էլ երևում է արտաքին աշխարհը[2][3][4]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոթա Ոսկանյանի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Երևանի Արամե պատկերասրահում[5], Կանադայում, ԱՄՆ-ում։

Նրա կտավներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Արցախի Հանրապետության թանգարանում։

Ցուցադրություններ է ունեցել Ռուսաստանում, Ստոկհոլմում, Երուսաղեմում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում[6]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կյանքի կրկեսը», Արամե պատկերասրահ, 2015[7]
  • Gamrekeli պատկերասրահ, Թբիլիսի, 2014
  • Հայաստանի նկարիչների միություն, 2011
  • Արամե պատկերասրահ, Երևան, 2004
  • «Տերյան 83» պատկերասրահ, Երևան, 2003
  • Փարիզ, Ֆրանսիա, 2001
  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, 2000
  • Հայաստանի ճարտարապետների միություն, 1995

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շ. Ն. ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Լույս և գույն, պարփակված աշխարհներ, Շոթա Ոսկանյան (լուսանկարներ, տեսանյութ)
  3. Ինտիմ զգացումների նկարիչ, Շոթա Ոսկանյան
  4. Շոթա Ոսկանյանի հիասքանչ կտավները
  5. «Շոթա Ոսկանյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  6. Կրկեսի և գույների կախարդանքը, Շոթա Ոսկանյան
  7. «Կյանքի կրկեսը», Հանդիպում 11 տարի անց՝ նոր ցուցահանդեսով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]