Jump to content

Շնիկով տիկինը (ֆիլմ, 1960)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնիկով տիկինը
ռուս.՝ Дама с собачкой
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և մելոդրամա
ՀիմքՇնիկով տիկինը
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Խեյֆից[1] և Սեմյոն Դերևյանսկի
Սցենարի հեղինակԻոսիֆ Խեյֆից
ԴերակատարներԻա Սավվինա և Ալեքսեյ Բատալով
ՕպերատորԴմիտրի Մեսխիև և Անդրեյ Մոսկվին
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան
ՄոնտաժQ15545999?
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն83 րոպե
 The Lady with the Dog (1960 film) Վիքիպահեստում

«Շնիկով տիկինը» (ռուս.՝ «Дама с собачкой»), 1960 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը «Լենֆիլմ» կինոստուդիայում[2] Ա. Պ. Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա։

Ֆիլմը նկարահանվել է Ա. Պ. Չեխովի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1960 թվականի հունվարի 28-ին։

Դմիտրի Դմիտրիևիչ Գուրովը, որն ամուսնացել է վաղ տարիքում, չի սիրում իր կնոջը, իսկ երեխաներին համարում է բեռ իր համար։ Նա առիթը բաց չի թողնում սիրավեպ սկսելու համար։ Յալթայում արձակուրդն անցկացնելին նա ուշադրություն է դարձնում մի տիկնոջ, որն զբոսնում է շան հետ։ Կինը երիտասարդ է, ամուսնացած, քաղաքակիրթ հասարակությունից. նա ինքնամփոփ է և ոչ մեկի հետ չի ծանոթանում։ Գուրովին հաջողվում է արժանանալ տիկնոջ ուշադրությանը, ուրախացնել նրան և պարզել, որ նրա անունը Աննա Սերգեևնա է։ Գուրովին թվում է, թե նրա մեջ ինչ-որ «խղճուկ» բան կա։

Ծանոթությունից մեկ շաբաթ անց նրանք շատ են մտերմանում։ Աննա Սերգեևնան նման չէ Գուրովի ճանաչած կանանցից որևէ մեկին. նա երկչոտ է, ամաչկոտ, անհարմար է զգում կատարվածի համար, անընդհատ կրկնում է, թե այժմ Գուրովն էլ չի հարգի իրեն։ Աննա Սերգեևնան իրեն անվանում է վատ կին, որը խաբել է ոչ թե ամուսնուն, այլ ինքն իրեն, քանի որ նա երբեք չի սիրել և չի հարգել իր ամուսնուն, որին համեմատում է սպասավորի հետ։ Նրա միամտությունը սկզբում նյարդայնացնում է Գուրովին, որն սկսում է ձանձրանալ։ Նրանք գնում են Օրեանդ, դիտում ծովը։ «Գուրովը մտածում էր այն մասին, թե ինչպես, եթե մտածենք ըստ էության, այս աշխարհում ամեն ինչ գեղեցիկ է, ամեն ինչ, բացառությամբ նրա, ինչ մենք ինքներս ենք մտածում և անում, երբ մոռանում ենք կեցության բարձրագույն նպատակների, մեր մարդկային արժանապատվության մասին»։

Նրանք շարունակում են հանդիպել, Գուրովը կրկնում է Աննա Սերգեևնային, թե որքան հմայիչ է նա, գայթակղիչ, ոչ մի քայլ չի հեռանում նրանից։ Իսկ վերջինս դեռ վստահ է, որ կորցրել է նրա հարգանքը։ Վերջապես Աննա Սերգեևնան մեկնում է Սարատով քաղաք, որտեղ բնակվում է։ Նրանք կարծում են, որ ընդմիշտ բաժանվում են։ Մոսկվայում Գուրովը վերսկսում է իր սովորական ապրելակերպը, թերթեր է կարդում, գնում է ակումբներ, ռեստորաններ, երեկույթների։ Բայց նա չի կարող մոռանալ Յալթայի իր սիրավեպը, Աննա Սերգեևնային հաճախ է տեսնում է երազում, փողոցներում ամբոխի մեջ հայացքով փնտրում է նրան նման կանանց։ Նա չի կարող որևէ մեկին պատմել իր հիշողությունները, իսկ կինը նրան ավելի ու ավելի է նյարդայնացնում։

