Նադեժդա Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նադեժդա Սիմոնյան
Ի ծնե անունՆադեժդա Սիմոնյան
Ծնվել է1922 փետրվարի 26
Դոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 7, 1997(1997-06-07) (տարիքը 75)
Պրիոզյորսկի շրջան, Լենինգրադի մարզ, Ռուսաստան
Ժանրերդասական
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Նադեժդա Սիմոնյան (փետրվարի 26, 1922(1922-02-26), Դոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 7, 1997(1997-06-07), Պրիոզյորսկի շրջան, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), հայ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Սիմոնյանը ծնվել է 1922 թվականին, Դոնի Ռոստովում։ 1950 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, 1953 թվականին՝ ասպիրանտուրան։ 1960-1970 թվականներին եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի առաջատար կինո-կոմպոզիտոր։

Հեղինակել է շուրջ 50 գեղարվեստական ֆիլմերի, դրամատիկական ներկայացումների, ռադիո և հեռուստաթատերական բեմադրությունների երաժշտություններ, բալետներ, կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտ-պոեմ դաշնամուրի և նվագախմբի համար և այլն[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալետներ - Մարգարիտը (ըստ Սթեյնբեկի նովելի, Լենինգրադ, 1964 թվական)
  • «Ծերունի Խոտաբիչը» (1970)
  • «Արքայազնն ու աղքատը» (ըստ Մարկ Տվենի, 1978 թվական)
  • Մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար-կանտատա «Սևանա լիճը» (խոսք՝ Կ. Սիմոնյան 1950 թվական)
  • Սիմֆոնիկ նվագախմբի համար- Ցելինի նկարը (1965)
  • Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար-համերգ (1953)
  • Կոնցերտ-պոեմ (1968)
  • Ջութակի և դաշնամուրի համար - Սոնատա (1950)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]