Վերջապես, կնոջն ասելով, որ գնում է Պետերբուրգ, Գուրովը գնում է Սարատով։ Նա երկար քայլում է Աննա Սերգեևնայի տան պատուհանների տակ, հետո որոշում է, որ երեկոյան կարող է հանդիպել նրան թատրոնում։ Գուրովի ենթադրությունը ճիշտ է դուրս գալիս։ Բայց Աննա Սերգեևնան, վախենալով ընդմիջման ժամանակ անսպասելի հանդիպումից, շտապ դուրս է գնում դահլիճից։ Միջանցքում նա Գուրովին խնդրում է վերադառնալ Մոսկվա, ասում է, որ դեռ սիրում է նրան և կգնա նրա մոտ։ Երկու-երեք ամիսը մեկ Աննա Սերգեևնան (բժշկի այցելելու պատրվակով) մեկնում է Մոսկվա և հանդիպում Գուրովի հետ։ Նրանք երկուսն էլ ապրում են երկու կյանքով, երկուսն էլ տառապում են, որ ստիպված են բոլորից թաքցնել իրենց ունեցած լավագույնը՝ իրենց սերը։ Նրանք երկուսն էլ ի վիճակի չեն բաժանվել, բայց նրանք նույնպես չեն կարող լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար։

Գլխավոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդիկ դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմից հատված Ռուսաստանի փոստի ծրարի վրա
  • Նինա Ալիսովա – Գուրովի կինը
  • Դմիտրի Զեբրով – Դիդերից, Աննա Սերգեևնայի ամուսինը
  • Պանտելեյմոն Կրիմով – Ալեքսեյ Ստեպանովիչ
  • Յուրի Մեդվեդև – պաշտոնյա, Դոկտորական ակումբում թղթախաղի մասնակից
  • Գ. Ռոզանով
  • Յուրի Սվիրին
  • Վլադիմիր Էրենբերգ – Գուրովի ընկերը
  • Գալինա Բարիշևա
  • Կիրիլ Գունն (լուսագրերում նշված է որպես Կ. Գուն)
  • Զինաիդա Դորոգովա
  • Միխայիլ Իվանով – դռնապան
  • Գեորգի Կուրովսկի – երգիչ, Գուրովների հյուրը
  • Սվետլանա Մազովեցկայա – Սարատովի նահանգապետի դուստրը
  • Ալեքսանդր Օրլով – կիթառահար
  • Պավել Պերվուշին
  • Մարիանա Սաֆոնովա
  • Լև Ստեպանով – Ֆրու-ֆրու շանը վաճառողը
  • Լուսագրերում նշված չեն.
    • Նիկոլայ Կուզմին – Ֆրու-ֆրու շան երկրորդ վաճառողը
    • Լյուբով Մալինովսկայա – տիկին թատրոնում
    • Ռադներ Մուրատովմատուցող Յալթայի սրճարանում
    • Թամարա Տիմոֆեևա – հյուր հյուրասենյակում
    • Յակով Գուդկին, Արիֆ Ուրուսով

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարը և բեմադրությունը՝ Իոսիֆ Խեյֆիցի
  • Օպերատորներ՝ Անդրեյ Մոսկվին, Դմիտրի Մեսխիև
  • Ռեժիսոր՝ Սեմյոն Դերևյանսկի
  • Նկարիչներ՝ Բելլա Մանևիչ, Իսաակ Կապլան
  • Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան
  • Հնչյունային օպերատոր՝ Առնոլդ Շարգորոդսկի
  • Նկարիչ-դիմահարդար՝ Վասիլի Ուլյանով
  • Մոնտաժող՝ Ելենա Բաժենովա
  • Խմբագիր՝ Իրինա Տարսանովա
  • Խորհրդատուներ՝ Գ. Բյալի, Վ. Գլինկա
  • Ֆիլմի տնօրեն՝ Մոիսեյ Գենդենշտեյն

Փառատոններ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1960 – Կաննի XIII միջազգային կինոփառատոն (Ֆրանսիա). հատուկ մրցանակ (Իա Սավվինա), «Մարդասիրության և բացառիկ գեղարվեստական որակների համար» լավագույն ազգային ծրագրի մրցանակ («Բալլադ զինվորի մասին» ֆիլմի հետ միասին)[3]
  • 1960 – Փառատոնային ֆիլմերի IV միջազգային ստուգատես Լոնդոնում (Անգլիա). պատվավոր դիպլոմ ռեժիսուրայի համար (Իոսիֆ Խեյֆից)
  • 1961 – Բրիտանական կինոակադեմիա. դիպլոմ «Ֆիլմի պատկերային լուծման համար» (Իսաակ Կապլան, Բելլա Մանևիչ)
  • 1962 – «Յուսի» մրցանակ (Հելսինկի, Ֆինլանդիա). պատվավոր դիպլոմ օտարերկրացի դերասանին (Ալեքսեյ Բատալով)
  • 1963 – BAFTA մրցանակ (Լոնդոն, Անգլիա). մասնակցություն մրցութային ծրագրին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0053746/
  2. «Շնիկով տիկինը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Festival de Cannes: The Lady with the Dog». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնիկով տիկինը (ֆիլմ, 1960)» հոդվածին։